Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 141
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.10.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

17 հոկտեմբերի 2017 թվականի

թիվ 141

քաղ. Մոսկվա

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 18 թիվ 161 որոշմամբ հաստատված՝ տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի հոկտեմբերի 17-ի

թիվ 141 կարգադրության

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

 

որոնք կատարվում են տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում

 

Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի սեպտեմբերի 18-ի

թիվ 161 որոշմամբ (Եվրասիական

տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի հոկտեմբերի 17-ի

թիվ 141 կարգադրության

խմբագրությամբ)

 

ԿԱԶՄ

 

տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի

Հայաստանի Հանրապետությունից՝

Բակունց Նունե Գրիգորի՝

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»
պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ

Վարդանյան Արմեն Ալբերտի՝

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի մեթոդաբանության
վարչության պետ

Դանիելյան Վահե Մաքսիմի՝

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ

Ջավադյան Արտաշես Սերգեյի՝

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Կարապետյան Իշխան Վահրամի՝

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ

Մարգարյան Գայանե Կամոյի՝

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության տեխնիկական կարգավորման բաժնի պետ

Մկրտչյան Հովհաննես Ալբերտի՝

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության պետ

Նիկոյան Արթուր Գագիկի՝

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության
բուսասանիտարական տեսչության պետ

Տարասյան Էմիլ Սամվելի՝

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ն
երդրումների նախարարի տեղակալ

Շիրվանյան Աշխեն Յուրիի՝

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության բաժնի պետ

Բելառուսի Հանրապետությունից՝

Բարտաշևիչ Դմիտրի Պյոտրի՝

Բելառուսի Հանրապետության ստանդարտացման պետական
կոմիտեի նախագահի տեղակալ

Բռիլո Իգոր Վյաչեսլավի՝

Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի
նախարարի տեղակալ

Գռակուն Վլադիմիր Վլադիմիրի՝

Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի
նախարարի տեղակալ

Դերյաբին Օլեգ Ալեքսանդրի՝

արդյունաբերողների և ձեռնարկատերերի հանրապետական միության խորհրդի անդամ, «Պոժսնաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ

Ժուկովա Նատալյա Պավելի՝

Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ,
Բելառուսի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկ

Կրուչանով Ալեքսանդր Վլադիմիրի՝

Բելառուսի Հանրապետության ճարտարապետության և շինարարության
նախարարի առաջին տեղակալ

Նազարենկո Վիկտոր Վլադիմիրի՝

Բելառուսի Հանրապետության ստանդարտացման պետական կոմիտեի նախագահ

Սվիդերսկի Գենադի Բրոնիսլավի՝

Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ

Սկուրանովիչ Անժելա Լեոնիդի՝

Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության
«Հիգիենայի, հակահամաճարակային և հանրային առողջության հանրապետական կենտրոն» պետական հաստատության գլխավոր
բժշկի տեղակալ

Սմիլգին Իվան Իվանի՝

Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության անասնաբուժական և պարենային վերահսկողության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Սուբոտին Ալեքսանդր Միխայիլի՝

Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության նախարարի տեղակալ, Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության անասնաբուժական և պարենային վերահսկողության դեպարտամենտի տնօրեն

Սիչիկ Սերգեյ Իվանի՝

Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության
«Հիգիենայի գիտագործնական կենտրոն» հանրապետական ունիտար
ձեռնարկության տնօրեն

Տատարիցկի Վալենտին Բոլեսլավի՝

Բելառուսի Հանրապետության ստանդարտացման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Տրուխանովիչ Անատոլի Իվանի՝

«ԱԴԼ» ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրեն, «Ձեռնարկատերերի բելառուսական միություն» հասարակական միավորման խորհրդի անդամ

Շվեց Ալեքսանդր Իոսիֆի՝

«Բելառուսական գիտաարդյունաբերական ասոցիացիա» հանրապետական հասարակական միավորման նախագահ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Աբդուալիևա Մերուերտ Կուլմուրատի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն

Այնաբեկով Երժան Տոկտասինի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրոարդյունաբերական համալիրում պետական տեսչության կոմիտեի
նախագահ

Բայժանով Դանիյար Երիկի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Բեկշին Ժանդարբեկ Մուխտարի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության
հանրային առողջության պահպանության կոմիտեի նախագահ

Դուգալով Գալիմժան Տլեկտեսովի՝

Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության կոմիտեի նախագահ

Ելիկբաև Կուանիշ Նուրլանի՝

«Ղազախստանի ստանդարտացման և սերտիֆիկացման ինստիտուտ» հանրապետական պետական ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ

Եսենբեկովա Ժաննա Ռաշիդի՝

Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության կոմիտեի նախագահի տեղակալ

Ժունուսովա Դանա Բեյսենի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի նախագահի տեղակալ

Կանաև Սերիկժան Զիադանի՝

Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի տնտեսական բարեփոխումների և տարածաշրջանային զարգացման կոմիտեի անդամ

Մարս Ալմաբեկ Մարսի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրոարդյունաբերական համալիրում պետական տեսչության կոմիտեի
նախագահի տեղակալ

Նուրկենով Ժոմարտ Ժումագալիի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական հսկողության և վերահսկողության կոմիտեի նախագահ

Օմիրխանով Մակսուտ Ասիլբաևիչ՝

«Հավատարմագրման ազգային կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության գլխավոր տնօրեն

Պերուաշև Ազատ Տուրլիբեկուլի՝

Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի տնտեսական բարեփոխումների և տարածաշրջանային զարգացման կոմիտեի անդամ

Շարիպ Բերիկ Շարիպի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության
հանրային առողջության պահպանության կոմիտեի նախագահի տեղակալ

Շարիպով Դաուրեն Ժանատի՝

«Ղազախստանի չափագիտության ինստիտուտ» հանրապետական պետական ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ

Շույկեբաևա Ժազիրա Սաուլեբեկի՝

Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի տեխնիկական կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Աբդրալիևա Գուլմիրա Կուրմանբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և ճանապարհների նախարարի տեղակալ

Աբդիկարով Ալմազբեկ Ակբարալիի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության, շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության պետական գործակալության տնօրենի տեղակալ

Ալիմբեկով Մորիս Շարշենալիի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մելիորացիայի նախարարություն բույսերի կարանտինի դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Գորին Օլեգ Վյաչեսլավի՝

Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Ժումականով Կալիսբեկ Տուրատբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգության հարցերով պետական տեսչության տնօրեն

Ժուսուև Բոլոտ Ամանի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր էկոլոգիական և տեխնիկական անվտանգության հարցերով պետական տեսչության տնօրենի
տեղակալ

Մամբետով Տեզեկբայ Աբիշի՝

Ղրղզստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության բժշկական և ճառագայթային, քիմիական, կենսաբանական, մանրէաբանական պաշտպանության բաժանմունքի պետ

Միրզականով Կուբան Նուրժանի՝

Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Սազբակով Ալմազ Զամիրբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Աբրամով Ալեքսեյ Վլադիմիրի՝

Տեխնիկական կարգավորման և չափագիտության դաշնային գործակալության ղեկավար

Դանկվերտ Սերգեյ Ալեքսեյի՝

Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով
դաշնային ծառայության ղեկավար

Ժիվուլին Վադիմ Ալեքսանդրի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության
կարգավորող ազդեցության գնահատման դեպարտամենտի տնօրեն

Իվանովա Նատալյա Նիկոլայի՝

«Հյութեր արտադրողների ռուսաստանյան միություն» ոչ առևտրային կազմակերպության նախագահ, Հավատարմագրման հարցերով դաշնային ծառայությանն առընթեր հանրային խորհրդին առընթեր սննդամթերքի համապատասխանության գնահատման ոլորտում հավատարմագրված անձանց գործունեության հարցերով աշխատանքային խմբի անդամ

Կրաևոյ Սերգեյ Ալեքսանդրի՝

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ

Լեոնիդով Կոնստանտին Վլադիմիրի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության տեխնիկական կարգավորման, ստանդարտացման և չափումների միասնականության ապահովման բնագավառում պետական քաղաքականության դեպարտամենտի
տնօրեն

Նեպոկլոնով Եվգենի Անատոլիի՝

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Պետրով Դմիտրի Յուլիի՝

Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր սերտիֆիկացման, լիցենզավորման և տեխնիկական կանոնակարգման հարցերով ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության գծով լիազորված անձի հասարակական ներկայացուցիչ

Պոպովա Աննա Յուրիի`

մարդու բարեկեցության և սպառողների իրավունքների պաշտպանության
դաշնային ծառայության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար, Ռուսաստանի Դաշնության գլխավոր պետական սանիտարական բժիշկ

Տեկսլեր Ալեքսեյ Լեոնիդի՝

Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ

Ֆերապոնտով Ալեքսեյ Վիկտորի՝

Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ

Խերսոնցև Ալեքսեյ Իգորի՝

Հավատարմագրման դաշնային ծառայության ղեկավար

Շիպով Սավվա Վիտալիի՝

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ»։