ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
7 հունիսի 2016 թվականի |
թիվ 77 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` 2016-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» hիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2016-2017 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանը և դրա մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 7-ի թիվ 77 կարգադրությամբ |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2016-2017 թվականների գիտահետազոտական աշխատանքների
ԳՀԱ-ի թեմա, ծածկագիր |
Կատարման ժամկետը |
I. Շարունակվող գիտահետազոտական աշխատանքներ Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ ինտեգրացիոն ներուժ ունեցող տնտեսության ոլորտների սահմանման մեթոդիկայի մշակում» Ընդամենը՝ Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտում (1 ԳՀԱ) |
2015-2016 թվականներ |
Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «ԵԱՏՄ ֆինանսական շուկայի միասնական բառարան» |
2015-2016 թվականներ |
2. ԳՀԱ «Արժեթղթերի և այլ ֆինանսական գործիքների թողարկման փոխադարձ ճանաչում ԵԱՏՄ երկրներում» |
2015-2016 թվականներ |
3. ԳՀԱ «ԵԱՏՄ ֆինանսական շուկաներում տեղեկատվության բացահայտման միացյալ համակարգ, այդ թվում՝ դրա ձևաչափերի և փոխանցման կապուղիների նկատմամբ պահանջների միասնականացում» |
2015-2016 թվականներ |
4. ԳՀԱ «ԵԱՏՄ տարածքում վերաապահովագրման ընդհանուր տարողության ձևավորում» |
2015-2016 թվականներ |
5. ԳՀԱ «Ֆինանսական կայունության և տնտեսական աճի ապահովման դրամավարկային և արժութային մեխանիզմների ձևավորում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ինտեգրման զարգացման հեռանկարները» |
2015-2016 թվականներ |
6. ԳՀԱ «ԵԱՏՄ անկախ, վերպետական վարկանիշային գործակալությունների ինստիտուտի ձևավորում» Ընդամենը՝ Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտում (6 ԳՀԱ) |
2015-2016 թվականներ |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ առևտրատնտեսական հարաբերությունների հետ կապված իրավիճակի ընդհանուր վերլուծություն և դրանց զարգացման վերաբերյալ հանձնարարականների նախապատրաստում» |
2015-2016 թվականներ |
2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության՝ Կորեայի Հանրապետության հետ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման մոտեցումների սահմանում» Ընդամենը՝ Առևտրային քաղաքականության դեպարտամենտում (2 ԳՀԱ) |
2015-2016 թվականներ |
Էներգետիկայի դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի մշակում» Ընդամենը՝ Էներգետիկայի դեպարտամենտում (1 ԳՀԱ) |
2015-2016 թվականներ |
Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտ |
|
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ հանքաքարերի և մետաղների խտանյութերի անդրսահմանային շուկայում մրցակցային իրավիճակի ուսումնասիրություն, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ հանքաքարերի և մետաղների խտանյութերի անդրսահմանային ապրանքային շուկայի հետագա միտումները և զարգացման կանխատեսումները» Ընդամենը՝ Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտում (1 ԳՀԱ) Ընդամենը՝ ըստ փոխանցվող աշխատանքների (11 ԳՀԱ) |
2015-2016 թվականներ |
II. Վերսկսվող գիտահետազոտական աշխատանքներ Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ փորձագիտական համայնքի և Եվրասիական տնտեսական միության երկրների ու արտասահմանյան երկրների լայն հանրության հետ փոխգործակցության արդյունավետ հաղորդակցական մոդելների մշակում» |
2016-2017 թվականներ |
2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ռազմավարությունների և պլանների շրջանակներում Եվրասիական տնտեսական միության գործարար համայնքի համար ինտեգրման առաջնահերթությունների վերլուծություն և մշակում» Ընդամենը՝ Արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտում (2 ԳՀԱ) |
2016 թվական |
Ինտեգրման զարգացման դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Համաշխարհային տնտեսական համակարգում կատարվող՝ նոր գլոբալ տնտեսական գործընկերությունների և փոփոխությունների ձևավորման համատեքստում՝ Եվրասիական տնտեսական միության և Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտու ինտեգրացիոն և ենթակառուցվածքային զարգացման հիմնական ուղղությունների փոխկապակցման հնարավորությունների ուհեռանկարների համալիր վերլուծություն» |
2016 թվական |
2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական ինտեգրման համար տնտեսական կապերի նոր գլոբալ կառուցվածքի և նոր մարտահրավերների ու խնդիրների ձևավորման պայմաններում Անդրատլանտյան առևտրաներդրումային և Անդրխաղաղօվկիանոսյան առևտրային գործընկերությունների ստեղծման նախադրյալների ու մեխանիզմների ուսումնասիրություն, ընթացիկ վիճակի և զարգացման հեռանկարների վերլուծություն» Ընդամենը՝ Ինտեգրման զարգացման դեպարտամենտում (2 ԳՀԱ) |
2016-2017 թվականներ |
Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության թվային ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում» |
2016 թվական |
2. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության թվային տարածության ձևավորման ընդհանուր մոտեցումների վերաբերյալ առաջարկությունների մշակում» Ընդամենը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտում (2 ԳՀԱ) |
2016 թվական |
Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների վիճակի և զարգացման վրա ինտեգրացիոն ազդեցությունների, ազատ առևտրի գոտիների ստեղծման էֆեկտների ազդեցության համալիր վերլուծություն (CGE և ՄՃՀ (միջճյուղային հաշվեկշիռ) ընդհանուր հավասարակշռության մոդելների հիման վրա)» |
2016-2017 թվականներ |
2. ԳՀԱ «Անդամ պետությունների և առհասարակ Միության տնտեսական զարգացման մեջ ինտեգրացիոն գործոնի ներդրումը գնահատելու համար Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն ներուժի իրագործում և մշտադիտարկման համակարգի կատարելագործում» Ընդամենը՝ Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտում (2 ԳՀԱ) |
2016-2017 թվականներ |
Վիճակագրության դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնակչության կյանքի մակարդակի վիճակագրական ցուցանիշների ձևավորման մեթոդաբանություններում տարբերությունների ուսումնասիրություն և դրանց վերաբերյալ միասնականացման հանձնարարականներ» |
2016-2017 թվականներ |
2. ԳՀԱ «Ֆինանսական վիճակագրության ոլորտում միջազգային վիճակագրական ստանդարտների ներդրման վերաբերյալ հանձնարարականների մշակում» Ընդամենը` Վիճակագրության դեպարտամենտում (2 ԳՀԱ) |
2016-2017 թվականներ |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Իրանի Իսլամական Հանրապետությունում ապրանքների ներմուծումը և տարանցումը կանոնակարգելու առանձնահատկությունները՝ երրորդ երկրների հետ առևտրում ոչ սակագնային, վարչական և հարակից խոչընդոտների վերլուծություն» |
2016 թվական |
2. ԳՀԱ «Առևտրային համաձայնագրերի կնքման մասին բանակցությունների մասով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործընկեր երկրների առևտրային կանոնակարգման համակարգերի ուսումնասիրություն և առևտրային համաձայնագրերի կնքման շրջանակներում ԵԱՏՄ առևտրատնտեսական ներուժի զարգացման համար խոչընդոտների վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակում» |
2016 թվական |
3. ԳՀԱ «Առանձնաշնորհային առևտրային համաձայնագրերի շրջանակներում ապրանքների ծագումն ինքնուրույն հայտարարագրելու ինստիտուտի ներդրման հեռանկարների տնտեսական վերլուծության անցկացում» |
2016-2017 թվականներ |
4. ԳՀԱ «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ առանձնաշնորհային առևտրի ռեժիմին անցում կատարելու շահերի և ռիսկերի ու դրա հնարավոր պարամետրերի ուսումնասիրություն, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցային գործընթացին զուգընթաց» Ընդամենը՝ Առևտրային քաղաքականության դեպարտամենտում (4 ԳՀԱ) |
2016-2017 թվականներ |
Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման հետաքննությունների շրջանակներում «հանրային շահը» հաշվի առնելու մեթոդաբանության մշակում՝ «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության VII բաժնին համապատասխան» |
2016 թվական |
2. ԳՀԱ «Հակագնագցման հետաքննությունների շրջանակներում «արտահանող երրորդ երկրի շուկայում հատուկ իրավիճակի» առկայության սահմանման մեթոդաբանության մշակում՝ «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության 45-րդ կետին համապատասխան» |
2016 թվական |
3. ԳՀԱ «Տարածաշրջանային առևտրային համաձայնագրերում երկկողմ պաշտպանական միջոցների և խթանող պաշտպանական միջոցների մասին դրույթներ ներառելու և դրանց գործնական կիրառման վերաբերյալ հանձնարարականների մշակում» Ընդամենը՝ Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտում (3 ԳՀԱ) |
2016 թվական |
Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի չափանմուշային մոդելի գործառույթների, կառուցվածքի, ինչպես նաև ցուցադրման մակետն ինտերակտիվ ներկայացնելու նկարագրության մշակում» Ընդամենը՝ Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի դեպարտամենտում (1 ԳՀԱ) |
2016 թվական |
Էներգետիկայի դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Կենտրոնացված սակարկությունների միջոցով, այդ թվում՝ «մեկ օր առաջ» սակարկությունների միջոցով Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում փոխադարձ առևտրի, այդ թվում՝ երկկողմ ազատ պայմանագրերով, պլանային արժեքներից փաստացի սալդո-փոխհոսքի ժամային շեղումների կարգավորման մեխանիզմների և կանոնների մշակում» |
2016-2017 թվականներ |
2. ԳՀԱ «Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայություններին հասանելիության միասնական կանոնների, միջպետական էլեկտրահաղորդման գծերի թողունակության սահմանման և բաշխման կանոնների մշակում» |
2016-2017 թվականներ |
3. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի մշակում» |
2016-2017 թվականներ |
4. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ծրագրի մշակում» Ընդամենը՝ Էներգետիկայի դեպարտամենտում (4 ԳՀԱ) |
2016-2017 թվականներ |
Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Թվային տնտեսության և էլեկտրոնային առևտրի ոլորտում անդրսահմանային շուկաների վերլուծության վերաբերյալ մեթոդական առաջարկությունների մշակում» |
2016-2017 թվականներ |
2. ԳՀԱ «Վարչական, տնտեսական և այլ խոչընդոտների հետևանքով անդրսահմանային շուկաներում մրցակցության սահմանափակումներով պայմանավորված հետևանքների գնահատման մեթոդական առաջարկությունների մշակում» |
2016-2017 թվականներ |
3. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության ապրանքային շուկաներում մրցակցության վիճակի վրա՝ կիրառման համար առաջարկվող հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի ազդեցության գնահատման վերաբերյալ մեթոդական մոտեցումների մշակում՝ հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը» Ընդամենը՝ Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտում (3 ԳՀԱ) |
2016-2017 թվականներ |
Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ պետությունների իրավապայմանագրային բազայի համեմատական իրավական վերլուծություն» |
2016-2017 թվականներ |
2. ԳՀԱ ««Մրցակցային իրավունքը Եվրասիական տնտեսական միությունում» ուսումնական մեթոդական համալիրի մշակում» Ընդամենը՝ Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտում (2 ԳՀԱ) |
2016-2017 թվականներ |
Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտ | |
1. ԳՀԱ «Խոչընդոտները, բացառումները և սահմանափակումները բացահայտելու, ինչպես նաև ԵԱՏՄ ներքին շուկաների վրա խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների ազդեցության քանակական գնահատման նպատակներով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներքին շուկաների հատվածների ինստիտուցիոնալ վերլուծության մեթոդաբանության մշակում, այդ թվում՝ ձեռնարկությունների ապրանքաշրջանառության և գործարքների գծով ծախքերի դինամիկայի մասով, ու մշակված մեթոդաբանության հիման վրա՝ ԵԱՏՄ ներքին շուկայի մեկ հատվածի փորձնական ուսումնասիրության անցկացում» Ընդամենը՝ Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտում (1 ԳՀԱ) Ընդամենը՝ վերսկսվող աշխատանքներում (28 ԳՀԱ) Ընդհանուրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (39 ԳՀԱ) |
2016 թվական |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.11.2016, թիվ 181 | --------- | |
12.09.2016, թիվ 142 | --------- | |
05.07.2016, թիվ 94 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|