ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«23» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2025 թ. |
N 623-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 92-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 73-րդ հոդվածի 8-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցներով պահպանվող գույքի ոչնչացման կարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի 2023 թվականի փետրվարի 23-ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցներով պահպանվող գույքի ոչնչացման կարգը սահմանելու մասին» N 92-Ն հրամանը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:
Ս. ԳԱԼՅԱՆ |
Հավելված Արդարադատության նախարարի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի N 623-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) միջոցներով պահպանվող պարտապան ֆիզիկական անձին (ներառյալ անհատ ձեռնարկատիրոջը) պատկանող՝ տնային օգտագործման առարկաների, հագուստի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային և մանկական պարագաների, ինչպես նաև պարտապանին պատկանող մինչև 20 հազար դրամ արժողությամբ այլ գույքի, եթե այդ գույքը նշված արժեքը գերազանցող մեկ միասնական խմբաքանակի կամ բաղադրատարր գույքի մաս չէ, ոչնչացման հետ կապված հարաբերությունները:
2. Ոչնչացման ենթակա գույքը «Կատարողական վարույթի մասին» օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ծանուցումը պարտապանի (գույքի սեփականատիրոջ) կողմից ստանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, չպահանջվելու կամ չընդունվելու դեպքում կատարողական վարույթն իրականացնող հարկադիր կատարողի կամ գույքն ի պահ ընդունած աշխատակցի ներկայացմամբ նրա անմիջական ղեկավարը գույքի ոչնչացման հիմքերի առկայության վերաբերյալ ներկայացնում է զեկուցագիր գլխավոր հարկադիր կատարողին՝ նախապես համաձայնեցնելով գլխավոր հարկադիր կատարողի՝ կատարողական վարույթն իրականացրած բաժնի գործունեության համակարգումն իրականացնող տեղակալի հետ։
3. Գույքի ոչնչացումն իրականացվում է գլխավոր հարկադիր կատարողի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով), որի կազմում ընդգրկվում է Ծառայության գլխավոր քարտուղարը (Հանձնաժողովի նախագահ), կատարողական վարույթն իրականացնող հարկադիր կատարողը կամ գույքն ի պահ ընդունած աշխատակիցը (Հանձնաժողովի քարտուղար) և Ծառայության առնվազն երեք աշխատակից: Հանձնաժողով ստեղծելու մասին հրամանի նախագիծը ներկայացվում է գլխավոր հարկադիր կատարողին սույն կարգի 2-րդ կետով սահմանված զեկուցագրին կից:
4. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված զեկուցագիրը գլխավոր հարկադիր կատարողի կողմից Հանձնաժողովին (Հանձնաժողովի նախագահին) մակագրվելուց հետո եռօրյա ժամկետում Հանձնաժողովը ստուգում է ոչնչացման ենթակա գույքի կազմը, գույքը ոչնչացնելու իրավական հիմքերի առկայությունը, գույքը համեմատում է այն ի պահ ընդունելու ժամանակ կազմված փաստաթղթերում առկա նկարագրի հետ, որի արդյունքում գլխավոր հարկադիր կատարողին ներկայացնում է եզրակացություն (դրական կամ բացասական) գույքի կազմի և ի պահ ընդունելու պահի նկարագրի հետ համապատասխանության, ինչպես նաև գույքը ոչնչացնելու իրավական հիմքերի առկայության վերաբերյալ:
5. Հիմք ընդունելով սույն կարգի 4-րդ կետում նշված դրական եզրակացությունը՝ գլխավոր հարկադիր կատարողը եռօրյա ժամկետում կայացնում է գույքի ոչնչացումը թույլատրելու մասին հրաման, իսկ բացասական եզրակացությունը համապատասխան հանձնարարականով մակագրում է իրավասու ստորաբաժանմանը:
6. Գույքի ոչնչացումը թույլատրելու մասին հրամանի կայացումից հետո ոչ ուշ քան հաջորդ աշխատանքային օրը Հանձնաժողովը գույքի պահպանությունն իրականացրած աշխատակցից ընդունում է գույքը՝ կազմելով սույն հրամանով հաստատված ձևի հանձնման-ընդունման ակտ (Ձև 1), որը կցվում է կատարողական վարույթի նյութերին։
7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված հանձնման-ընդունման ակտում ներառված գույքի առանձնահատկություններով պայմանավորված Հանձնաժողովը որոշում է գույքի ոչնչացման եղանակը:
8. Հանձնաժողովի կողմից գույքի ոչնչացումից հետո 2 օրինակից կազմվում է սույն հրամանով հաստատված ձևի գույքի ոչնչացման ակտ (Ձև 2), որը ստորագրվում է Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից։ Հանձնաժողովի կողմից կարող է իրականացվել ոչնչացման գործընթացի տեսաձայնագրում: Սույն կետով նախատեսված տեսաձայնագրման գործընթացի նկատմամբ կիրառելի են Արդարադատության նախարարի՝ կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու նպատակով կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, կատարողական գործողությունները լուսանկարելու, ձայնագրառելու և տեսանկարահանելու կարգը սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի դրույթները:
9. Եթե աշխատանքների իրականացման տևողությունը մեկ օրվանից ավելի է, ապա ոչնչացման ակտ է կազմվում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար:
10. Գույքի ոչնչացման ակտի մեկ օրինակը, իսկ տեսաձայնագրման դեպքում նաև տեսաձայնագրությունը (կրիչը) կցվում է համապատասխան կատարողական վարույթի նյութերին, իսկ ակտի մյուս օրինակը, տեսաձայնագրման դեպքում նաև տեսաձայնագրության կրիչի օրինակը պահվում է Հանձնաժողովի նախագահի մոտ: Հանձնաժողովի անդամի պահանջով գույքի ոչնչացման ակտի պատճենը, իսկ տեսաձայնագրման դեպքում նաև տեսաձայնագրության կրիչի մեկ օրինակը տրամադրվում է վերջինիս:
11. Գույքի տեսակից կախված՝ դրա ոչնչացման, շրջանառությունից հանման կամ այլ եղանակով վնասազերծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ կարգ սահմանված լինելու դեպքում Հանձնաժողովը ոչնչացման նպատակով այն հանձնում է իրավասու պետական մարմնին, կազմակերպությանը կամ պաշտոնատար անձին՝ երեք օրինակից կազմելով սույն հրամանով հաստատված ձևի հանձնման-ընդունման ակտ (Ձև 3), որի մեկ օրինակը կցվում է կատարողական վարույթի նյութերին, երկրորդ օրինակը տրամադրվում է իրավասու պետական մարմնին, կազմակերպությանը կամ պաշտոնատար անձին, իսկ երրորդ օրինակը պահվում է Հանձնաժողովի նախագահի մոտ:
Ձև N 1
ԱԿՏ
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2025թ․ ______ի _________ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցներով պահպանվող գույքի ոչնչացման կարգը սահմանելու մասին» թիվ ___ հրամանը՝ գույքի պահպանությունն իրականացրած աշխատակից __________________________________________________________________
պաշտոնը, անուն ազգանուն
և ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի _______թ․ թիվ ____ հրամանով ստեղծված Հանձնաժողովը մասնակցությամբ՝
Նախագահ՝ —————————————————————————————
Անդամներ՝
1. _________________________________________________________________________
2. _________________________________________________________________________
3. _________________________________________________________________________
4. _________________________________________________________________________
կազմեցին հանձման-ընդունման ակտը հետևյալի մասին.
______________________________ հանձնում է, իսկ Հանձնաժողովն ընդունում է ոչնչացման ենթակա հետևյալ գույքը.
Հ/Հ |
Կատարողական |
Գույքի Համառոտ նկարագիրը |
Քաշ կամ չափման |
Այլ նշումներ |
Գույքը հանձնեց |
Գույքն ընդունեց |
_____________________ ստորագրություն |
_____________________ ստորագրություն |
_____________________ ազգանուն, անուն |
_____________________ ազգանուն, անուն |
Ձև N 2
ԱԿՏ
ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի 2025թ․ ________ի _______ թիվ ____ հրամանով ստեղծված Հանձնաժողովը, մասնակցությամբ՝
Նախագահ՝ —————————————————————————————
Անդամներ՝
1. _________________________________________________________________________
2. _________________________________________________________________________
3. _________________________________________________________________________
4. _________________________________________________________________________
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2025թ․ _______ի ________ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցներով պահպանվող գույքի ոչնչացման կարգը սահմանելու մասին» թիվ ___ հրամանի հիման վրա ոչնչացրեց սույն ակտում նշված, Հանձնաժողովին հանձնված հետևյալ գույքը․
Հ/Հ |
Կատարողական |
Գույքի Համառոտ նկարագիրը |
Քաշ կամ չափման |
Այլ նշումներ |
Ոչնչացման գործընթացը տեսաձայնագրվեց (այո), (ոչ)
Հանձնաժողովի անդամներ՝
|
_____________________ ստորագրություն | |
_____________________ ազգանուն, անուն |
Ձև N 3
ԱԿՏ
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2025թ․ ________ի ___ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցներով պահպանվող գույքի ոչնչացման կարգը սահմանելու մասին» թիվ ___ հրամանը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ______թ․ թիվ __ հրամանով ստեղծված Հանձնաժողովը մասնակցությամբ՝
Նախագահ՝ _________________________________________________________
Անդամներ՝
1. _________________________________________________________________________
2. _________________________________________________________________________
3. _________________________________________________________________________
4. _________________________________________________________________________
Ոչնչացման նպատակով ներքոնշյալ գույքը հանձնեց
______________________________________________________________________________________,
Իրավասու պետական մարմնի կամ կազմակերպության պատասխանատու աշխատացի պաշտոնը, անունը ազգանունը
որի մասին կազմեցին սույն հանձման-ընդունման ակտը հետևյալի մասին.
Հ/Հ |
Կատարողական |
Գույքի Համառոտ նկարագիրը |
Քաշ կամ չափման |
Այլ նշումներ |
Գույքը հանձնեց |
Գույքն ընդունեց |
_____________________ ստորագրություն |
_____________________ ստորագրություն |
_____________________ ազգանուն, անուն |
_____________________ ազգանուն, անուն |
| |
Կ.Տ. |
Կ.Տ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2025 թվական: