Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.05.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

22 մայիսի 2018 թվականի

թիվ 7

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ VI ՀԱՏՈՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան,

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 96-րդ խմբի՝ Եվրասիական տնտեսական միության 1-ին լրացուցիչ ծանոթագրության մեջ փոփոխություն կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 22-ի թիվ 79 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝

կիրառել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 21 հանձնարարականի թիվ 1 հավելված)՝ հաշվի առնելով հետևյալ փոփոխությունը՝

VI հատորի 96-րդ խմբում Եվրասիական տնտեսական միության 1-ին լրացուցիչ ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. 9602 00 000 1 ստորաենթադիրքում ստորև բերված եզրույթները նշանակում են՝

ա) «մշակված սաթ, գիշերաքար (սև սաթ)»՝ սաթ, գիշերաքար (սև սաթ)՝ կտորների, թերթերի, շերտերի, գլանների տեսքով կամ նույնանման ձևերով՝ մշակված հետևյալ մեկ կամ մի քանի գործողություններով՝ ամբողջ մակերևույթի փայլեցում, ամբողջ մակերևույթի հղկում, ամբողջ մակերևույթի շրջատաշում կամ գայլիկոնում՝ մեկ կամ մի քանի վերոնշյալ գործողությունների ամբողջությամբ.

բ) «մշակված սաթ՝ շեղջաքարացված (ագլոմերացված)»՝ շեղջաքարացված (ագլոմերացված) սաթ՝ շերտերի, գլանների տեսքով կամ նույնանման ձևերով՝ ձուլումից հետո մշակված հետևյալ մեկ կամ մի քանի գործողություններով՝ ամբողջ մակերևույթի փայլեցում, ամբողջ մակերևույթի հղկում, ամբողջ մակերևույթի շրջատաշում կամ գայլիկոնում՝ մեկ կամ մի քանի վերոնշյալ գործողությունների ամբողջությամբ:

Տվյալ ստորաենթադիրքում չեն ընդգրկվում սաթը, շեղջաքարացված (ագլոմերացված) սաթը, գիշերաքարը (սև սաթը), որոնք նույնականացված են որպես այլ ապրանքային դիրքերում ընդգրկված արտադրատեսակների մասեր:»:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան