Գլխավոր տեղեկություն
Համար
N 1358-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 25.09.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2025 թվականի N 1358-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1301-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում տնտեսավարողներին աջակցության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 1301-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզպետներին՝ մինչև 2025 թվականի հոկտեմբերի 8-ը, հավաքագրված տվյալների ճշգրտման և լրացման նպատակով, ամփոփել արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման մարզային հանձնաժողովներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 27-ի N 772-Ն որոշմամբ սահմանված աղետի գոտիների տարածքներում անհատ ձեռնարկատերերին, առևտրային կազմակերպություններին և աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի (շենքերի, շինությունների) սեփականատերերին կամ սեփականության իրավունքի իրավատերերին պատճառված վնասների գնահատման համայնքային հանձնաժողովների կողմից կազմված ակտերը և ամփոփ տվյալները և ներկայացնել դրանք հանրապետական հանձնաժողովի հաստատմանը՝ համաձայն N 1 ձևի։

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով սահմանված տվյալներն ստանալուց հետո 4 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել հանրապետական հանձնաժողովի կողմից ամփոփված տվյալները։».

2) որոշման հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«17. Դիմումները կարող են ներկայացվել մինչև 2025 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է աղետից տուժած առևտրային կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի (շենքերի, շինությունների) սեփականատերերի և սեփականության իրավունքի իրավատերերի վրա, ովքեր համապատասխանում են որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված շահառուի կարգավիճակին, սակայն չեն օգտվել որոշմամբ նախատեսված օժանդակությունից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան