Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 49
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2016-18.07.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.04.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.07.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

19 ապրիլի 2016 թվականի

թիվ 49

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 76 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պաշտպանության, բուժօգնության տրամադրման և մասնագիտական գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ժունուսովա
Դանա Բեյսենի՝

- Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի վարչության նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար

Ումիտբաև
Բերիկ Ալտայի՝

- Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցչության տնօրեն

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Կույկեև
Էրիկ Ասանի՝

- Ղրղզստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարի տեղակալ

Մուրզալիև
Ամանգելդի Ջոլդոշբեկի՝

- Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Շադիխանով
Կալիս Տոկտոսունի՝

- Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ստատս-քարտուղար

Ռուսաստանի Դաշնությունից՝

Նեչեպորենկո
Յուրի Ալեքսեի՝

- Պարտադիր բժշկական ապահովագրության դաշնային հիմնադրամի նախագահի տեղակալ.

բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

Աբդիկարիմովա
Սալտանատ Ջակսիլիկի՝

- Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի զբաղվածության հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ասանբաև
Ալմազբեկ Ժոլչուի՝

- Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի պետական ծառայության նախագահի տեղակալ.

գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ն.Ն. Սուկուրովին:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, հրապարակելու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան