ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«08» մայիսի 2015 թ. |
թիվ 6 |
քաղ. Մոսկվա |
ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՂՐՂԶԱ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի 7-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Վերացնել պետական սահմանի ղրղզա-ղազախական հատվածում սանիտարակարանտինային, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը):
2. Սույն Որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական հսկողության համակարգի գնահատման արդյունքները հավանության արժանացնելու մասին» որոշումն ուժի մեջ մտնելու, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցների և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների՝ սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) համակարգին ծանոթանալու օրվանից, սակայն ոչ շուտ, քան «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|