Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 195
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.12.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

19 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 195

քաղ. Մոսկվա

 

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 44 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Բելառուսի Հանրապետությունից՝

Աբրամենկո
Ալեսյա Նիկոլայի՝

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության վառելիքաէներգետիկ համալիրի, նավթաքիմիայի և բնակարանային-կոմունալ տնտեսության վարչության վառելիքաէներգետիկ համալիրի և նավթաքիմիայի բաժնի պետ

Վեժնովեց
Իվան Վալերիի՝

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարի տեղակալ

Կազաչենոկ
Ալինա Անատոլիի՝

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ

Կոզիկ
Անդրեյ Նիկոլայի՝

«Գոմելտրանսնեֆտ Դրուժբա» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր ինժեներ

Շելկովսկայա
Նատալյա Օլեգի՝

Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարարության ֆինանսների բաժնի պետ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Աբիկովա
Ժանիլ Ուկունովի՝

««Մանաս» միջազգային օդանավակայան» բաց բաժնետիրական ընկերության ֆինանսատնտեսական տնօրինության տնօրեն

Կադիրովա
Սիրգա Սամատի՝

««Մանաս» միջազգային օդանավակայան» բաց բաժնետիրական ընկերության ֆինանսատնտեսական տնօրինության ֆինանսատնտեսական բաժնի պետ

Մամատոմորով
Սագինդիկ Ամատի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման կարգավորվող ոլորտների պետական գործակալության պետ

Սադաբաև
Տուլեգեն Դյուշեի՝

Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի վառելիքային ռեսուրսների և ջերմամատակարարման բաժնի վարիչ

Էսենգուլով
Միրբեկ Օմուրբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի էլեկտրաէներգետիկայի վարչության պետ

Ռուսաստանի Դաշնությունից`

Գորկին
Պավել Ալեքսանդրի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության սակագների պետական կարգավորման, ենթակառուցվածքային բարեփոխումների և էներգաարդյունավետության դեպարտամենտի բնակարանային-կոմունալ տնտեսության ոլորտում սակագների պետական կարգավորման բաժնի պետ

 

բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

 

Ալեքսանդրովիչ
Նատալյա Նիկոլայի՝

Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության տնտեսության և ֆինանսների գլխավոր վարչության պետ

Տիշենկով
Դմիտրի Յուրիի՝

Բելառուսի պետական նավթաքիմիական կոնցեռնի տնտեսության և ֆինանսների գլխավոր վարչության պետի տեղակալ, պլանային-տնտեսական վարչության պետ

Ասանալիևա
Այնուրա Բեյշենալիի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր վառելիքաէներգետիկ համալիրի կարգավորման հարցերով պետական գործակալության իրավական ապահովման բաժնի վարիչ

Կոժոշևա
Ժեկշենկուլ Կոժոշի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հակամենաշնորհային քաղաքականության և պետական ծառայությունների զարգացման վարչության հակամենաշնորհային քաղաքականության բաժնի վարիչ

Սիսոևա
Աննա Ալեքսեյի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության և եվրասիական ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

 

գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Դ.Վ. Բիբիկովին, Ս.Պ. Մինչուկին, Ի.Ա. Ֆոմինին, Ա.Մ. Ջումաբաևային, Գ.Մ. Գրիշինային, Ն.Դ. Դուսումբաևին, Ս.Լ. Կորոստիլյովային, Ա.Բ. Մամբետալիևային, Մ.Դ. Մոլդոբաևին, Բ.Ժ. Նիյազալիևին, Տ.Բ. Տուրսալիևին և Մ.Ա. Չոլպոնկուլովին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան