ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«23» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2025 թ. |
N 622-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել շարժական գույքը պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց ի պահ հանձնելու անհնարինության դեպքում դրա պահպանությունը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցներով կազմակերպվելու դեպքում գույքի պահպանության վճարների դրույքաչափերը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:
Ս. ԳԱԼՅԱՆ |
Հավելված Արդարադատության նախարարի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի N 622-Ն հրամանի |
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
N |
Անվանումը, միավորը |
Օրական դրույքաչափը (դրամ) |
1. |
Տրանսպորտային միջոցներ մարդատար (1 միավոր) |
1000 |
2. |
Տրանսպորտային միջոցներ բեռնատար (1 միավոր) |
2000 |
3. |
Շինարարական տեխնիկա (1 միավոր) |
2000 |
4. |
Գյուղատնտեսական տեխնիկա (1 միավոր) |
1000 |
5. |
Պահեստամասեր (մինչև 1 տոննա) |
1000 |
6. |
Հաստոցներ և սարքավորումներ (մինչև 10 քմ մակերես զբաղեցնող) |
1000 |
7. |
Կապի միջոցներ և համակարգչային տեխնիկա (1 միավոր) |
200 |
8. |
Էլեկտրոնային և կենցաղային տեխնիկա (1 միավոր) |
200 |
9. |
Բժշկական սարքավորումներ (1 միավոր) |
500 |
10. |
Բժշկական ապրանքները (մինչև 1 կգ) |
200 |
11. |
Կահույք (1 միավոր) |
100 |
12. |
Հագուստ (մինչև 1 կգ) |
100 |
13. |
Թանկարժեք մետաղներ և քարեր, ոսկերչական և ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից և ադամանդից պատրաստված զարդեր, ինչպես նաև դրանց ջարդոնը կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքներ (մինչև 1 կգ) |
100 |
14. |
Կերպարվեստի և քանդակագործության ստեղծագործության նմուշ (1 միավոր) |
200 |
15. |
Շուտ փչացող գույք, սննդամթերք և սննդային հումք, կենդանական կերեր, օծանելիքակոսմետիկական ապրանքներ, դեղորայք, դեղամիջոցներ, դեղանյութեր, կենցաղային քիմիայի ապրանքներ և նմանատիպ այլ ապրանքներ, որոնց համար սահմանված պիտանիության ժամկետը պակաս է մեկ տարուց, ինչպես նաև ծխախոտային արտադրանք և խմիչք (մինչև 100 կգ կամ մինչև 100 լ) |
200 |
16. |
Ոչ սննդային հումք (մինչև 1000 մ3) |
200 |
17. |
Դյուրավառ նյութեր (մինչև 1000 մ3) |
500 |
18. |
Ընտանի և այլ կենդանիներ (1 միավոր) |
1000 |
19. |
Այլ գույք (մինչև 1 կգ) |
100 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|