ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
30 օգոստոսի 2016 թվականի |
թիվ 122 |
քաղ. Մոսկվա |
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ 9 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Ղրղզստանի Հանրապետությունից Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Բայգազիև Տալայբեկ Ասկարի՝ |
«Ազգային էներգետիկ հոլդինգային ընկերություն» բաց բաժնետիրական ընկերության էլեկտրաէներգիայի գեներացման և փոխանցման հատվածի վարիչ |
Միրզականով Կուբան Նուրժանի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Սադիկով Նուրլան Մատկասիմի՝ |
«Ազգային էներգետիկ հոլդինգային ընկերություն» բաց բաժնետիրական ընկերության վարչության նախագահի առաջին տեղակալ. |
բ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Տ.Շ. Ջունուշալիևին և Ա.Ռ. Կալիևին:
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ա.Օ. Ժունուսովը նախագահում է Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստերին (Խորհրդատվական կոմիտեի նախագահ)։
3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մարտի 19-ի «Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 19 կարգադրության 2-րդ կետը:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|