Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 115
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.08.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

8 օգոստոսի 2016 թվականի

թիվ 115

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին հսկողություն իրականացնող մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 75 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում Ռուսաստանի Դաշնությունից ներառել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության սահմանային հսկողության դեպարտամենտի 2-րդ բաժնի պետի տեղակալ Միխայիլ Ալեքսանդրի Նազարովին.

բ) նշել Խորհրդատվական կոմիտեի անդամի նոր պաշտոնը՝

 

Գայշուն
Անդրեյ Ալեքսանդրի՝

- Մաքսային ներկայացուցիչների ասոցիացիայի
վարչության անդամ, «Գլոբալկաստոմ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության տնօրենի տեղակալ.

 

գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Լ.Բ. Լիխաչովային, Ի.Վ. Ստարովին և Գ.Վ. Շկոլիկին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան