ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՆԿ-232-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ազգային ծրագիրը հաստատելու մասին» ՆԿ-232-Ն կարգադրության 1-ին կետով հաստատված հավելվածի 26-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. հունիսի 5 Երևան ՆԿ-102-Ն |