Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 8
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.05.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

29 մայիսի 2018 թվականի

թիվ 8

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ VI ՀԱՏՈՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան,

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝

կիրառել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 21 հանձնարարականի թիվ 1 հավելված)՝ հաշվի առնելով հետևյալ փոփոխությունը՝

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2715 00 000 0 դիրքի պարզաբանումների 2-րդ կետի «ա» ենթակետի առաջինից չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ասֆալտային խառնուրդներ՝ ճանապարհային պատվածքների համար և բիտումային խառնուրդներ՝ ճանապարհային պատվածքների համար

Ճանապարհային պատվածքների համար ասֆալտային խառնուրդները բավական ծանր լուծիչներում լուծված բիտումներ են, որոնց քանակը կարող է փոխվել պահանջվող մածուցիկությունից կախված։

Այդ արտադրանքների առևտրային նկարագրությունները տարբերվում են օգտագործվող լուծիչների տիպից կախված։ Նավթից ստացված լուծիչներ պարունակող խառնուրդներն անվանվում են «հեղուկացրած բիտումներ»։ Այլ ծագում ունեցող լուծիչներ պարունակող խառնուրդներն անվանվում են «ֆլյուսավորված (հալանյութ ավելացրած) բիտումներ»։

Ճանապարհային պատվածքների համար բիտումային խառնուրդները նման են ծանր լուծիչներ պարունակող բիտումի հիմքով արտադրանքներին, որոնց քանակը փոխվում է պահանջվող մածուցիկությունից կախված։»։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան