Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 124
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.09.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2017 թվականի

թիվ 124

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 798 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. ««Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ» Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 798 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի սեպտեմբերի 26-ի

թիվ 124 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

 

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 798 որոշման մեջ կատարվող

 

1. 2.2-րդ կետում «արտադրանքի համապատասխանության (հաստատման)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության» բառերով։

2. Նշված որոշմամբ հաստատված ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումը, շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի

2011 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 798 որոշմամբ (Եվրասիական

տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի սեպտեմբերի 26-ի

թիվ 124 որոշման խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

 

այն ստանդարտների, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումը

 

Համարը՝ ը/կ

Տեխնիկական կանոնակարգի տարրերը

Ստանդարտի նշագիրը

Ստանդարտի անվանումը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1

4-րդ հոդվածի 3.1-ին, 3.2-րդ (1 —15-րդ,

17-րդ, 18-րդ, 20-րդ պարբերություններ), 4-րդ և 5-րդ կետեր

ԳՕՍՏ ԵՆ 71-1-2014

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 1. Մեխանիկական և ֆիզիկական հատկություններ

 

ԳՕՍՏ ԵՆ 71-8-2014

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 8. Ակտիվ հանգստի խաղալիքներ՝ տնային օգտագործման համար

 

ԳՕՍՏ 25779-90

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ

կիրառվում է մինչև

2018 թվականի հուլիսի 1-ը

2

3.2-րդ կետ

(23-րդ և 24-րդ պարբերություններ)

ԳՕՍՏ 25779-90 կ. 2.31,2.30.1- 2.30.6

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ

 

3

4-րդ հոդվածի 3.3-րդ կետ

ԳՕՍՏ ԻՍՕ 8124-2-2014

Խաղալիքների անվտանգություն. Մաս 2. Բոցավառելիություն

 

ԳՕՍՏ ԵՆ 71-1- 2014

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 1. Մեխանիկական և ֆիզիկական հատկություններ

 

ԳՕՍՏ ԻՍՕ 8124-2- 2001

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ. Բոցավառելիություն

կիրառվում է մինչև 2018 թվականի

հուլիսի 1-ը

ԳՕՍՏ 25779-90

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ

կիրառվում է մինչև 2018 թվականի

հուլիսի 1-ը

4

հավելված

թիվ 2, 4-րդ հոդվածի 3.4-րդ և 3.5-րդ կետեր

ԳՕՍՏ ԻՍՕ 8124-3-2014

Խաղալիքների անվտանգություն. Մաս 3. Քիմիական տարրերի միգրացիա

 

ԳՕՍՏ ԵՆ 71-4-2014

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 4. Հավաքածուներ՝ քիմիական փորձերի և համանման զբաղմունքների համար

 

ԳՕՍՏ ԵՆ 71-5-2014

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 5. Խաղային լրակազմեր (հավաքածուներ), որոնք ներառում են քիմիական նյութեր և չեն դասվում քիմիական փորձերի կատարման համար նախատեսված հավաքածուների շարքին

 

ԳՕՍՏ ԵՆ 71-7-2014

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 7. Ներկեր մատներով նկարելու համար. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

 

ԳՕՍՏ ԻՍՕ 8124-3-2001

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ. Երեխայի առողջության համար վնասակար տարրերի անջատում

կիրառվում է մինչև 2018 թվականի

հուլիսի 1-ը

5

4-րդ հոդվածի 3.2-րդ (25-րդ պարբերություն), 3.6-րդ և 5-րդ կետեր

ԳՕՍՏ ԻԷԿ 62115-2014

Խաղալիքներ էլեկտրական. Անվտանգություն

 

ՍՏԲ ԻԷԿ 62115-2008

Խաղալիքներ էլեկտրական. Անվտանգության պահանջներ

կիրառվում է մինչև

2018 թվականի հուլիսի 1-ը

6

4-րդ հոդվածի 3.2-րդ կետ

(26-րդ պարբերություն)

ԳՕՍՏ ԻԷԿ 60825-1-2013

Լազերային ապարատուրայի անվտանգություն. Մաս 1. Սարքավորումների դասակարգում, դրանց ներկայացվող պահանջները և ձեռնարկ՝ օգտագործողների համար

 
   

ՍՏԲ ԻԷԿ 60825-1-2011

Լազերային արտադրատեսակների անվտանգություն. Մաս 1. Սարքավորումների դասակարգումը և դրանց ներկայացվող պահանջները

կիրառվում է մինչև

2018 թվականի հուլիսի 1-ը

7

4-րդ հոդվածի 3.9 կետ

ԳՕՍՏ ԵՆ 71-1-2014

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 1. Մեխանիկական և ֆիզիկական հատկություններ.

կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2017 թվականի մարտի 17-ի թիվ 12 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից

3. «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատումն (հաստատումն) իրականացնելու համար անհրաժեշտ` հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների՝ նշված որոշմամբ հաստատված ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի

2011 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 798 որոշմամբ (Եվրասիական

տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի սեպտեմբերի 26-ի

թիվ 124 որոշման խմբագրությամբ)

 

ՑԱՆԿ

 

այն ստանդարտների, որոնք ներառում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այն կանոնները և մեթոդները, այդ թվում՝ նմուշառման այն կանոնները, որոնք անհրաժեշտ են «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄՏԿ 008/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար

 

Հա

մարը՝ ը/կ

Տեխնիկական կանոնակարգի տարրերը

Ստանդարտի նշագիրը

Փաստաթղթի անվանումը

Ծանոթա-գրություն

1

2

3

4

5

1

հավելված թիվ 2

ԳՕՍՏ 15820-82

Պոլիստիրոլ և ստիրոլի համապոլիմերներ. Մնացորդային մոնոմերների և չպոլիմերացվող խառնուկների որոշման գազաքրոմատագրման մեթոդ

 

2

ԳՕՍՏ 18165-89

Խմելու ջուր. Ալյումինի զանգվածային կոնցենտրացիան որոշելու մեթոդ

կիրառվում է մինչև

2017 թվականի մայիսի 1-ը

3

ԳՕՍՏ 18165-2014

Ջուր. Ալյումինիումի պարունակության որոշման մեթոդներ

 

4

նմուշառում

ԳՕՍՏ 18321-73

Որակի վիճակագրական հսկողություն. Հատով արտադրանքի պատահական ընտրանքի մեթոդներ

 

5

հավելված թիվ 2,

4-րդ հոդվածի

3.1 –ին կետ

ԳՕՍՏ 22648-77

Պլաստմասսաներ. Հիգիենիկ ցուցանիշների որոշման մեթոդներ

 

6

ԳՕՍՏ 24295-80

Սպասք՝ տնտեսական պողպատյա արծնապատ; Լուծամզուկների վերլուծության մեթոդներ

 

7

հավելված թիվ 2

ԳՕՍՏ 25737-91 (ԻՍՕ 6401-85)

Պլաստմասսաներ. Վինիլքլորիդի հոմոպոլիմերներ և համապոլիմերներ. Վինիլքլորիդի մնացորդային մոնոմերի որոշում. Գազաքրոմատագրման մեթոդ

 

8

հավելված թիվ 2,

4-րդ հոդվածի

3.1-ին կետ

ԳՕՍՏ 26150-84

Պոլիվինիլքլորիդի հիմքով նյութեր և արտադրատեսակներ՝ շինարարական, պոլիմերային, հարդարման: Սանիտարաքիմիական գնահատման մեթոդ

 

9

հավելված թիվ 2

ԳՕՍՏ 30108-94

Շինարարական նյութեր և արտադրատեսակներ. Բնական ռադիոնուկլիդների տեսակարար արդյունավետ ակտիվության որոշում

 

10

 

ԳՕՍՏ 30351-2001

Պոլիամիդներ, պոլիամիդ թելքեր, գործվածքներ, ժապավեններ. Մնացորդային կապրոլակտամի ու ցածրամոլեկուլային միացությունների և դրանց միգրացիայի կոնցենտրացիայի դեպի ջուր զանգվածային մասի որոշում: Հեղուկային և գազահեղուկային քրոմատագրման մեթոդներ

 

11

 

ԳՕՍՏ 31870-2012

Խմելու ջուր. Ատոմային սպեկտրաչափական մեթոդներով տարրերի պարունակության որոշում

 

12

 

ՍՏԲ ԳՕՍՏ Ռ 51309-2001

Խմելու ջուր. Ատոմային սպեկտրաչափական մեթոդներով տարրերի պարունակության որոշում

 

13

 

ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ 51309-2003

Խմելու ջուր. Ատոմային սպեկտրաչափական մեթոդներով տարրերի պարունակության որոշում

 

14

 

ԳՕՍՏ 31949-2012

Խմելու ջուր. Բորի պարունակության որոշման մեթոդ

 

15

 

ԳՕՍՏ 31956-2013

Ջուր. Քրոմի (VI) և ընդհանուր քրոմի պարունակության որոշման մեթոդներ

 

16

4-րդ հոդվածի

3.1-ին, 3.2-րդ
(1-20-րդ պարբերություններ), 3.9-րդ, 4-րդ և 5-րդ կետեր

ԳՕՍՏ ԵՆ 71-1-2014

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 1. Մեխանիկական և ֆիզիկական հատկություններ

 

17

 

ԳՕՍՏ ԵՆ 71-8-2014

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 8. Ակտիվ հանգստի խաղալիքներ՝ տնային օգտագործման համար

 

18

 

ԳՕՍՏ 25779-90

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ

կիրառվում է մինչև

2018 թվականի հուլիսի 1-ը

19

4-րդ հոդվածի

2-րդ և 3.2-րդ կետեր (23-րդ և
24-րդ պարբերություններ)

ԳՕՍՏ 25779-90

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ

 

20

4-րդ հոդվածի

3.3 -րդ կետ

ԳՕՍՏ ԻՍՕ 8124-2-2014

Խաղալիքների անվտանգություն. Մաս 2. Բոցավառելիություն

 

21

 

ԳՕՍՏ ԻՍՕ 8124-2-2001

Խաղալիքների անվտանգություն. Մաս 2. Բոցավառելիություն

կիրառվում է մինչև

2018 թվականի հուլիսի 1-ը

22

 

ԳՕՍՏ ԵՆ 71-1-2014

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 1. Մեխանիկական և ֆիզիկական հատկություններ

 

23

 

ԳՕՍՏ 25779-90

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ

կիրառվում է մինչև

2018 թվականի հուլիսի 1-ը

24

հավելված թիվ 2,

4-րդ հոդվածի

3.4-րդ, 3.5-րդ և

3.8-րդ կետեր

ԳՕՍՏ ԻՍՕ 8124-3-2014

Խաղալիքների անվտանգություն. Մաս 3. Քիմիական տարրերի միգրացիա

 

25

 

ԳՕՍՏ ԻՍՕ 8124-3-2001

Խաղալիքների անվտանգություն. Մաս 3. Քիմիական տարրերի միգրացիա

կիրառվում է մինչև

2018 թվականի հուլիսի 1-ը

26

 

ԳՕՍՏ ԵՆ 71-4-2014

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 4. Հավաքածուներ՝ քիմիական փորձերի և համանման զբաղմունքների համար

 

27

 

ԳՕՍՏ ԵՆ 71-5-2014

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 5. Խաղային լրակազմեր (հավաքածուներ), որոնք ներառում են քիմիական նյութեր և չեն դասվում քիմիական փորձերի կատարման համար նախատեսված հավաքածուների շարքին

 

28

 

ԳՕՍՏ ԵՆ 71-7-2014

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 7. Ներկեր մատներով նկարելու համար Տեխնիկական պահանջներ և փորձարկումների մեթոդներ

 

29

4-րդ հոդվածի

3.2 -րդ (25-րդ և

26-րդ պարբերություններ), 3.6-րդ և 5-րդ կետեր

ԳՕՍՏ ԻԷԿ 62115-2014

Խաղալիքներ էլեկտրական. Անվտանգության պահանջներ.

 

30

 

ՍՏԲ ԻԷԿ 62115-2008

Խաղալիքներ էլեկտրական. Անվտանգության պահանջներ

կիրառվում է մինչև

2018 թվականի հուլիսի 1-ը

31

 

ԳՕՍՏ ԻԷԿ 60825-1-2013

Լազերային ապարատուրայի անվտանգություն. Մաս 1. Սարքավորումների դասակարգում, դրանց ներկայացվող պահանջները և ձեռնարկ՝ օգտագործողների համար

 

32

 

ՍՏԲ ԻԷԿ 60825-1-2011

Լազերային արտադրատեսակների անվտանգություն. Մաս 1. Սարքավորումների դասակարգումը և դրանց ներկայացվող պահանջները

կիրառվում է մինչև

2018 թվականի հուլիսի 1-ը

33

4-րդ հոդվածի 3.9-րդ կետ

ԳՕՍՏ ԵՆ 71-1-2014

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 1. Մեխանիկական և ֆիզիկական հատկություններ

կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2017 թվականի մարտի 17-ի

թիվ 12 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից

34

հավելված թիվ 2

ԳՕՍՏ ԻՍՕ 7218-2011

Սննդամթերքի և կենդանիների համար նախատեսված կերերի մանրէաբանություն. Ընդհանուր պահանջներ և ցուցումներ մանրէաբանական հետազոտությունների համար

 

35

 

ԳՕՍՏ Ռ ԻՍՕ 16000-6-2007

Փակ տարածությունների օդը. Մաս 6. Փակ տարածությունների և փորձարկման խցիկի օդում ցնդող օրգանական միացությունների որոշում՝ Tenax TA կլանիչի վրա փորձանմուշների ակտիվ ընտրության միջոցով՝ հետագա ջերմային կլանվածքազատմամբ և գազաքրոմատագրական վերլուծությամբ՝ ԶՍԴ/ԲԻԴ-ի (զանգվածասպեկտրաչափական դետեկտոր/բոցաիոնիզացված դետեկտոր) կիրառմամբ

 

36

 

ԳՕՍՏ 31950-2012

Ընդհանուր սնդիկի պարունակության որոշման մեթոդներ՝ անբոց ատոմային–աբսորբցիոն սպեկտրաչափությամբ

 

37

 

ՍՏԲ ԳՕՍՏ Ռ 51212-2001

Խմելու ջուր. Ընդհանուր սնդիկի պարունակության որոշման մեթոդներ՝ անբոց ատոմային–աբսորբցիոն սպեկտրաչափությամբ

 

38

 

ՍՏԲ 1087-97

Մանկական ծեփամածիկ. Տեխնիկական պայմաններ

 

39

 

ԳՕՍՏ ԵՆ 71-1-2014 կետ 8.28

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 1. Մեխանիկական և ֆիզիկական հատկություններ

 

40

 

ԳՕՍՏ Ռ 53906-2010

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ. Մեխանիկական և ֆիզիկական հատկություններ

կիրառվում է մինչև

2018 թվականի հուլիսի 1-ը

41

 

ՍՏԲ ԳՕՍՏ Ռ 51310-2001

Խմելու ջուր. Բենզ(ա)պիրենի պարունակության որոշման մեթոդներ

 

42

 

ԳՕՍՏ 31860-2012

Խմելու ջուր. Բենզ(ա)պիրենի պարունակության որոշման մեթոդ

 

43

 

ԳՕՍՏ 31280-2004

Մորթի և մորթե արտադրատեսակներ. Վնասակար նյութեր. Ազատ ֆորմալդեհիդի և ջրալվացահանվող քրոմի (VI) ու ընդհանուր քրոմի հայտնաբերման և պարունակության որոշման մեթոդներ

 

44

 

ԳՕՍՏ Ռ 55227-2012

Ջուր. Ֆորմալդեհիդի պարունակության որոշման մեթոդներ

 

45

 

ԳՕՍՏ 33451-2015

Փաթեթվածք. Մոդելային միջավայրերում գազային քրոմատագրման մեթոդով դիօկտիլֆտալատի, դիբութիլֆտալատի պարունակության որոշում

 

46

 

ԳՕՍՏ 33449-2015

Փաթեթվածք. Մոդելային միջավայրերում գազային քրոմատագրման մեթոդով դիմեթիլտերեֆտալատի պարունակության որոշում

 

47

 

ԳՕՍՏ 33448-2015

Փաթեթվածք. Մոդելային միջավայրերում գազային քրոմատագրման մեթոդով ացետալդեհիդի և ացետոնի պարունակության որոշում

 

48

 

ՍՏԲ ԻՍՕ 11885-2011

Ջրի որակ. Ինդուկտիվ կապված պլազմայով ատոմային-էմիսիոն սպեկտրաչափության

(ICP-OES) մեթոդով որոշ տարրերի որոշում

 

49

 

2012 թվականի դեկտեմբերի 20-ի ՍանՊիՆ (Սանիտարական կանոններ և նորմեր) թիվ 200 *

Սանիտարական նորմեր և կանոններ «Երեխաների համար նախատեսված արտադրանքի առանձին տեսակների արտադրությանը և իրացմանը ներկայացվող պահանջներ»

 

50

 

Սանիտարական կանոններ և նորմեր

9-29-95 (ՌԴ թիվ 2.1.8.042- 96) *

Կենցաղային պայմաններում ժողովրդական սպառման ապրանքների կիրառման ժամանակ ֆիզիկական գործոնների թույլատրելի մակարդակների սանիտարական նորմերը

 

51

 

ՄՑ 1.1.037-95 *

Պոլիմերային և այլ նյութերից պատրաստված արտադրանքի բիոթեստավորում

 

52

 

ՄՑ թիվ 11-12-25-96 *

«Նիտրոն Դ» մանրաթելից լուծամզուկներում (քրտնային գեղձազատուկ) ակրիլաթթվի նիտրիլը գազահեղուկային քրոմատագրման մեթոդով որոշելու վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

53

 

ՄՑ թիվ 71-93 *

Օդում ացետոնի կոնցենտրացիաների գազաքրոմատագրական չափման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

54

 

ՄՑ թիվ 75-92 *

Ջրում, պոլիմերային նյութերից ջրային լուծամզուկներում և սննդամթերքը նմանակող մոդելային միջավայրերում ֆորմալդեհիդի որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

55

 

ՄՑ թիվ 76-93 *

Մթնոլորտային օդում մեթանոլի և էթանոլի կոնցենտրացիաների գազաքրոմատագրական չափման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

56

 

ՄՑ թիվ 266-92 *

Մթնոլորտային օդում ֆորմալդեհիդի կոնցենտրացիաների գազաքրոմատագրական չափման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

57

 

ՄՑ թիվ 268-92 *

Օդում ցիանական ջրածնի և ակրիլաթթվի նիտրիլի կոնցենտրացիաների գազաքրոմատագրական չափման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

58

 

ՄՑ 942-72 *

Պոլիմերային նյութերից օրգանական լուծիչների՝ դեպի դրանց հետ շփվող օդ, մոդելային լուծույթներ, չոր և հեղուկ սննդամթերք անցումը որոշելու վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

59

 

ՄՑ թիվ 1424-76 *

Արտաքին միջավայրի օբյեկտներից փորձանմուշներ վերցնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներ և դրանց նախապատրաստումը՝ հոտավետ բազմացիկլային քաղցկեղածին ածխաջրածինների հետագա որոշման համար

 

60

 

ՄՑ թիվ 2563-82 *

Աշխատանքային գոտու օդում ացետալդեհիդի կոնցենտրացիաների լուսաչափական մեթոդով չափման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

61

 

ՄՑ թիվ 2704-83 *

Օդում մեթիլտոլուիլաթի, դինիլի և դիմեթիլտերեֆտալատի գազաքրոմատագրական որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

62

 

ՄՑ թիվ 2902-83 *

Աշխատանքային գոտու օդում մեթիլային, էթիլային, իզոպրոպիլային, ն-պրոպիլային, ն-բութիլային, երկրորդային բութիլային և իզոբութիլային սպիրտների կոնցենտրացիաների գազաքրոմատագրական չափման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

63

 

ՄՑ թիվ 3999-85 *

Աշխատանքային գոտու օդում էթիլենգլիկոլի և մեթանոլի կոնցենտրացիաների գազաքրոմատագրական չափման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

64

 

ՄՑ 4077-86 *

Սննդամթերքի հետ շփման համար նախատեսված ռետինների և դրանցից պատրաստված արտադրատեսակների սանիտարահիգիենիկ հետազոտության վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

65

 

ՄՑ 4149-86 *

Սննդամթերքի հետ շփման համար նախատեսված պոլիօլեֆինների դասի պոլիմերային նյութերի արտադրության և կիրառման նկատմամբ պետական սանիտարական վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

66

 

ՄՑ թիվ 4167-86 *

Աշխատանքային գոտու օդում բենզինի, բենզոլի, տոլուոլի, էթիլբենզոլի, օ-, մ-, պ-քսիլոլների, ստիրոլի, պսևդոկումոլի կոնցենտրացիաների գազաքրոմատագրական չափման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

67

 

ՄՑ 4395-87 *

Պահածոների համար լաքապատ տարաների հիգիենիկ գնահատման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

68

 

ՄՑ թիվ 4477-87 *

Աշխատանքային գոտու օդում բենզոլի, տոլուոլի և պ-քսիլոլի կոնցենտրացիաների գազաքրոմատագրական չափման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

69

 

ՄՑ 4628-88 *

Ջրում, մոդելային միջավայրերում և սննդամթերքում պոլիստիրոլային պլաստիկներից անջատվող մնացորդային մոնոմերների և չպոլիմերացվող խառնուկների գազաքրոմատագրական որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

70

 

ՄՑ թիվ 4759-88 *

Աշխատանքային գոտու օդում ստիրոլի կոնցենտրացիաների գազաքրոմատագրական չափման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

71

 

ՄՑՈւ 2.3.3.052- 96 *

Պոլիստիրոլից և ստիրոլի համապոլիմերներից արտադրատեսակների սանիտարաքիմիական հետազոտություններ

 

72

 

ՄՑՈւ 4.1/4.3.1485-03*

Երեխաների, դեռահասների և մեծահասակների հագուստի հիգիենիկ գնահատում

 

73

 

ՄՑՈւ 4.1/4.3.2038-05 *

Խաղալիքների սանիտարահամաճարակաբանական գնահատում

 

74

 

ՄՑՈւ 4.1.025-95 *

Շրջակա միջավայրի օբյեկտներում (մեթ)ակրիլային միացությունների կոնցենտրացիաների չափում

 

75

 

ՄՑՈւ 4.1.078-96 *

Աշխատանքային գոտու օդում և բնակավայրերի մթնոլորտային օդում ֆլուորաչափական մեթոդով ֆորմալդեհիդի զանգվածային կոնցենտրացիայի չափման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

76

 

ՄՑՈւ 4.1.580-96 *

Պոլիակրիլոնիտրիլային մանրաթելից օդ անջատվող ակրիլաթթվի նիտրիլի որոշում գազային քրոմատագրման մեթոդով

 

77

 

ՄՑՈւ 4.1.598-96 *

Մթնոլորտային օդում հոտավետ, ծծումբ, հալոգեն պարունակող նյութերի, մեթանոլի, ացետոնի և ացետոնիտրիլի գազաքրոմատագրական որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

78

 

ՄՑՈւ 4.1.599-96 *

Մթնոլորտային օդում ացետալդեհիդի գազաքրոմատագրական որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

79

 

ՄՑՈւ 4.1.600-96 *

Մթնոլորտային օդում ացետոնի, մեթանոլի և իզոպրոպանոլի գազաքրոմատագրական որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

80

 

ՄՑՈւ 4.1.607-06 *

Մթնոլորտային օդում գազահեղուկային քրոմատագրման մեթոդով վինիլքլորիդի որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

81

 

ՄՑՈւ 4.1.611-96 *

Մթնոլորտային օդում դիմեթիլֆտալատի գազաքրոմատագրական որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

82

 

ՄՑՈւ 4.1.614-96 *

Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով մթնոլորտային օդում դիէթիլֆտալատի որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

83

 

ՄՑՈւ 4.1.617-96 *

Մթնոլորտային օդում քսիլենոլների, կրեզոլների և ֆենոլի գազաքրոմատագրական որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

84

 

ՄՑՈւ 4.1.624-96 *

Մթնոլորտային օդում մեթիլային և էթիլային սպիրտների գազաքրոմատագրական որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

85

 

ՄՑՈւ 4.1.646-96 *

Ջրում հալոգեն պարունակող նյութերի գազաքրոմատագրական որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

86

 

ՄՑՈւ 4.1.647-96 *

Ջրում ֆենոլի գազաքրոմատագրական որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

87

 

ՄՑՈւ 4.1.649-96 *

Ջրում ցնդող օրգանական նյութերի քրոմատազանգվածասպեկտրաչափական որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

88

 

ՄՑՈւ 4.1.650-96 *

Ջրում ացետոնի, մեթանոլի, բենզոլի, տոլուոլի, էթիլբենզոլի, պենտանի, օ-, մ-, պ-քսիլոլի, հեքսանի, օկտանի և դեկանի գազաքրոմատագրական որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

89

 

ՄՑՈւ 4.1.651-96 *

Ջրում տոլուոլի գազաքրոմատագրական որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

90

 

ՄՑՈւ 4.1.652-96 *

Ջրում էթիլբենզոլի գազաքրոմատագրական որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

91

 

ՄՑՈւ 4.1.654-96 *

Ջրում բութանալի, բութանոլի, իզիզոբութանոլի,

2-էթիլհեքսանալի,

2-էթիլհեքսենալի և

2-էթիլհեքսանոլի գազաքրոմատագրական որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

92

 

ՄՑՈւ 4.1.656-96 *

Ջրում մեթիլակրիլատի և մեթիլմեթակրիլատի գազաքրոմատագրական որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

93

 

ՄՑՈւ 4.1.657-96 *

Ջրում բութիլակրիլատի և բութիլմեթակրիլատի գազաքրոմատագրական որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

94

 

ՄՑՈւ 4.1.658-96 *

Ջրում ակրիլոնիտրիլի գազաքրոմատագրական որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

95

 

ՄՑՈւ 4.1.662-97 *

Մթնոլորտային օդում ստիրոլի զանգվածային կոնցենտրացիայի գազային քրոմատագրման մեթոդով որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

96

 

ՄՑՈւ 4.1.737-99 *

Ջրում ֆենոլների քրոմատազանգվածասպեկտրաչափական որոշում

 

97

 

ՄՑՈւ 4.1.738-99 *

Ջրում ֆտալատների և օրգանական թթուների քրոմատազանգվածասպեկտրաչափական որոշում

 

98

 

ՄՑՈւ 4.1.739-99 *

Ջրում բենզոլի, տոլուոլի, քլորբենզոլի, էթիլբենզոլի,

օ–քսիլոլի, ստիրոլի քրոմատազանգվածասպեկտրաչափական որոշում

 

99

 

ՄՑՈւ 4.1.741-99 *

Ջրում ֆենանտրենի, անտրացենի, ֆլուորանտենի, պիրենի, քրիզենի և բենզ(ա)պիրենի քրոմատազանգվածասպեկտրաչափական որոշում

 

100

 

ՄՑՈւ 4.1.742-99 *

Ջրում ցինկի, կադմիումի, կապարի և պղնձի իոնների կոնցենտրացիայի չափում ինվերսիոն վոլտամպերաչափական մեթոդով

 

101

 

ՄՑՈւ 4.1.745-99 *

Ջրում տերեֆտալային թթվի դիմեթիլային եթերի գազաքրոմատագրական որոշում

 

102

 

ՄՑՈւ 4.1.752-99 *

Ջրում ֆենոլի գազաքրոմատագրական որոշում

 

103

 

ՄՑՈւ 4.1.753-99 *

Ջրում ֆորմալդեհիդի իոնաքրոմատագրական որոշում

 

104

 

ՄՑՈւ 4.1.1044а- 01 *

Օդում ակրիլոնիտրիլի, ացետոնիտրիլի, դիմեթիլամինի, դիմեիլֆորմամիդի, դիէթիլամինի, պրոպիլամինի, տրիէթիլամինի և էթիլամինի գազաքրոմատագրական որոշում

 

105

 

ՄՑՈւ 4.1.1046(а)01 *

Օդում օրթո-, մետա- և պարաքսիլոլների գազաքրոմատագրական որոշում

 

106

 

ՄՑՈւ 4.1.1053-01 *

Օդում ֆորմալդեհիդի իոնաքրոմատագրական որոշում

 

107

 

ՄՑՈւ 4.1.1206-03 *

Ջրում ակրիլոնիտրիլի, ացետոնիտրիլի, դիմեթիլֆորմամիդի, դիէթիլամինի և տրիէթիլամինի գազաքրոմատագրական որոշում

 

108

 

ՄՑՈւ 4.1.1209-03 *

Ջրում ε-կապրոլակտամի գազաքրոմատագրական որոշում

 

109

 

ՄՑՈւ 4.1.1256-03 *

Խմելու ջրի և ջրօգտագործման մակերևութային և ընդերքային աղբյուրների ջրերի փորձանմուշներում ֆլուորաչափական մեթոդով ցինկի զանգվածային կոնցենտրացիայի չափում

 

110

 

ՄՑՈւ 4.1.1255-03 *

Խմելու ջրի և ջրօգտագործման մակերևութային և ընդերքային աղբյուրների ջրերի փորձանմուշներում ֆլուորաչափական մեթոդով ալյումինի զանգվածային կոնցենտրացիայի չափում

 

111

 

ՄՑՈւ 4.1.1257-03 *

Խմելու ջրի և ջրօգտագործման մակերևութային ու ընդերքային աղբյուրների ջրերի փորձանմուշներում ֆլուորաչափական մեթոդով բորի զանգվածային կոնցենտրացիաների չափում

 

112

 

ՄՑՈւ 4.1.1263-03 *

Խմելու ջրի և ջրօգտագործման մակերևութային ու ընդերքային աղբյուրների ջրերի փորձանմուշներում ֆլուորաչափական մեթոդով ընդհանուր և ցնդող ֆենոլների զանգվածային կոնցենտրացիայի չափում

 

113

 

ՄՑՈւ 4.1.1265-03 *

Խմելու ջրի և ջրօգտագործման մակերևութային ու ընդերքային աղբյուրների ջրերի փորձանմուշներում ֆլուորաչափական մեթոդով ֆորմալդեհիդի զանգվածային կոնցենտրացիայի չափում

 

114

 

ՄՑՈւ 4.1.1271-03 *

Աշխատանքային գոտու օդում և բնակավայրերի մթնոլորտային օդում ֆլուորաչափական մեթոդով ֆենոլի զանգվածային կոնցենտրացիայի չափում

 

115

 

ՄՑՈւ 4.1.1272-03 *

Աշխատանքային գոտու օդում և բնակավայրերի մթնոլորտային օդում ֆլուորաչափական մեթոդով ֆորմալդեհիդի զանգվածային կոնցենտրացիայի չափում

 

116

 

ՄՑՈւ 4.1.1273-03 *

Ֆլուորաչափական հայտնաբերմամբ բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով մթնոլորտային օդում և աշխատանքային գոտու օդում բենզ(ա)պիրենի զանգվածային կոնցենտրացիայի չափում

 

117

 

ՄՑՈւ 4.1.1478-03 *

Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով մթնոլորտային օդում և բնակելի ու հասարակական շենքերի օդային միջավայրում ֆենոլի որոշում

 

118

 

ՄՑՈւ 4.2.801-99 *

Պարֆյումերակոսմետիկ արտադրանքի մանրէաբանական հսկողության մեթոդներ

 

119

 

ՄՑՈւ 2715-83 *

Օդում էթիլքլորհիդրինի (ԷՔՀ) գազաքրոմատագրական որոշման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

120

 

ՄՀ 01.022-07*

Տարբեր բաղադրության նյութերից օդային միջավայր անջատվող ացետալդեհիդի, ացետոնի, մեթիլացետատի, էթիլացետատի, մեթանոլի, իզոպրոպանոլի, էթանոլի,

ն-պրոպիլացետատի, ն-պրոպանոլի, իզոբութիլացետատի, բութիլացետատի, իզոբութանոլի, ն-բութանոլի գազաքրոմատագրական որոշում

 

121

 

ՄՀ 01.023-07 *

Տարբեր բաղադրության նյութերից օդային միջավայր անջատվող հեքսանի, հեպտանի, բենզոլի, տոլուոլի, էթիլբենզոլի, մ-, օ-, պ-քսիլոլների, իզոպրոպիլբենզոլի, ն-պրոպիլբենզոլի, ստիրոլի, ա -մեթիլստիրոլի, բենզալդեհիդի գազաքրոմատագրական որոշում

 

122

 

ՄՀ 01.024-07 *

Տարբեր բաղադրության նյութերից ջրային լուծամզուկներում հեքսանի, հեպտանի, ացետալդեհիդի, ացետոնի, մեթիլացետատի, էթիլացետատի, մեթանոլի, իզոպրոպանոլի, ակրիլոնիտրիլի, ն–պրոպանոլի, ն–պրոպիլացետատի, բութիլացետատի, իզոբութանոլի, ն–բութանոլի, բենզոլի, տոլուոլի, էթիլբենզոլի, մ–, օ– և պ–քսիլոլների, իզոպրոպիլբենզոլի, ստիրոլի, α–մեթիլստիրոլի գազաքրոմատագրական որոշում

 

123

 

ՄՀ 01.025-07 *

Տարբեր բաղադրության նյութերից ջրային լուծամզուկներում դիմեթիլֆտալատի, դիմեթիլտերեֆտալատի, դիէթիլֆտալատի, դիբութիլֆտալատի, բութիլբենզիլֆտալատի, բիս(2-էթիլհեքսիլ)ֆտալատի և դիօկտիլֆտալատի գազաքրոմատագրական որոշում

 

124

 

ՄՀ թիվ 29 ԴԿ/830 *

Պոլիստիրոլային պլաստիկներից ջրային լուծամզուկներում բենզոլի, տոլուոլի, էթիլբենզոլի, մ-, պ- և օ-քսիլոլների, իզոպրոպիլբենզոլի, ն-պրոպիլբենզոլի, ստիրոլի, α-մեթիլստիրոլի զանգվածային կոնցենտրացիայի գազաքրոմատագրական որոշում

 

125

 

ՄՀ թիվ 29 ԴԿ/2688-03 *

Ըստ ջրալուծելի բաղադրիչների՝ օդի փորձանմուշների թունավորության գնահատման էքսպրես մեթոդ՝ օգտագործելով խոշոր եղջերավոր անասունների սերմնահեղուկը որպես թեստավորման օբյեկտ

 

126

 

ՄՀ թիվ 29 ԴԿ/828 *

Տարբեր բաղադրության պոլիմերային նյութերից ջրային լուծամզուկներում հեքսանի, հեպտանի, ացետալդեհիդի, ացետոնի, մեթիլացետատի, էթիլացետատի, մեթանոլի, իզոպրոպանոլի, ակրիլոնիտրիլի, ն–պրոպանոլի, բութիլացետատի, իզոբութանոլի, ն–բութանոլի, բենզոլի, տոլուոլի, էթիլբենզոլի, մ–, օ– և պ–քսիլոլների, իզոպրոպիլբենզոլի, ստիրոլի, ալֆա–մեթիլստիրոլի զանգվածային կոնցենտրացիայի գազաքրոմատագրական որոշում

 

127

 

ՄՀ 1328-75 *

Ջրում, օդում և կենսաբանական միջավայրերում կապրոլակտամի որոշման վերաբերյալ մեթոդական հանձնարարականներ

 

128

 

ՄՀ 1503-76 *

Սննդի և տեքստիլ արդյունաբերությունում կիրառվող պոլիմերային նյութերում սանիտարաքիմիական հետազոտությունների դեպքում ջրում հեքսամեթիլենդիամինի որոշման վերաբերյալ մեթոդական հանձնարարականներ

 

129

 

ՄՀ 1870-78 *

Ջրում, ջրասպիրտային լուծույթներում և սննդամթերքում վինիլացետատի փոքր քանակությունների մերկուրաչափական մեթոդով որոշման վերաբերյալ մեթոդական հանձնարարականներ

 

130

 

ՄՀ թիվ 1941-78 *

ՊՎՔ-ում և դրա հիմքով պոլիմերային նյութերում, սննդամթերքը նմանակող մոդելային միջավայրերում, սննդամթերքում քլորային վինիլի որոշման վերաբերյալ մեթոդական հանձնարարականներ

 

131

 

ՄՀ 2915-82 *

Գազահեղուկային քրոմատագրման մեթոդով ջրում վինիլացետատի որոշման վերաբերյալ մեթոդական հանձնարարականներ

 

132

 

ՄՀ 2946-83 *

Մեթոդական հանձնարարականներ. Իմպուլսային տեղային թրթռման չափումը

 

133

 

ՂՓ 52.04.186-89*

Մթնոլորտի աղտոտման նկատմամբ հսկողության վերաբերյալ ձեռնարկ

 

134

 

ՂՓ 52.24.488-95 *

Գոլորշիով թորահանումից հետո լուսաչափական մեթոդով ջրում ցնդող ֆենոլների գումարի որոշմամբ զանգվածային կոնցենտրացիայի չափումներ կատարելու մեթոդիկա

 

135

 

ՂՓ 52.24.492- 2006 *

Ջրերում ֆորմալդեհիդի զանգվածային կոնցենտրացիա. Ացետիլացետոնով լուսաչափական մեթոդով չափումների կատարման մեթոդիկա

 

136

 

Դ ԲՆՓ [ПНДФ] 14.1:2:4.36-95 *

«Ֆլյուորատ- 02» հեղուկի անալիզատորով բնական, խմելու ջրի և կեղտաջրերի փորձանմուշներում բորի զանգվածային կոնցենտրացիայի չափումների կատարման մեթոդիկա

 

137

 

Դ ԲՆՓ [ПНДФ] 14.1:2:4.139-98*

Բոցային փոշեցրմամբ ատոմային–աբսորբցիոն սպեկտրաչափության մեթոդով խմելու, բնական ջրերում և կեղտաջրերում կոբալտի, նիկելի, պղնձի, քրոմի, ցինկի, մանգանի, երկաթի, արծաթի չափումներ կատարելու մեթոդիկա

 

138

 

Դ ԲՆՓ [ПНДФ] 14.1:2:4.140-98 *

Էլեկտրաչափական փոշեցրմամբ ատոմային–աբսորբցիոն սպեկտրաչափության մեթոդով խմելու, բնական ջրերում և կեղտաջրերում բերիլիումի, վանադիումի, բիսմութի, կադմիումի, կոբալտի, պղնձի, մոլիբդենի, մկնդեղի, նիկելի, անագի, կապարի, սելենի, արծաթի, ծարիրի և քրոմի զանգվածային կոնցենտրացիաների չափումներ կատարելու մեթոդիկա

 

139

 

Դ ԲՆՓ [ПНДФ] 14.1:2:4.143-98 *

Ինդուկտիվ կապված պլազմայով (ICP) սպեկտրաչափության մեթոդով խմելու, բնական ջրերում և կեղտաջրերում ալյումինի, բարիումի, բորի, երկաթի, կոբալտի, մանգանի, պղնձի, նիկելի, ստրոնցիումի, տիտանի, քրոմի և ցինկի չափումներ կատարելու մեթոդիկա

 

140

 

Դ ԲՆՓ [ПНД Ф] 14.2.22-95 *

Բոցային ատոմային–աբսորբցիոն սպեկտրաչափության մեթոդով բնական ջրերի և կեղտաջրերի փորձանմուշներում երկաթի, կադմիումի, կապարի, ցինկի և քրոմի իոնների զանգվածային կոնցենտրացիայի չափումներ կատարելու մեթոդիկա

 

141

 

Դ ԲՆՓ [ПНД Ф] 14.1:2:4.186-02 *

Ջրերի քանակական քիմիական անալիզ. «Ֆլյուորատ- 02» հեղուկի անալիզատորով ֆլուորաչափական մեթոդով խմելու, բնական ջրերի և կեղտաջրերի փորձանմուշներում ֆենոլների զանգվածային կոնցենտրացիայի չափումներ կատարելու մեթոդիկա

 

142

 

Դ ԲՆՓ [ПНД Ф] 14.1:2:4.185-02 *

«Ֆլյուորատ- 02-2М» հեղուկի անալիզատորի և «КРИО-1» կցուրդի օգտագործմամբ կրիոլյումինեսցենցիայի մեթոդով բնական, խմելու ջրերի և կեղտաջրերի փորձանմուշներում բենզ(ա)պիրենի զանգվածային կոնցենտրացիայի չափումներ կատարելու մեթոդիկա

 

143

 

Դ ԲՆՓ [ПНД Ф] 14.1:2:4.186-02 *

Որպես ֆլուորաչափական դետեկտոր (М01-21-01) «Ֆլյուորատ- 02» հեղուկի անալիզատորի օգտագործմամբ բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման (ԲԱՀՔ) մեթոդով բնական, խմելու ջրերի և կեղտաջրերի փորձանմուշներում բենզ(ա)պիրենի զանգվածային կոնցենտրացիայի չափումներ կատարելու մեթոդիկա

 

144

 

Դ ԲՆՓ [ПНДФ]14.2:4.187-02 *

«Ֆլյուորատ-02» հեղուկի անալիզատորով բնական, խմելու ջրերի և կեղտաջրերի փորձանմուշներում ֆորմալդեհիդի զանգվածային կոնցենտրացիայի չափումներ կատարելու մեթոդիկա

 

145

 

Դ ԲՆՓ [ПНД Ф] 14.2:4.70-96 *

Խմելու և բնական ջրերում հոտավետ բազմացիկլային ածխաջրածինների չափումներ կատարելու մեթոդիկա

 

146

 

ՁՆՓ 30.2:3.2-95 (ՁՆՓ 30.2:3.2-04) *

Բնական ջրերում և կեղտաջրերում ε-կապրոլակտամի չափումներ կատարելու մեթոդիկա

 

147

 

Հրահանգ թիվ 006- 0712*

Սննդամթերքի հետ շփվող՝ ժողովրդական սպառման ապրանքների, թղթի և ստվարաթղթի՝ մարդու համար անվտանգութան և անվնասության մանէաբանական ցուցանիշների որոշման և գնահատման մեթոդներ

 

148

 

Հրահանգ թիվ 091-0610 *

Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի սանիտարամանրէաբանական հսկողության մեթոդներ

 

149

 

Հրահանգ 1.1.11-12-35- 2004 *

Նյութերի առաջնային թունաբանական գնահատման և հիգիենիկ կանոնակարգման համար փորձարարական հետազոտությունների կազմակերպմանը ներկայացվող պահանջներ

 

150

 

Հրահանգ 2.3.3.10-15-64- 2005 *

Սննդամթեքի հետ շփվող՝ պոլիմերային և այլ սինթետիկ նյութերից պատրաստված արտադրատեսակների սանիտարաքիմիական հետազոտություններ

 

151

 

Հրահանգ 4.1.10-12-39- 2005 *

Գազային քրոմատագրման մեթոդով ջրում ացետոնի, մեթանոլի, բենզոլի, տոլուոլի, էթիլբենզոլի, պենտանի, օ–,մ- պ–քսիլոլի, հեքսանի, օկտանի և դեկանի կոնցենտրացիաների չափումներ կատարելու մեթոդիկա

 

152

 

Հրահանգ 4.1 10-12-40- 2005 *

Գազային քրոմատագրման մեթոդով ջրում տոլուոլի կոնցենտրացիաների չափումներ կատարելու մեթոդիկա

 

153

 

Հրահանգ 4.1.10-15-90- 2005 *

Սննդամթերքի հետ շփման համար նախատեսված պոլիօլեֆինների դասի պոլիմերային նյութերի արտադրման և կիրառման նկատմամբ պետական սանիտարական վերահսկողության իրականացում

 

154

 

Հրահանգ 4.1.10-14-91- 2005 *

Ջրում, մոդելային միջավայրերում և սննդամթերքում պոլիստիրոլային պլաստիկներից անջատվող մնացորդային մոնոմերների և չպոլիմերացվող խառնուկների որոշման գազաքրոմատագրման մեթոդ

 

155

 

Հրահանգ 4.1.10-15-92- 2005 *

Սննդամթերքի հետ շփման համար նախատեսված ռետինների և դրանցից պատրաստված արտադրատեսակների սանիտարաքիմիական հետազոտություններ

 

156

 

Հրահանգ 4.1.10-14-101- 2005 *

Հիգիենիկ գնահատման նպատակով պոլիմերային նյութերի հետազոտման մեթոդներ

 

157

 

Հրահանգ թիվ 016-1211 *

Երեխաների համար արտադրանքի առանձին տեսակների հիգիենիկ անվտանգության գնահատման մեթոդներ

 

158

 

Հրահանգ թիվ 880-71 *

Սննդամթերքի հետ շփման համար նախատեսված՝ պոլիմերային և այլ սինթետիկ նյութերից պատրաստված արտադրատեսակների սանիտարաքիմիական հետազոտության վերաբերյալ հրահանգ

 

159

 

Հրահանգ թիվ 4259-87 *

Խմելու- տնտեսական ջրամատակարարման մեջ և ջրային տնտեսությունում օգտագործելու համար նախատեսված՝ պոլիմերային և այլ սինթետիկ նյութերից պատրաստված արտադրատեսակների սանիտարաքիմիական հետազոտության վերաբերյալ հրահանգ

 

160

 

Մեթոդիկա Մ 04-46-2007 *

ПИРО 915+ կցուրդով РА-915+ սնդիկի անալիզատորի կիրառմամբ ատոմային աբսորբցիոն մեթոդով սննդամթերքի, պարենային հումքի, կերերի, համակցված կերերի և դրանց արտադրության համար հումքի փորձանմուշներում սնդիկի զանգվածային մասի չափումների կատարման մեթոդիկա

 

161

 

Մեթոդիկա թիվ 49-9804 *

Օդում և ցելյուլոզաթղթային արտադրության գազային արտանետումներում դիբութիլֆտալատի և դիօկտիլֆտալատի գազաքրոմատագրական որոշման մեթոդիկա

 

162

 

ՉԿՄ.ՉՎ 1401-2000*

Գազային քրոմատագրման մեթոդով ալկոհոլային խմիչքները նմանակող ջրային և ջրասպիրտային միջավայրերում ստիրոլի կոնցենտրացիաների չափումներ կատարելու մեթոդիկա

 

163

 

ՉԿՄ.ՉՎ 1402-2000*

Գազային քրոմատագրման մեթոդով ալկոհոլային խմիչքները նմանակող ջրային և ջրասպիրտային միջավայրերում դիբութիլֆտալատի (ԴԲՖ) և դիօկտիլֆտալատի (ԴՕՖ) կոնցենտրացիաների չափումներ կատարելու մեթոդիկա

 

164

 

ՉԿՄ.ՉՎ 1489-2001*

Հեղուկ քրոմատագրման մեթոդով ջրում բենզ(ա)պիրենի կոնցենտրացիաների չափումներ կատարելու մեթոդիկա

 

165

 

ՉԿՄ.ՉՎ 1490-2001*

Գազահեղուկային քրոմատագրման մեթոդով խմելու ջրի կենտրոնացված ջրամատակարարման ջրում հալոգեն պարունակող ալիֆատիկ ածխաջրածինների կոնցենտրացիաների չափումներ կատարելու մեթոդիկա

 

166

 

ՉԿՄ.ՉՎ 1792-2002*

ARL 3410+ սպեկտրաչափով հեղուկ փորձանմուշներում տարրերի կոնցենտրացիաների չափումներ կատարելու մեթոդիկա

 

167

 

ՉԿՄ.ՉՎ 1924-2003*

Սննդամթերքը նմանակող մոդելային միջավայրերում ֆենոլի և էպիքլորհիդրինի գազաքրոմատագրական որոշման մեթոդիկա

 

168

 

ՉԿՄ.ՉՎ 2367-2005 *

Գազային քրոմատագրման մեթոդով սննդամթերքը նմանակող մոդելային միջավայրերում տերեֆտալային թթվի դիմեթիլային եթերի (ԴՄՏ) կոնցենտրացիաների չափումներ կատարելու մեթոդիկա

 

169

 

ՉԿՄ.ՉՎ 2558-2006*

Գազային քրոմատագրման մեթոդով սննդամթերքը նմանակող մոդելային միջավայրերի լուծամզուկներում ացետոնի և ացետալդեհիդի կոնցենտրացիաների չափումներ կատարելու մեթոդիկա

 

170

 

ՉԿՄ.ՉՎ 3057-2008*

Ատոմային–աբսորբցիոն սպեկտրաչափության մեթոդով ջրային մատրիցաներում ծանր մետաղների կոնցենտրացիաների չափումներ կատարելու մեթոդիկա

 

171

 

ՉԿՄ.ՉՎ 3421-2010*

Կիսահաղորդչային դետեկտորներով գամմա-սպեկտրաչափերի վրա գամմա-ճառագայթող ռադիոնուկլիդների ծավալային և տեսակարար ակտիվության չափումներ կատարելու մեթոդիկա

 

172

 

ՉԿՄ.ՉՎ 4498-2013*

МКС-АТ1315 գամմա-բետա-սպեկտրաչափերի վրա ռադիում-226-ի, թորիում-232-ի, կալիում-40-ի բնական ռադիոնուկլիդների տեսակարար արդյունավետ ակտիվության չափումներ կատարելու մեթոդիկա

 

173

 

ՉԿՄ.ՉՎ 5562-2016*

Նյութերից ջրային լուծամզուկներում ագիդոլ-2-ի, կապտաքսի, ալտաքսի, ցիմատի, էթիլցիմատի, դիֆենիլգուանիդինի, թիուրամ Ե-ի և թիուրամ Զ-ի կոնցենտրացիաների որոշում. Հեղուկային քրոմատագրման մեթոդով չափումներ կատարելու մեթոդիկա

 

174

   

1990 թվականի հոկտեմբերի

19-ի՝ մանկական լատեքսային ծծակների և ռետինե ծծակների փոքր բալոնների սանիտարաքիմիական հետազոտության վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

175

   

1986 թվականի դեկտեմբերի

19-ի՝ բժշկական նշանակության ռետինե և լատեքսային արտադրատեսակների սանիտարահիգիենիկ գնահատման վերաբերյալ մեթոդական ցուցումներ

 

176

   

Գազահեղուկային քրոմատագրման մեթոդով ակրիլոնիտիլի, ացետոնիտրիլի, ացետալդեհիդի և ացետոնի որոշում // Լուրյե Յու.Յու. Արդյունաբերական կեղտաջրերի անալիտիկ քիմիա. - Մ., 1984 թ. *

 

177

   

Ադսորբցիոն քրոմատագրման մեթոդով տարբեր գլիկոլների և գլիցերինի առանձին որոշում// Լուրյե Յու.Յու. Արդյունաբերական կեղտաջրերի անալիտիկ քիմիա. - Մ., 1984 թ. *

 

178

   

պ-նիտրոֆենիլդիազոնիումով Ֆենոլի որոշում// Սոլովյովա Տ․Վ․ Մթնոլորտային օդում վնասակար նյութերի որոշման մեթոդների վերաբերյալ ձեռնարկ. - Մ., 1974 թ. *

 

179

   

Սալիցիլային ալդեհիդով ացետոնի որոշում // Սոլովյովա Տ․Վ․ Մթնոլորտային օդում վնասակար նյութերի որոշման մեթոդների վերաբերյալ ձեռնարկ. - Մ., 1974 թ. *

 

180

   

Ֆորմալդեհիդով մեթիլմեթակրիլատի որոշում // Սոլովյովա Տ․Վ․ Մթնոլորտային օդում վնասակար նյութերի որոշման մեթոդների վերաբերյալ ձեռնարկ. - Մ., 1974 թ. *

 

181

   

Գազային քրոմատագրման մեթոդով սննդամթերքը նմանակող մոդելային միջավայրերի լուծամզուկներում ացետոնի և ացետալդեհիդի կոնցենտրացիաների չափումներ կատարելու մեթոդիկա .Հաստ. ԲՀ ԱՆ 2006 թվականի նոյեմբերի 27-ին *

 

182

   

2,4-դինիտրոքլորբենզոլով հեքսամեթիլենդիամինի որոշում // Սոլովյովա Տ․Վ․ Մթնոլորտային օդում վնասակար նյութերի որոշման մեթոդների վերաբերյալ ձեռնարկ. Մ., 1974 թ. *

 

183

   

Հիդրօքսիլամինով կապրոլակտամի որոշում // Սոլովյովա Տ․Վ․ Մթնոլորտային օդում վնասակար նյութերի որոշման մեթոդների վերաբերյալ ձեռնարկ. Մ., 1974 թ.[*]

 

 

* Կիրառվում է մինչ համապատասխան միջպետական ստանդարտի մշակումը