Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 121
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.08.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.08.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

30 օգոստոսի 2016 թվականի

թիվ 121

քաղ. Մոսկվա

 

ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի մայիսի 31-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 11 որոշման հիման վրա՝

1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ա.Օ. Ժունուսովը նախագահում է Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստերին(Խորհրդատվական կոմիտեի նախագահ):

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մարտի 9-ի «Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 20 կարգադրության 2-րդ կետը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան