ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
5 հուլիսի 2016 թվականի |
թիվ 93 |
քաղ. Մոսկվա |
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 42 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Բելառուսի Հանրապետությունից՝ | |
Վելիկի Դմիտրի Վլադիմիրի՝ |
Բելառուսի Հանրապետության ազգային բանկի վճարային հաշվեկշռի և բանկային վիճակագրության գլխավոր վարչության պետի տեղակալ |
Կադնիկով Դմիտրի Սերգեյի՝ |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի վերլուծության և կանխատեսումների բաժնի պետ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ | |
Բուրանբաևա Այգուլ Մէլսի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի վճարային հաշվեկշռի և արժութային կարգավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Ջակամբաևա Կորլան Սագինդիկի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի հետազոտությունների և վիճակագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Կուրազով Անարխան Տուրետայի՝ |
Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» [«Атамекен»] ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցչության տնօրեն |
Խանժիգիտով Նուրլան Երկենի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության վիճակագրության հարցերով կոմիտեի սոցիալ–ժողովրդագրական վիճակագրության վարչության գլխավոր փորձագետ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ | |
Կուպրին Ռոման Գրիգորիի՝ |
Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության մետաղագործության և նյութերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Ռոմաշկինա Գալինա Նիկոլայի՝ |
Պետական վիճակագրության դաշնային ծառայության ազգային հաշիվների վարչության պետի տեղակալ. |
բ) նշել Խորհրդատվական կոմիտեի անդամի նոր պաշտոնը.
Գոլենդեևա Տատյանա Նիկոլայի՝ |
Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ. |
գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա.Ֆ. Գալովին, Ս.Տ. Բազարովային, Ե.Ն. Մուսաբեկին, Բ.Ա. Ումիտբաևին, Ս.Կ. Ցոյին և Ի.Ս. Ուլյանովին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |