ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«22» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2025 թ. |
N 615-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 195-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը հաստատելու մասին» N 195-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված)՝ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) Հավելվածում «Վարչություն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «Ծառայություն» բառով և դրա հոլովաձևերով:
2) Հավելվածի՝
ա. 9-րդ կետի 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետ․
«4) ապահովել կալանավորված անձանց և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց պահպանությունը և հսկողությունը։»․
բ. 34-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«34. Հերթափոխային ծառայությունն իրականացվում է տասներկուժամյա կամ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով՝ պահպանությունն ապահովող համապատասխան հերթապահ խմբերով։»․
գ. 100-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«100․ Քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակետում ծառայության են նշանակվում առնվազն երկու կրտսեր խմբի ծառայողներ` մեկ կալանավորված անձի կամ դատապարտյալի հաշվարկով` յուրաքանչյուր հերթափոխից՝ բացառությամբ այն քաղաքացիական առողջապահական հաստատությունների, որտեղ առկա են պահպանության հատուկ առանձնացված և հարմարեցված մասնաշենքեր (այսուհետ՝ Հատուկ առանձնացված մասնաշենք), որոնց արտաքին պահպանությունը մշտական իրականացվում է օրենսդրությամբ լիազորված զինված ստորաբաժանման կողմից։ Այդ դեպքում պահախմբում քրեակատարողական ծառայողների թվաքանակը որոշում է պահպանության ապահովումն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը։»․
դ. 102-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր նախադասությամբ.
«Հատուկ առանձնացված մասնաշենքում անհրաժեշտ զենք-զինամթերքի, ինքնապաշտպանական և հատուկ միջոցների առկայությունը, տեսակը կամ քանակը որոշում է պահպանության ապահովումն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը։»․
ե. 103-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.
«Հատուկ առանձնացված մասնաշենքում ծառայությունը կարող է իրականացվել առանց ծառայողի՝ հիվանդասենյակում կամ հիվանդասենյակի առանձնացված հատվածում գտնվելու»․
զ. 106-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.
«Հատուկ առանձնացված մասնաշենքում ծառայությունը կարող է իրականացվել առանց զենք-զինամթերքի, անհրաժեշտ ինքնապաշտպանական և հատուկ միջոցների։»․
է. 107-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.
«Հատուկ առանձնացված մասնաշենքում ծառայությունը կարող է իրականացվել առանց զենքի։»:
3) Հավելվածի 107-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 107․1-ին կետ․
«107․1․ Հատուկ առանձնացված մասնաշենքում կալանավորված անձանց և դատապարտյալների ստացիոնար բուժման ընդունման, նրանց հեռախոսազանգերի, տեսազանգերի կամ տեսակցությունների տրամադրման, հանձնուքների ստացման, ինչպես նաև դուրս գրման վերաբերյալ տեղեկատվությունը ամփոփվում է օրվա հերթափոխի կողմից լրացվող ամփոփագրում (Ձև 15)։»։
«Ձև 15
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Կալանավորված անձանց և դատապարտյալների «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» ընդունված և դուրս գրված կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման
Պահախմբի պետ, պահախմբի պետի օգնական
_______________________________________________________________________________________
Պահակետը ընդունեց « » ____ 20.... թ. Ժամը ________
Բուժկենտրոն մուտք և ելք եղած կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակը, հեռախոսազանգ,տեսազանգ, տեսակցություն, | ||||||
հ․հ |
ժամ |
մուտք բուժկենտրոն |
ժամ |
ելք բուժկենտրոնից |
հեռախոսազանգ, տեսազանգ ժամ |
տեսակցություն, այցելություն, ժամ |
1 |
||||||
2 |
||||||
3 |
||||||
4 |
||||||
5 |
||||||
6 |
||||||
7 |
||||||
8 |
||||||
9 |
||||||
10 |
||||||
11 |
||||||
12 |
||||||
13 |
||||||
14 |
||||||
15 |
Պահակետը հանձնեց ____________________________________________________________________
(ստորագրություն, Ա. Ա.)
« » ___20 թ. ժամը _______ »։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ս. ԳԱԼՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|