ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
14 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 151 |
քաղ. Մոսկվա |
ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 77 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) հանձնաժողովի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Հայաստանի Հանրապետությունից՝ | ||
Կարապետյան Նաիրա Կույբիշևի՝ |
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ | |
Խաչատուրյան Արթուր Գեորգիի՝ |
«ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն | |
Բելառուսի Հանրապետությունից՝ | ||
Ռուդնև Սերգեյ Ալեքսանդրի՝ |
«Էլեկտրոնային ծառայությունների ազգային կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկության տնօրենի առաջին տեղակալ | |
Ղազախստանի Հանրապետությունից՝ | ||
Կուանդիկովա Մեյրլգուլ ՈՒալիխանի՝ |
Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և հաղորդակցության նախարարության տեղեկատվայնացման դեպարտամենտի՝ ԵԱՏՄ շրջանակներում տեղեկատվայնացման նախագծերի վարչության ղեկավար | |
Շաուխինա Ռաուշան Նիգմետի՝ |
Ղազախստանի Հանրապետության պաշտպանական և աերոտիեզերական արդյունաբերության նախարարության տեղեկատվական անվտանգության հարցերով կոմիտեի տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ատեստավորման և տեխնիկական կանոնակարգման վարչության ղեկավար | |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ | ||
Կալմամատով Էդիլ Շերմամատի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն առընթեր «Արտաքին առևտրի ոլորտում «մեկ պատուհանի» կենտրոն» պետական ձեռնարկության տեխնիկական աջակցության ինժեներ. | |
բ) նշել հանձնաժողովի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝ | ||
Կանաշ Իգոր Իգորի՝ |
Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարարության ռազմավարական նախագծերի վարչության պետ | |
Շալաբաև Կայսար Ունլասինի՝ |
Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և հաղորդակցության նախարարության տեղեկատվայնացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ. |
գ) հանձնաժողովի կազմից հանել Ն.Ժ. Նիկողոսյանին, Ա. Յու. Թունյանին, Ի.Ա. Կորոլին, Ս.Ա. Բայգանինին, Ժ.Զ. Ժախմետովային, Ա.Ա. ՈՒսենբաևին և Պ.Վ. Մալկովին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |