Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.04.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

24 ապրիլի 2018 թվականի

թիվ 3

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ VI ՀԱՏՈՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ և 45-րդ հոդվածներին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում երկհարկանի ուղևորատար երկաթուղային վագոնների բաղադրիչների առանձին տեսակների մասով փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝

կիրառել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի պարզաբանումները (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 21 հանձնարարականի թիվ 1 հավելված)՝ հաշվի առնելով հետևյալ փոփոխությունները.

VI հատորի 86-րդ խմբում՝

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8607 11 000 0 - 8607 19 900 0» ծածկագրերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8607 11 000 0 - 8607 19 900 9» ծածկագրերով.

«8607 21 100 0 և 8607 21 900 0» բառերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8607 21 100 1 - 8607 21 900 9» ծածկագրերով։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան