Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 122
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.08.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.08.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

30 օգոստոսի 2016 թվականի

թիվ 122

քաղ. Մոսկվա

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ 9 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Ղրղզստանի Հանրապետությունից Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

Բայգազիև Տալայբեկ Ասկարի՝

«Ազգային էներգետիկ հոլդինգային ընկերություն» բաց բաժնետիրական ընկերության էլեկտրաէներգիայի գեներացման և փոխանցման հատվածի վարիչ

Միրզականով Կուբան Նուրժանի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Սադիկով Նուրլան Մատկասիմի՝

«Ազգային էներգետիկ հոլդինգային ընկերություն» բաց բաժնետիրական ընկերության վարչության նախագահի առաջին տեղակալ.

բ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Տ.Շ. Ջունուշալիևին և Ա.Ռ. Կալիևին:

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ա.Օ. Ժունուսովը նախագահում է Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստերին (Խորհրդատվական կոմիտեի նախագահ)։

3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մարտի 19-ի «Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 19 կարգադրության 2-րդ կետը:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան