ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2025 թվականի N 1360-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1482-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 19-ի «Փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորմանը և մասնագիտական որակավորման քննություններին ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը և մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը հաստատելու մասին» N 1482-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ձև
AM |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Ministry of Territorial Administration And Infrastructure |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԵՆԵՋԵՐԻ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
CERTIFICATE OF PROFESSIONAL COMPETENCE (CPC) FOR THE ROAD
TRANSPORT MANAGER
N ____________
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սույնով հավաստում է, որ Ministry of Territorial Administration and Infrastructure hereby certify that __________________________________՝ ծնված/ born _________________________________ , | |||||||
(անունը, ազգանունը/name, surname) |
(ամսաթիվը, վայրը/date and place of birth) | ||||||
__________________________________________________________________________ (մասնագիտական որակավորման վկայական տալու հիմքը/the basis for issuing a professional qualification certificate) | |||||||
և բավարարում է միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասնագիտական որակավորման վկայական ստանալու ՏՆԵԿ բազմակողմ քվոտայի շրջանակներում իրականացվող միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների նկատմամբ կիրառվող Որակի խարտիայի պահանջներին։ Սույն վկայականը Որակի խարտիայի II գլխի 4-րդ հոդվածում նշված մասնագիտական որակավորման մասին վկայող բավարար ապացույց է։ and meets the requirements of the Quality Charter applicable to international road freight transportation carried out within the framework of the multilateral quota of the CEMT for obtaining a professional qualification certificate for international road transport. This certificate constitutes the sufficient proof of professional competence referred to Article 4 of Chapter II of the Quality Charter.
Կ.Տ./ S. P.»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
25.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2025 թվական: