Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 133
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.09.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

26 սեպտեմբերի 2017 թվականի

թիվ 133

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԳՐՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 16-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Ղազախստանի Հանրապետությունից՝

Շոկուբասով

Վալիխան Բայալիի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական հսկողության և վերահսկողության կոմիտեի «Անասնաբուժության ազգային ռեֆերենտային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Դույշենալիև

Նուրլան Կադիրբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղորայքային ապահովման և բժշկական տեխնիկայի դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալ

Մերկանովա

Միրա Ասանի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մելիորացիայի նախարարության անասնաբուժական դեղամիջոցների, կերերի և կերային հավելումների գրանցման և սերտիֆիկացման կենտրոնի անասնաբուժական դեղամիջոցների, կերերի և կերային հավելումների որակի հսկողության բաժնի պետ

Մուրատալիևա

Անարբուբու Ջապարի՝

Ի.Կ.Ախունբաևի անվ. Ղրղզստանի պետական բժշկական ակադեմիայի «Դեղագիտություն և դեղամիջոցների քիմիա» ամբիոնի վարիչ.

բ) նշել Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի անդամի նոր պաշտոնը՝

Մամետովա

Նելյա Աբդուլի՝

Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղորայքային ապահովման և բժշկական տեխնիկայի դեպարտամենտի դեղամիջոցների մասնագիտացված փորձաքննության վարչության պետի ժ/պ.

գ) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմից հանել Ի.Ի. Սիտնիկին, Դ.Դ. Ջուսուպովային, Բ.Մ. Մուրզաբեկովին և Ժ.Ս. Ուրմամբետովային:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան