Գլխավոր տեղեկություն
Համար
N 621-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.09.2025
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.09.2025
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«23» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2025 թ.
քաղ. Երևան

N 621-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 467-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել պարտապանի կողմից հարկադիր կատարողին ներկայացվող՝ գույքի, եկամուտների և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի վերաբերյալ հայտարարագրի ձևը` համաձայն N 1 Հավելվածի:

2. Սահմանել պարտապանի կողմից հարկադիր կատարողին ներկայացվող՝ գույքի, եկամուտների և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի վերաբերյալ հայտարարագրի ներկայացման կարգը՝ համաձայն N 2 Հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի «Պարտապանի կողմից հարկադիր կատարողին ներկայացվող՝ գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի վերաբերյալ հայտարարագրի ձևը և հայտարարագրի ներկայացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի փետրվարի 13-ի N 66 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 467-Ն հրամանը:

4․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Ս. ԳԱԼՅԱՆ

 

Հավելված N 1

Արդարադատության նախարարի

2025 թվականի սեպտեմբերի 23-ի

N 621-Ն հրամանի

 

ՁԵՎ

 

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ

 

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ___________ բաժնում հարուցված թիվ ___________ կատարողական վարույթի շրջանակներում, ղեկավարվելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 68 հոդվածի 6-րդ մասով, պարտապան` __________________________

___________________________________________________________________________________

ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանուն

 

___________________________________________________________________________________

բնակության հասցե, էլեկտրոնային փոստի հասցե (առկայության դեպքում), բջջ. հեռախոսի համար, անձնագրի սերիա և համար

(նույնականացման քարտի համար), սոցիալական քարտի համար/հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում)

 

___________________________________________________________________________________

իրավաբանական անձի անվանում, ՀՎՀՀ և պետական գրանցման համար, գտնվելու վայրի հասցե, էլեկտրոնային փոստի հասցե /

հայտարարագիր տվողի (իրավաբանական անձի ներկայացուցչի) անուն, ազգանուն, պաշտոն

 

ներկայացնում է սույն հայտարարագիրը՝

 

Իրեն պատկանող, ինչպես նաև կատարողական վարույթի հարուցման պահին իրեն պատկանած, բայց հետագայում օտարված գույքի, եկամուտների և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին (առաջին հայտարարագիր)

 

Նախորդ հայտարարագիրը ներկայացնելուց հետո ձեռք բերված (ստացված) գույքի, եկամուտների և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին (հետագա հայտարարագիր)

 

 

«____»__________ 20  թ.

 

Պարտապան`

___________________________________________________________________________________

/անուն, ազգանուն, հայրանուն (իրավաբանական անձի անվանում, ներկայացուցչի անուն, ազգանուն), ստորագրություն/

 

ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

 

NN
հ/հ

Գտնվելու վայրը
(հասցեն)

Տեսակը, նշանակությունը (բնակելի, հասարակական,
արտադրական, այլ)

Գույքի նկատմամբ իրավունքը (սեփականություն, ընդհանուր սեփականություն)

Մակերեսը (քմ, հա)

1

       

2

       

3

       

 

2. ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՐԱՆՍՊՈՐՏ

 

NN
հ/հ

Անվանումը, մակնիշը և հաշվառման համարանիշը

Թողարկման տարեթիվը

Գույքի նկատմամբ իրավունքը (սեփականություն, ընդհանուր սեփականություն)

Ծանոթություն

1

       

2

       

3

       

 

3. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ, ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ, ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ

 

NN
հ/հ

Արժեթղթեր թողարկողը (տրամադրողը)

Տեսակը

Անվանական արժեքը
(գումարը)

Ծանոթություն

1

       

2

       

3

       

 

4. ԲԱԺՆԵՄԱՍԵՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

NN
հ/հ

 Կազմակերպության անվանումը

Տեսակը

Արժեքը

Ծանոթություն

1

       

2

       

3

       

 

5. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ՀՆԱՈՃ ԻՐԵՐ

 

NN
հ/հ

Մշակութային արժեքի անվանումը

Ստեղծման ժամանակաշրջանը

Գտնվելու վայրը

Քանակը

Ծանոթություն

1

         

2

         

3

         

 

6. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂ ԵՎ ՊԵՐՃԱՆՔԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ

 

NN
հ/հ

 Գտնվելու վայրը

Գույքի տեսակը

Քանակը և քաշը

Ծանոթություն

1

       

2

       

3

       

 

7. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

NN
հ/հ

Արժույթ (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի և այլն)

Գումարի չափը

Ծանոթություն

1

     

2

     

3

     

 

8. ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

 

NN
հ/հ

Տեսակը

Քանակը

Ծանոթություն

1

     

2

     

3

     

 

9. ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐ

 

NN
հ/հ

Անվանումը

Քաշը (տոննա, կգ)

Ծանոթություն

1

     

2

     

3

     

 

10. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ (ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ, ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ, ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ)

 

NN
հ/հ

Տեսակը, ստացման աղբյուրը

Գումարի չափը,
ստացման պարբերականությունը

Ծանոթություն

1

     

2

     

3

     

 

11. ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ԳՈՒՅՔ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐ)

 

NN
հ/հ

Գույքի գտնվելու վայրը

Գույքի տեսակը

Քանակը

Ծանոթություն

1

       

2

       

3

       

 

12. ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ (ՆԵՐԱՌՅԱԼ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ)

 

NN
հ/հ

Գույքային իրավունքի տեսակը

Գույքային իրավունքը հիմնավորող փաստաթուղթ

Պարտավոր անձի անուն, ազգանուն (անվանում) բնակության կամ հաշվառման կամ գտնվելու վայրը

Գույքը կամ մտավոր սեփականության օբյեկտը, որի նկատմամբ գործում է գույքային իրավունքը, պահանջի իրավունքի դեպքում՝ պահանջի չափը

1

       

2

       

3

       

 

13. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ՊԱՀԻՆ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՊԱՏԿԱՆԱԾ, ԲԱՅՑ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՕՏԱՐՎԱԾ ԳՈՒՅՔ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

NN
հ/հ

Գտնվելու վայրը

Գույքի կամ գույքային իրավունքի տեսակը, նույնականացնող տվյալներ

Օտարման ժամանակը, ձեռքբերողի տվյալները

Օտարման գինը/արժեքը (հատուցելի օտարման դեպքում)

1

       

2

       

3

       

 

14. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ, ՍԱԿԱՅՆ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԳՈՒՅՔ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

NN
հ/հ

Գտնվելու վայրը

Գույքի, գույքային իրավունքի տեսակը

Իրավահաստատող փաստաթղթի տեսակը և տվյալները

1

     

2

     

3

     

 

15. ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱՆԱԽՈՐԴԻՑ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՅՔ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

NN
հ/հ

Սույն հայտարարագրի բաժինը

Սույն հայտարարագրի համապատասխան բաժնի տողը

1

   

2

   

3

   

 

Ծանոթություն.

1. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ դրանում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագիր ներկայացնելուց խուսափելն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

2. Եթե կատարման ենթակա ակտի համաձայն՝ բռնագանձումը տարածվում է երրորդ անձ-գրավատուին պատկանող գրավի առարկայի վրա, ապա երրորդ անձ-գրավատու հանդիսացող պարտապանի կողմից լրացվում է միայն հայտարարագրի այն բաժինը (բաժինները), որը վերաբերում է գրավի առարկային:

3. Պարտապանը պարտավոր է առաջին հայտարարագիրը հարկադիր կատարողին ներկայացնել ծանուցումը ստանալուց, իսկ հետագա հայտարարագիրը՝ դրա հիմքը ծագելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում։ Հայտարարագիրը ստորագրում է անձամբ պարտապանը (պարտապան իրավաբանական անձի իրավասու անձը)։

 

«_____»__________20   թ.

 

Պարտապան`

___________________________________________________________________________________

/անուն, ազգանուն, հայրանուն (իրավաբանական անձի անվանում, ներկայացուցչի անուն, ազգանուն), ստորագրություն/

 

Հավելված N 2

Արդարադատության նախարարի

2025 թվականի սեպտեմբերի 23-ի

N 621-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ՝ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է կատարողական վարույթի շրջանակներում պարտապանի կողմից իրեն պատկանող, ինչպես նաև կատարողական վարույթի հարուցման պահին իրեն պատկանած, բայց հետագայում օտարված գույքի, եկամուտների և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիրը հարկադիր կատարողին ներկայացնելու կարգը։

2. Պարտապանը պարտավոր է առաջին հայտարարագիրը հարկադիր կատարողին ներկայացնել ծանուցումը ստանալուց, իսկ հետագա հայտարարագիրը՝ օրենքով նախատեսված դրա հիմքը ծագելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում։ Հայտարարագիրը ստորագրում է անձամբ պարտապանը (պարտապան իրավաբանական անձի իրավասու անձը)։ Հայտարարագրի առաջին էջում նշվում է տվյալ հայտարարագիրը որպես առաջին կամ հետագա հայտարարագիր ներկայացվելու մասին։ Այդ նպատակով պարտապանը հայտարարագրի առաջին էջի համապատասխան տողի աջ կողմի վանդակում կատարում է V-աձև նշում։

3. Պարտապանը կարող է հետագա հայտարարագիր չներկայացնել, եթե դա թույլատրել է հարկադիր կատարողը։ Հարկադիր կատարողը կարող է թույլատրել չներկայացնել հետագա հայտարարագրեր, եթե պարտապանի մինչև այդ պահը պարզված գույքի արժեքը բավարար է կատարման ենթակա ակտի պահանջը կատարելու համար։

4. Պարտապան իրավաբանական անձի անունից հայտարարագիրը ներկայացնում է գործադիր մարմնի ղեկավարը կամ օրենքով, իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ այլ ներքին իրավական ակտով իրավասու ճանաչված անձը:

5. Իրավաբանական անձը հայտարարագրին կից ներկայացնում է նաև իր գործունեության վերջին հաշվեկշիռը, գույքացանկը, առկայության դեպքում՝ դրամարկղային գրքի տրամադրման տարին, ամիս, ամսաթիվը:

6. Իրավահաջորդության կարգով վարույթում ներգրավված պարտապանը հայտարարագրի 13-րդ բաժինը չի լրացնում։

7. Հայտարարագրի ցուցանիշներն ամբողջական լրացված են համարվում, եթե.

1) սահմանված բաժիններից յուրաքանչյուրում լրացված վերջին տողին հաջորդող չլրացված տողի կամ որևէ չլրացված բաժնի 1-ին տողի 2-րդ սյունակում դրված է գծիկ.

2) հայտարարագրի բոլոր էջերի վերջում դրված է հայտարարատուի ստորագրությունը, կամ հայտարարագիրը՝ որպես մեկ փաստաթուղթ, հաստատված է հայտարարատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

8. Հայտարարատուներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքը յուրաքանչյուր հայտարարատուի կողմից հայտարարագրում նշվում է իր բաժնեմասի չափով:

9. Հայտարարագրի համապատասխան բաժիններում «գտնվելու վայր», «քանակ», «քաշ» սյունակներում լրացվում է հայտարարագրման ենթակա գույքի համապատասխանաբար գտնվելու վայրը (հասցեն), քաշը (տոննա, կգ և այլն), քանակը (հատ):

10. «Անշարժ գույք» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 3-րդ «Տեսակը, նշանակությունը, (բնակելի, հասարակական, արտադրական և այլն)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված հայտարարատուին պատկանող անշարժ գույքի տեսակը՝ շենքի, շինության, հողամասի - բնակելի (մարդկանց բնակության համար նախատեսված՝ բնակելի և օժանդակ մասերից բաղկացած, կոմունալ հարմարություններով օժտված), հասարակական (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված) և արտադրական (արդյունաբերական, գյուղատնտեսական և տնտեսության մյուս ճյուղերի արտադրությունների տեղակայման և դրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող).

2) 4-րդ՝ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքը՝ միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը.

3) 5-րդ «Մակերեսը (քմ, հա)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող անշարժ գույքի մակերեսը՝ քառակուսի մետրերով կամ հեկտարով:

11. «Փոխադրամիջոցներ, շինարարական, գյուղատնտեսական և այլ տրանսպորտ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 2-րդ «Անվանումը, մակնիշը և հաշվառման համարանիշը» սյունակում լրացվում են հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի (ավտոմոբիլային տրանսպորտային միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, օդային և ջրային փոխադրամիջոց, ինչպես նաև այլ՝ շինարարական, գյուղատնտեսական տեխնիկա, այսուհետ՝ փոխադրամիջոց) լրիվ անվանումը, մակնիշը և հաշվառման համարանիշը.

2) 3-րդ «Թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի թողարկման (արտադրության) տարեթիվը.

3) 4-րդ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի նկատմամբ իրավունքը՝ միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության, անհատույց օգտագործման կամ վարձակալության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը:

12. «Պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 2-րդ «Արժեթղթեր թողարկողը (տրամադրողը)» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող պարտատոմսը, բաժնետոմսը, արժեթուղթը թողարկողի լրիվ անվանումը.

2) 3-րդ «Տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող՝

ա. պարտատոմսի տեսակը՝ պարտատոմս ըստ ներկայացնողի կամ պարտատոմս անվանական, կամ պարտատոմս գրավով ապահովված, պարտատոմս երաշխավորությամբ ապահովված, կամ պարտատոմս առանց ապահովման, կամ այլ պարտատոմս,

բ. բաժնետոմսի տեսակը՝ բաժնետոմս ըստ ներկայացնողի կամ բաժնետոմս անվանական, կամ բաժնետոմս ազատ շրջանառու, կամ բաժնետոմս սահմանափակ շրջանառու, կամ բաժնետոմս հասարակ, կամ բաժնետոմս արտոնյալ, կամ այլ բաժնետոմս,

գ. այլ արժեթուղթ.

3) 4-րդ «Անվանական արժեքը (գումարը)» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված հայտարարատուին պատկանող պարտատոմսի, բաժնետոմսի, այլ արժեթղթի մեկ հատի անվանական արժեքը՝ Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով.

4) անվանական արժեք չունեցող արժեթղթերի դեպքում 4-րդ սյունակում դրվում է «-» նշանը:

13. «Բաժնեմասեր և այլ մասնակցություն կազմակերպություններում» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 2-րդ «Կազմակերպության անվանումը» սյունակում լրացվում է այն իրավաբանական անձի անվանումը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում հայտարարատուն ներդրում է կատարել կամ ունի մասնակցություն.

2) 3-րդ «Տեսակը» սյունակում լրացվում է կազմակերպությունում հայտարարատուի մասնակցության տեսակը կամ կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում ներդրումը.

3) 4-րդ «Արժեքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին մասնակցության (ներդրման) արժեքը՝ Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով:

14. «Մշակութային արժեքներ և հնաոճ իրեր» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 2-րդ «Մշակութային արժեքի անվանումը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքների և հնաոճ իրերի անվանումը՝ առանձին-առանձին.

2) 3-րդ «Ստեղծման ժամանակաշրջանը» սյունակում 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքներից և հնաոճ իրերից յուրաքանչյուրի ստեղծման ժամանակաշրջանը կամ դարը, կամ տարեթիվը.

3) 6-րդ «Ծանոթություն» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքներից և հնաոճ իրերից յուրաքանչյուրի հեղինակի անունը, ազգանունը (կեղծանունը):

15. «Թանկարժեք մետաղ և պերճանքի առարկաներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 3-րդ «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված առարկայի տեսակը:

16. «Դրամական միջոցներ» բաժնում լրացվում են հայտարարատուին պատկանող դրամական միջոցները (Հայաստանի Հանրապետության դրամը կամ արտարժույթը)՝ առանձին տողերով (թվերով կամ բառերով):

17. «Ընտանի կենդանիներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 2-րդ «Տեսակը» սյունակում լրացվում են տնային կենդանիների տեսակների անվանումը.

ա. խոշոր եղջերավոր անասուններ (կովեր, եզներ, գոմեշներ, մոզիներ, հորթեր, ձիեր).

բ. մանր եղջերավոր անասուններ (ոչխարներ, այծեր).

գ. այլ ընտանի կենդանիներ (խոզեր, խոճկորներ, թռչուններ).

2) 4-րդ «Ծանոթություն» սյունակում լրացվում է 2-րդ սյունակում նշված կենդանիների տարիքը, մոտավոր քաշը և արժեքը:

18. «Գյուղմթերքներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 2-րդ «Անվանումը» սյունակում լրացվում է գյուղմթերքների անվանումը (տեսակը) (ցորեն, գարի, ծիրան, կարտոֆիլ և այլն).

19. «Եկամուտներ (աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ, հեղինակային պայմանագրերով վարձատրություն, կրթաթոշակներ, պետական և կուտակային կենսաթոշակներ)» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 2-րդ «Տեսակը, ստացման աղբյուրը» սյունակում լրացվում են հայտարարատուի եկամտի տեսակը (աշխատավարձ և դրան հավասարեցված վճար, հեղինակային պայմանագրով վարձատրություն, պետական կամ կուտակային կենսաթոշակ, կրթաթոշակ) և եկամուտը վճարողի անվանումը (անունը).

2) 3-րդ «Գումարի չափը, ստացման պարբերականությունը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված դրամական եկամտի տեսակի չափը և վճարման պարբերականությունը (ամսական, եռամսյակային և այլն):

20. «Բռնագանձման ենթակա այլ գույք (այդ թվում՝ կրիպտոակտիվներ)» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 3-րդ «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված գույքի տեսակը, բացառությամբ՝ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 64-րդ հոդվածով սահմանված գույքերի տեսակների.

2) 5-րդ «Ծանոթություն» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող՝ բռնագանձման ենթակա այլ գույքի նկատմամբ իրավունքը՝ միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը:

21. «Գույքային իրավունքներ (ներառյալ պահանջի իրավունքներ, այլ անձանց պատկանող գույքի նկատմամբ իրավունքներ, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ գույքային իրավունքներ)» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 2-րդ «Գույքային իրավունքի տեսակը» սյունակում լրացվում է գույքային իրավունքի տեսակի անվանումը (պահանջի իրավունք, կառուցապատման իրավունք, օգտագործման իրավունք, ապրանքային նշանի նկատմամբ գույքային իրավունք և այլն).

2) 3-րդ «Գույքային իրավունքը հիմնավորող փաստաթուղթ» սյունակում լրացվում են 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված իրավունքը հիմնավորող փաստաթղթերը, դրանց ռեկվիզիտները.

3) 4-րդ «Պարտավոր անձի անուն, ազգանուն (անվանում), բնակության կամ հաշվառման կամ գտնվելու վայր» սյունակում լրացվում է այն ֆիզիկական անձի անուն, ազգանուն, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն կամ այն իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ-ն և գտնվելու վայրի հասցեն, որի հանդեպ հայտարարագիր տվողն ունի 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված գույքային իրավունքը.

4) 5-րդ «Գույքը կամ մտավոր սեփականության օբյեկտը, որի նկատմամբ գործում է գույքային իրավունքը, պահանջի իրավունքի դեպքում՝ պահանջի չափը» սյունակում լրացվում են այն գույքը կամ մտավոր սեփականության օբյեկտը նույնականացնող տվյալները, որոնց նկատմամբ հայտարարատուն ունի 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված գույքային իրավունք, իսկ պահանջի իրավունքի դեպքում լրացվում է պահանջի չափը:

22. «Կատարողական վարույթի հարուցման պահին պարտապանին պատկանած, բայց հետագայում օտարված գույք և գույքային իրավունքներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 3-րդ «Գույքի կամ գույքային իրավունքի տեսակը, նույնականացնող տվյալներ» սյունակում լրացվում է օտարված գույքի կամ գույքային իրավունքի տեսակը, նույնականացնող տվյալները.

2) 4-րդ «Օտարման ժամանակը, ձեռքբերողի տվյալները» սյունակում լրացվում է գույքի կամ գույքային իրավունքի օտարման օրը, ձեռքբերողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, բնակության կամ հաշվառման վայրը (գտնվելու վայրը) առանձին-առանձին.

3) 5-րդ «Օտարման գինը/արժեքը (հատուցելի օտարման դեպքում)» սյունակում լրացվում է օտարված գույքի կամ գույքային իրավունքի օտարման գինը, եթե այն օտարվել է հատուցելի գործարքով (ՀՀ դրամով կամ արտարժույթով):

23. «Դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույք և գույքային իրավունքներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) 3-րդ «Գույքի, գույքային իրավունքի տեսակը» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող գույքի, գույքային իրավունքի տեսակը.

2) 4-րդ «Իրավահաստատող փաստաթղթի տեսակը և տվյալները» սյունակում լրացվում են գույքի և գույքային իրավունքի վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթի տեսակը (դատական ակտ, ժառանգության վկայագիր կամ այլ իրավահաստատող փաստաթուղթ), իրավահաստատող փաստաթղթի կազմման կամ կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և անհրաժեշտ այլ տվյալներ:

24. «Իրավահաջորդության կարգով վարույթում ներգրավված պարտապանի կողմից իրավանախորդից ժառանգությամբ ստացված գույք և գույքային իրավունքներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

1) տվյալ բաժնում առանձնացվում են հայտարարագրում արդեն իսկ լրացված այն գույքն ու գույքային իրավունքները, որոնք իրավահաջորդության կարգով վարույթում ներգրավված պարտապան հայտարարատուն ժառանգությամբ ստացել է պարտապան իրավանախորդից։ Այդ նպատակով տվյալ բաժնի 2-րդ «Սույն հայտարարագրի բաժինը» սյունակում լրացվում է հայտարարագրի այն բաժնի համարը, որտեղ լրացվել է համապատասխան գույքը կամ գույքային իրավունքը, իսկ 3-րդ «Սույն հայտարարագրի համապատասխան բաժնի տողը» սյունակում լրացվում է հայտարարագրի համապատասխան բաժնի տողի համարը, որտեղ լրացվել է համապատասխան գույքը կամ գույքային իրավունքը։

25. Հայտարարագիրը հարկադիր կատարողին կարող է ներկայացվել «Կատարողական վարույթի մասին» օրենքով նախատեսված հաղորդակցության միջոցներով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2025 թվական: