Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.05.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«08» մայիսի 2015 թ.

թիվ 7

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԱԿԱԶՄՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 16-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի (նշված Պայմանագրի թիվ 2 հավելված) 7-րդ, 22-27-րդ կետերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի 1-ին հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության դատարանի՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 81 որոշմամբ հաստատված հաստիքների ընդհանուր թվակազմում և կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները՝

«Դատավորներ» դիրքում «8» թիվը փոխարինել «10» թվով.

«Դատավորների քարտուղարությունների հաստիքների թվակազմ» դիրքում «16» թիվը փոխարինել «20» թվով.

«Եվրասիական տնտեսական միության դատարանի աշխատակազմի հաստիքների ընդհանուր թվակազմ» դիրքում «50» թիվը փոխարինել «54» թվով.

«Եվրասիական տնտեսական միության դատարանի հաստիքների ընդհանուր թվակազմ» դիրքում «58» թիվը փոխարինել «64» թվով:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից