Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 85
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.06.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2015 թվականի

թիվ 85

քաղ. Մոսկվա

 

ԱՀԿ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան և «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) 2015 թվականի սեպտեմբերի 1-ից՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել դիրքեր՝ համաձայն թիվ 1 հավելվածի.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքեր՝ համաձայն թիվ 2 հավելվածի.

Եվրասիական տնտեսական միության ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 44-րդ խմբի 3-րդ լրացուցիչ ծանոթագրության մեջ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «4412 99 300 1» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «4412 94 100 1, 4412 99 300 1, 4412 99 500 1» ծածկագրերով.

Եվրասիական տնտեսական միության ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 84-րդ խմբի 4-րդ լրացուցիչ ծանոթագրության մեջ «8471 41 000 1 ստորաենթադիրքերում» բառերը փոխարինել «ստորաենթադիրքում» բառով.

Եվրասիական տնտեսական միության ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 85-րդ խմբի 3-րդ լրացուցիչ ծանոթագրության մեջ «8542 31 100 1 և 8542 31 909 2 ստորաենթադիրքերում» բառերը փոխարինել «8542 31 100 1 ստորաենթադիրքում» բառերով.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 90-րդ խմբի 1-ին լրացուցիչ ծանոթագրության մեջ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9015 30 100» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9015 30 100 0» ծածկագրով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9026 10 210, 9026 10 290, 9026 20 200, 9026 80 200» ծածկագրերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9026 10 210 0, 9026 10 290 0, 9026 20 200 0, 9026 80 200 0» ծածկագրերով և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9030 33 100» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9030 33 100 0» ծածկագրով.

չորրորդ վանդակում Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրության հղումները հանել.

սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն թիվ 3 հավելվածի.

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 11-րդ և 13-րդ ծանոթագրությունները ճանաչել ուժը կորցրած.

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունների մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 4 հավելվածի.

բ) 2016 թվականի հունվարի 1-ից սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն թիվ 5 հավելվածի։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ 1-ին կետի «ա» ենթակետի չորրորդ պարբերության։

Սույն Որոշման 1-ին կետի «ա» ենթակետի չորրորդ պարբերությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 15-ի «ԱՀԿ-ի շրջանակներում, Ռուսաստանի Դաշնության պարտավորություններին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ ապրանքների առանձին տեսակների առնչությամբ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 44 որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

 

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի

հունիսի 2-ի թիվ 85 որոշման

 
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան