Գլխավոր տեղեկություն
Համար
N 123-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 22.09.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.09.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«17» սեպտեմբեր 2025 թ.

N 123-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐՈՎ ԵՎ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊ Ա-ՈՎ ԵՎ Բ-ՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել սուր շնչառական վարակներով և սեզոնային գրիպ Ա-ով և Բ-ով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

17.09.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«17» սեպտեմբեր 2025 թվականի

N 123-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐՈՎ ԵՎ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊ Ա-ՈՎ ԵՎ Բ-ՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

J09

Գրիպ` հարուցված նույնականացրած գրիպի վիրուսով փոխանցվող օդակաթիլային ճանապարհով

2)

J10.1

Գրիպ այլ շնչառական արտահայտումներով, գրիպի վիրուս նույնականացրած

Գրիպ

Գրիպոզային

Վերին շնչառական ուղիների`

 

 սուր շնչական վարակ

Ներմուծեք նկարագրությունը_23990

նույնականացրած գրիպի այլ վիրուս

 կոկորդաբորբ (լարինգիտ)

 ֆարինգիտ (ըմպանաբորբ)

 թոքամզային արտաքիրտ (էքսուդատ)

3)

J11.1

Գրիպ` այլ շնչական արտահայտումներով, վիրուսը նույնականացված չէ

Գրիպ` ԱՀՃ

Գրիպոզային

Վերին շնչառական ուղիների`

 

 սուր շնչական վարակ

Ներմուծեք նկարագրությունը_23990

չճշտված կամ վիրուսը նույնականացված չէ

 կոկորդաբորբ (լարինգիտ)

 ֆարինգիտ (ըմպանաբորբ)

 թոքամզային արտաքիրտ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Հիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Վարակաբան (ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ), թերապևտ, թոքաբան

8)

Գրիպի հայտնաբերում և կանխարգելում

1.Գրիպի հայտնաբերումն ու կանխարգելումն իրականացվում է համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 34-Ն հրամանի հավելվածի Ձև 1-ով հաստատված դեպքի ստանդարտ բնորոշումների: Դեպքի դասակարգումը`

1) Կասկածելի դեպք` անձ, որը համապատասխանում է կլինիկական նկարագրությանը.

2) Հավանական դեպք՝ անձ, որը համապատասխանում է կլինիկական նկարագրին և համաճարակաբանորեն կապված է լաբորատոր հաստատված դեպքի հետ.

3) Հաստատված դեպք` անձ, որը համապատասխանում է կլինիկական նկարագրությանը և լաբորատոր հաստատված է:

9)

Գանգատներ

1. Գրիպին բնորոշ ախտանշաններն են՝ մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում և շնչառական ախտանշանների զարգացում, մասնավորապես` հազ (սովորաբար ոչ պրոդուկտիվ), կոկորդի ցավ, ինչպես նաև համակարգային ախտանշաններ՝ գլխացավ, մկանացավ և դյուրհոգնելիություն:

2. 65 տարեկանից բարձր և իմունոսուպրեսիայով պացիենտների մոտ տիպիկ գանգատները, ինչպիսիք են կոկորդի ցավը, մկանացավը և մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, կարող են բացակայել, և ընդհանուր ախտանշանները, ինչպիսիք են անորեքսիան, թուլությունը և գլխապտույտը կարող են գերակշռել: Տարեցների մոտ կարող են դիտվել նաև հոգեկան առողջության խնդիրներ:

3. Գրիպի տարբեր ենթատեսակների դեպքում գանգատները կարող են տարբեր լինել: Պատվաստված անձանց մոտ գանգատները կարող են լինել ավելի մեղմ:

4. Գրիպը կարող է պատճառ հանդիսանալ ուղեկցող քրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիայի՝ ուղեկցվելով մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ կամ դրա բացակայությամբ:

10)

Անամնեզ

1. Գրիպը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վարակումը տեղի է ունենում գրիպով վարակված անձանց հետ շփման միջոցով։

2. Գրիպի ցածր ակտիվության շրջանում (օրինակ՝ ամառային ամիսներին) պետք է հաշվի առնել գրիպի հնարավոր ախտորոշումը հատկապես միջազգային ճանապարհորդների կամ նրանց հետ շփում ունեցած անձանց շրջանում:

3. Անհրաժեշտ է հաշվի առնել նոր գրիպի Ա վիրուսով վարակվելու հավանականությունը այն ճանապարհորդների մոտ, ովքեր վերջերս վերադարձել են այն երկրներից, որտեղ արձանագրվել է թռչնագրիպի բռնկումներ, կամ անամնեզում նշում են սերտ շփում թռչունների (առողջ, հիվանդ կամ սատկած) հետ կամ այցելություն կենդանիների շուկաներ: Նոր գրիպի Ա վիրուսով վարակվելու մասին պետք է կասկածել նաև այն անձանց մոտ, ովքեր ունեն տենդով ուղեկցվող շնչառական հիվանդություն և վերջերս ունեցել են անմիջական կամ սերտ շփում խոզերի հետ, օրինակ՝ գյուղատնտեսական տոնավաճառների կամ կենդանիների ցուցահանդեսների ժամանակ:4. Սեզոնային գրիպի դեմ ընթացիկ պատվաստումների առկայությունը չի բացառում գրիպի հնարավոր ախտորոշումը ինչպես իմունային համարժեք, այնպես էլ իմունային անբավարարությամբ պացիենտների շրջանում:

11)

Զննման արդյունք/Ցուցում

Ֆիզիկալ զննման ժամանակ կարող են դիտվել մարմնի ջերմաստիճանի բարձրացում, քթահոսություն, չոր հազ, ըմպանի հիպերեմիա կամ հատիկավորում, հնարավոր է շաղկապենիների արյունալեցում, ինչպես նաև պարանոցային լիմֆադենոպաթիա, որը հաճախ հանդիպում է երիտասարդ պացիենտների շրջանում:

12)

Հոսպիտալացման ցուցում

Համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի N 81-Ն հրամանով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում վարակիչ և մակաբուծային հիվանդություններով պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշչի 21-րդ կետի:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի․

 

Ձև 2

 

Բժիշկ-մասնագետի կողմից զննում, խորհրդատվություն

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Նյարդաբան

0.04

0.7

2)

Սրտաբան

0.05

0.8

3)

Ներզատաբան (Էնդոկրինոլոգ)

0.05

0.8

4)

Քիթ-կոկորդ-ականջաբան

0.04

0.6

5)

Ինտենսիվ թերապիայի մասնագետ (Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ)

0.04

0.8

6)

Մանկաբարձ-գինեկոլոգ

0.02

0.5

7)

Երիկամաբան (Նեֆրոլոգ)

0.02

0.4

8)

Ուռուցքաբան

0.01

0.2

9)

Արյունաբան

0.01

0.2

10)

Թոքաբան

0.04

0.6

11)

Ռևմատոլոգ

0.01

0.2

12)

Ֆթիզիատր

0.02

0.4

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված՝

1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը.

2) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների զարգացման կամ կասկածի դեպքում անհրաժեշտ է կազմակերպել համապատասխան մասնագետի խորհրդատվություն կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության:

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի, ընդ որում գրիպի թեստավորումը իրականացվում է, երբ ակնկալվում է, որ արդյունքները կազդեն կլինիկական վարման (հակավիրուսային թերապիա սկսելու որոշում, այլ ախտորոշիչ հետազոտությունների իրականացման կրճատում, հակաբիոտիկների օգտագործման նվազեցում) կամ հանրային առողջության արձագանքի կազմակերպման վրա: Թեստավորման որոշումը կապված է գրիպի կասկածի մակարդակի, գրիպի տեղային ակտիվության և գրիպի առկա թեստերի զգայունության և սպեցիֆիկության հետ:

6. Հակամարմինների հայտնաբերմամբ` վիրուսային կուլտուրան և սերոլոգիական թեստավորումը, օգտակար չեն կլինիկական ախտորոշման հարցում: Գրիպի թեստավորման արդյունքների վրա կարող է ազդել ինչպես նմուշառման ժամանակը, այնպես էլ, թե շնչառական համակարգի որ հատվածից է վերցվել նմուշը`

1) թեստավորման նպատակով շնչառական համակարգից նմուշառումը պետք է իրականացվի հիվանդության հնարավորինս սկզբնական շրջանում.

2) նազոֆարինգեալ կամ կոմբինացված` նազալ և կոկորդից վերցված քսուքները նախընտրելի է նմուշառել այն պացիենտներից, ովքեր չունեն շնչառական անբավարարություն.

3) ստորին շնչուղիների նմուշները (էնդոտրախեալ ասպիրատ, բրոնխոալվեոլային լվացման հեղուկ) կարող են օգտակար լինել շնչառական անբավարարությամբ ծանր պացիենտների թեստավորման դեպքում, երբ վերին շնչուղիներից վերցված նմուշներով ստացվել են բացասական արդյունքներ:

7. Անհրաժեշտ է ծանոթանալ յուրաքանչյուր թեստի արտադրողի կողմից տրամադրված տեղեկատվությանը (փաթեթի ներդիրին)՝ տվյալ թեստի համար շնչառական նմուշների նպատակահարմարության և կիրառելիության գնահատման նպատակով։

8. Բացասական թեստի արդյունքը չի կարող լիարժեք բացառել գրիպի վարակը:

9.Ներքթային ուղիով (ինտրանազալ) կենդանի թուլացած գրիպի վիրուսի պատվաստանյութ ստացած անձը կարող է վերին շնչուղիներով արտազատել գրիպի պատվաստանյութի վիրուսի շտամները ինտրանազալ պատվաստումից հետո` մինչև 7 օր և կարող է դրական արդյունք ունենալ նշված ժամանակահատվածում: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ գրիպի թեստի դրական արդյունքը չի բացառում բակտերիալ համակցված վարակը, և պետք է հաշվի առնել հակաբիոտիկների հնարավոր անհրաժեշտության գնահատումը, հատկապես` թոքաբորբով պացիենտների մոտ:

 

Ձև 3

 

Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Հետադարձ տրանսկրիպտազա-
ՊՇՌ գրիպի թեստ (ՀՏ-ՊՇՌ)

1

1

Գրիպի ախտորոշման ոսկե ստանդարտ,
հայտնաբերում է գրիպի վիրուսի ՌՆԹ,
ունի բարձր զգայունություն և բարձր սպեցիֆիկություն:

2)

Առկա չէ

Մոլեկուլյար հետազոտման մեթոդներ (ներառյալ` արագ/ռապիդ թեստեր, նուկլեինաթթվի ուժեղացման թեստեր(NAATs))

1 եթե ՀՏ-ՊՇՌ հասանելի չէ

1

Հայտնաբերում է գրիպի վիրուսի ՌՆԹ,
ունի բարձր զգայունություն և բարձր սպեցիֆիկություն

3)

Առկա չէ

Ուղղակի և անուղղակի իմունոֆլուորեսցենտային հետազոտություններ

Ըստ անհրաժեշ-տության

Ըստ անհրաժեշ-տության

Հայտնաբերում է գրիպի անտիգենները,
ունի չափավոր զգայունություն և բարձր

սպեցիֆիկություն: Ընդ որում,

հոսպիտալացված պացիենտների շրջանում

խորհուրդ չի տրվում իրականացնել

իմունոֆլյորեսցենտային հետազոտություններ,բացառությամբ այն դեպքերի, երբ ավելի զգայուն մոլեկուլային հետազոտության մեթոդները հասանելի չեն: ՀՏ-ՊՇՌ կամ այլ մոլեկուլային հետազոտության մեթոդները պետք է իրականացվեն իմունոֆլյորեսցենտային

հետազոտության բացասական արդյունքը

հաստատելու համար:

4)

Առկա չէ

Գրիպի հակագենային(Ag) արագ թեստ

Ըստ անհրաժեշ-տության

Ըստ անհրաժեշ-տության

Հայտնաբերում է գրիպի հակագենները,
ունի ցածր-չափավոր զգայունություն և

բարձր սպեցիֆիկություն: Ընդ որում,

հոսպիտալացված պացիենտների շրջանում

խորհուրդ չի տրվում օգտագործել հակագենային արագ հետազոտություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ ավելի զգայուն մոլեկուլային հետազոտության մեթոդները հասանելի չեն: ՀՏ-ՊՇՌ կամ այլ մոլեկուլային հետազոտության մեթոդները անհրաժեշտ է իրականացնել հակագենային արագ թեստերի բացասական արդյունքը հաստատելու համար:

5)

Առկա չէ

Մուլտիպլեքս ռեսպիրատոր պաթոգենների պանելները կարող են ունենալ տարբեր ծավալներ` ներառելով մինչև 30 և ավելի հարուցչի վերաբերյալ հետազոտություն`
Multiplex PCRBioFire FilmArray Pneumonia Panel (PN panel) 33 targets

BACTERIA (Semi-Quantitative)` Մուլտիպլեքս Պէ Ցէ Էռ ԲիոՖայր ՖիլմԷրայ Պնևմոնիա Պանել՝ 33 թիրախ ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ (Քանակական-Որակական)՝
Acinetobacter calcoaceticus-baumannii
complex` ացինետոբակտեր կալկոացետիկուս-բաումաննիի համալիր,
Enterobacter cloacae complex` էնտերոբակտեր քլոակե կոմպլեքս,
Escherichia coli` էշերիխիա կոլի,
Haemophilus influenzae` հեմոֆիլուս ինֆլուենցա,
Klebsiella aerogenes` կլեբսիելա աէրոգենես,
Klebsiella oxytoca` կլեբսիելա օքսիտաքա,
Klebsiella pneumoniae group` կլեբսիելա պնևմոնիա,
Moraxella catarrhalis` մորաքսելա կատարալիս,
Proteus spp.` պրոտեուս,
Pseudomonas aeruginosa` պսևդոմոնաս (էրուգինոզա),
Serratia marcescens` սերատիա մարկեսցենս,
Staphylococcus aureus` ստաֆիլոկոկուս աուրեուս,
Streptococcus agalactiae` ստրեպտոկոկուս ագալաքտիա,
Streptococcus pneumoniae` ստրեպտոկոկուս պնևմոնիա,
Streptococcus pyogenes` ստրեպտոկոկուս պիոգենես,
ATYPICAL BACTERIA(Qualitative)` ԱՏԻՊԻԿ ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ (Որակական).
Chlamydia pneumoniae` խլամիդիա պնևմոնիա,
Legionella pneumophila` լեգիոնելա պնևմոֆիլա,
Mycoplasma pneumoniae` միկոպլազմա պնևմոնիա,
VIRUSES` ՎԻՐՈՒՍՆԵՐ.
Adenovirus` ադենովիրուս,
Coronavirus` կորոնավիրուս,
Human metapneumovirus` մարդու մետապնևմովիրուս,
Human rhinovirus/enterovirus` մարդու ռինովիրուս/էնտերովիրուս,
Influenza A virus` ինֆլուենցիա Ա վիրուս,
Influenza B virus` ինֆլուենցիա Բ վիրուս,
Parainfluenza virus` պարաինֆլուենցիա վիրուս,
Respiratory syncytial virus` շնչառական սինցիտյալ վիրուս,
ANTIMICROBIAL RESISTANCE GENES` ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ՌԵԶԻՍՏԵՆՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐ Carbapenemases` Կարբապենեմազներ.
IMP` Իմիպենեմազ տեսակի մետալո-բետա-լակտամազ,
KPC` Կլեբսիելլա պնևմոնիա կարբապենեմազ,
NDM` Նյու Դելիի մետալո-բետա-լակտամազ,
OXA-48-like` ՕՔՍԱ-48-ի տիպի օքսասիլինազներ,
VIM` Վերոնայի ինտեգրոնով կոդավորվող մետալո-բետա-լակտամազ,
ESBL` ընդարձակ սպեկտրով բետա-լակտամազներ,
CTX-M` ցեֆոտաքսիմազ տիպի ESBL գեն
Methicillin resistance` Մետիցիլինի նկատմամբ ռեզիստենտություն.
mecA/C և MREJ (MRSA) գեներ:

0.01

0.5

Սույն հետազոտությունները նախընտրելի են

իմունային անբավարարությամբ պացիենտների, ինտենսիվ թերապիա պահանջող պացիենտների համար և կարող են օգտակար լինել նաև այլ հոսպիտալացված պացիենտների շրջանում, երբ հետազոտության արդյունքը կարող է ազդել դեպքի վարման վրա (օրինակ՝ օգնել մեկուսացման որոշումներին, նվազեցնել այլ թեստերի կամ հակաբիոտիկների օգտագործումը)։

6)

Առկա չէ

Հակավիրուսայինների (նեյրամինիդազայի արգելակիչների (ինհիբիտորների/NAI)) նկատմամբ գրիպի վիրուսի ռեզիստենտականության հետազոտություն

0.05

0․1

1.Գրիպի NAI-ի նկատմամբ 

ռեզիստենտականության հետազոտությունը

կարելի է դիտարկել հետևյալ դեպքերում՝
1) պացիենտներ, որոնց մոտ զարգանում են

լաբորատոր հաստատված գրիպ NAI-ով

քիմիոպրոֆիլակտիկայի ընթացքում կամ

անմիջապես հետո.
2) իմունային անբավարարությամբ

պացիենտներ, որոնց մոտ առկա է գրիպի ​​

վիրուսի կայուն բազմացման ապացույցներ

(օրինակ՝ 7-10 օր հետո դրսևորվում է

մշտական ​դրական ՀՏ-ՊՇՌ կամ վիրուսային

կուլտուրայի անջատում) և կլինիկական

դրսևորումները պահպանվում են

NAI բուժման ընթացքում կամ դրանից հետո.
3) լաբորատոր հաստատված

գրիպով պացիենտներ, ովքեր ակամայից

ստացել են NAI-ի սուբթերապևտիկ դեղաչափ.
4) ծանր գրիպով պացիենտներ, որոնց մոտ չի

դիտվում բարելավում` ստանալով ադեկվատ

NAI-ի բուժում, և ունեն գրիպի վիրուսի կայուն

ռեպլիկացիայի տվյալներ (օրինակ՝ 7–10

օր անց):

7)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1․5

3

Արյան պատկերում շեղումների հայտնաբերում

8)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1․5

3

Մեզում շեղված ցուցանիշների հայտնաբերում

9)

Առկա չէ

Կրեատինինի որոշում

1.5

3

Երիկամային ֆունկցիայի սքրինինգ/

գնահատում

10)

Առկա չէ

Միզանյութի որոշում

 1.5

3

 

11) 

Առկա չէ

Ընդհանուր բիլիռուբին/ֆրակցիաներ

1

3

Լյարդի ֆունկցիայի գնահատում

12) 

Առկա չէ

Ալանինամինո-տրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտա-տամինոտրանսֆերազ (ԱՍՏ)

1.5

3

13)

Առկա չէ

Գամմագլյուտա-միլտրանսֆերազ (ԳԳՏ), հիմնային ֆոսֆատազ (ՀՖ)

0.2

1.5

14) 

Առկա չէ

Գլյուկոզ

1.5

3

Գլյուկոզի մակարդակի որոշում

15)

Առկա չէ

Էլեկտրոլիտների որոշում (Na+, K+, Mg2+, Ca2+)

1.5

3.5

Շեղված ցուցանիշների հայտնաբերում և

անհրաժեշ-տության դեպքում

կորրեկցիայի ընթացքում մոնիտորինգ:

16)

Առկա չէ

C-ռեակտիվ սպիտակուց

1.5

3

Բորբոքային պրոցեսի ակտիվության

գնահատում: Սույն հետազոտությունները

հնարավորություն են տալիս տարբերակել

բակտերիալ և վիրուսային թոքաբորբը,
սակայն ցուցանիշները գնահատելիս

կլինիկական դատողությունը խիստ

անհրաժեշտ է

17) 

Առկա չէ

Պրոկալցիտոնին

0.01

0.2

18)

Առկա չէ

Կոագուլոգրամմա՝ պրոթրոմբինային ինդեքս + միջազգային նորմալացված հարաբերակցություն (INR), ֆիբրինոգեն

0,3

2

Արյան մակարդման պաթոլոգիաների

հայտնաբերում

19)

Առկա չէ

Լակտատ (serum lactate)

0.05

1.5

Հյուսվածքների հիպոպերֆուզիայի և

հիպոքսիայի գնահատում

20)

Առկա չէ

Թթվա-հիմնային հավասարակշռության որոշում

0.01

0.5

Թթվա-հիմնային հավասարակշռության

խանգարումների հայտնաբերում

21) 

Առկա չէ

Տրոպոնին I-ի որոշում

0.01

0.2

Մակարդակի բարձրացման դեպքում

սրտամկանի սուր վնասման հայտնաբերում:

22)

Առկա չէ

Արյան մանրէաբանական հետազոտություն և հակաբիոտիկազգայ-նության որոշում (Vitek)

-

0,2

Հարուցիչների հայտնաբերում

23)

Առկա չէ

Տարբեր կենսանյութերի (խորխի) բակ քննություն և հակաբիոտիկազգա-յության որոշում (Vitek)

0,3

2

24)

Առկա չէ

Ողնուղեղային հեղուկի կլինիկական հետազոտություն

-

0․2

Ողնուղեղային հեղուկում շեղումների

հայտնաբերում

25)

Առկա չէ

Ողնուղեղային հեղուկի մանրէաբանական հետազոտություն

-

0․1

Հարուցիչների հայտնաբերում

26)

Առկա չէ

Ողնուղեղային հեղուկի ՊՇՌ պանելային հետազոտություն

-

0․1

27)

Առկա չէ

SARS-CoV-2 ՊՇՌ

0․2

1

Գործիքային հետազոտություններ

28)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն

0.1

0․5

Կրծքավանդակի, որովայնի/կոնքի խոռոչի,

ախտաբանական փոփոխությունների և

 հեղուկի առկայության հայտնաբերում

29)

Առկա չէ

Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

0.1

1․5

Կրծքավանդակի խոռոչի, օրգանների

ախտաբանական փոփոխությունների

հայտնաբերում

30)

Առկա չէ

Քթի հարակից խոռոչների ռենտգենաբանական հետազոտություն

0․01

0,5

Սինուսիտների ախտորոշում

31)

Առկա չէ

Համակարգչային շերտագրություն (ՀՇ) (ներերակային կոնտրաստավորմամբ կամ առանց կոնտրաստի)

0.01

0,2

Կրծքավանդակի խոռոչի, օրգանների

ախտաբանական փոփոխությունների

հայտնաբերում

32)

Առկա չէ

Քթի հարակից խոռոչների ՀՇ հետազոտություն

-

 0,4

Սինուսիտների ախտորոշում

33)

Առկա չէ

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) (ներերակային կոնտրաստավորմամբ կամ առանց կոնտրաստի)

0.01

0,4

Կենտրոնական նյարդային համակարգի

կամ այլ օրգան համակարգերի

ախտաբանական փոփոխությունների

հայտնաբերում

34)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

1.5

3

Ախտաբանական փոփոխությունների

հայտնաբերում (սրտի ռիթմի

խանգարումներ կամ սրտամկանի

սնուցման խանգարման նշաններ)

35)

Առկա չէ

Էխոսրտագրություն

0.1

0․6

Սրտի, փականների կառուցվածքային

և ֆունկցիոնալ փոփոխությունների,

ինչպես նաև սրտապարկում հեղուկի

առկայության գնահատում:

Սիրտ մտնող և սրտից դուրս եկող

խոշոր անոթների կառուցվածքային

փոփոխությունների հայտնաբերում:

36)

Առկա չէ

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա

-

0․03

Ծայրամասային նյարդային համակարգի

ախտահարման գնահատում

37)

Առկա չէ

Պուլսօքսիմետրիա

Ըստ անհրաժեշ-տության

Ըստ անհրաժեշ-տության

Արյան թթվածնով հագեցվածության

գնահատում

 

10․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված՝

1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը.

2) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ անհրաժեշտության կազմակերպվում է համապատասխան մասնագետի խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ կամ պացիենտն ուղղորդվում է համապատասխան մասնագետի խորհրդատվության.

3) բացի գրիպից, պետք է դիտարկել այլ պատճառներ ևս այն պացիենտների շրջանում, որոնք չեն լավանում կամ, չնայած հակավիրուսային բուժմանը, դիտվում է վիճակի վատթարացում: Այդ թվում հետազոտությունների հետևյալ վարակների վերաբերյալ՝ ՄԻԱՎ վարակ, տուբերկուլոզ, MERS-CoV, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուս (RSV), էնտերովիրուս, ադենովիրուս, պարամիքսովիրուս։ Նշված հետազոտությունների ծավալը կարող է ընդլայնվել կախված համաճարակային իրավիճակից և պացիենտի մոտ հիվանդության կլինիկական դրսևորումներից:

11․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի, ընդ որում աջակցող և ախտանշանային բուժումը կարևոր է գրիպով կամ այլ սուր շնչառական վարակներով պացիենտների համար։ Գրիպի դեպքում չափազանց կարևոր է հիվանդության ծանր ընթացքի և ծանր ընթացքի զարգացման բարձր ռիսկով պացիենտների նույնականացումը: Գրիպի ժամանակին ախտորոշումը և, հիվանդության ծանր ընթացքի դեպքում, հակավիրուսային դեղամիջոցների օգտագործումը կարող են նվազեցնել անհարկի հետազոտությունները, էմպիրիկ հակաբիոտիկների նշանակումը, ախտանիշների տևողությունը, հոսպիտալացումը և մահացությունը

1) Հակավիրուսային բուժում.

ա. Գրիպի (կասկածելի կամ հաստատված) ծանր ընթացքով հոսպիտալացված պացիենտների դեպքում, Օզելտամիվիրը նախընտրելի հակավիրուսային դեղամիջոց է: Հիվանդության ոչ ծանր ընթացքի դեպքում, Օզելտամիվիրի կիրառումը խորհուրդ է տրվում միայն այն պացիենտների շրջանում, ովքեր գտնվում են հիվանդության ծանր ընթացքի բարձր ռիսկի խմբում (85 տարեկանից բարձր տարիքի անձինք կամ ցանկացած տարիքի պացիենտներ, որոնց մոտ առկա է մի քանի ռիսկի գործոն),

բ. Բալոքսավիրը նոր սերնդի հակավիրուսային դեղամիջոց է, նեյրամինիդազի արգելակիչներից (NAI) տարբեր ազդեցության մեխանիզմով (էնդոնուկլեազի սելեկտիվ արգելակիչ)։ Բալոքսավիրը խորհուրդ է տրվում ոչ ծանր ախտանշանային (կասկածելի կամ հաստատված) գրիպով դեռահասների և մեծահասակների միայն չբարդացած դեպքերի վաղ բուժման համար: Այն խորհուրդ է տրվում կիրառել գրիպի ոչ ծանր ընթացքով այն պացիենտների շրջանում (գանգատների սկզբից ոչ ուշ քան 2 օրվա ընթացքում), ովքեր գտնվում են հիվանդության ծանր ընթացքի զարգացման ռիսկի խմբում։ Գրիպի ոչ ծանր ընթացքով, սակայն ծանրացման բարձր ռիսկ ունեցող պացիենտների դեպքում Բալոքսավիրով բուժումը նվազեցնում է գանգատների տևողությունը և հոսպիտալացման անհրաժեշտությունը, սակայն մահացության վրա քիչ ազդեցություն ունի կամ ազդեցությունը բացակայում է,

գ. ներկայումս առկա տվյալները սուղ են ինհալացիոն զանամիվիրի, ինհալացիոն լանինամիվիրի և ներերակային պերամիվիրի արդյունավետության և անվտանգության վերաբերյալ,

դ. հղիության ընթացքում Օսելտամիվիրի օգտագործման դիտարկումները ցույց են տվել, որ այն անվտանգ է հղիության ընթացքում և չի հանգեցնում հղիության անբարենպաստ ելքերի։ Հղիների և հետծննդաբերական շրջանում գտնվող կանանց Բալոքսավիրով բուժման անվտանգության և արդյունավետության վերաբերյալ տվյալների բացակայության պատճառով ներկայումս այն խորհուրդ չի տրվում օգտագործել հղիների շրջանում,

ե. գրիպի համար թեստավորված պացիենտների դեպքում հակավիրուսային բուժումը պետք է դադարեցվի, եթե համապատասխան կերպով նմուշառված շնչառական տրակտի նմուշներում խիստ զգայուն թեստի (օրինակ՝ ՀՏ-ՊՇՌ կամ այլ մոլեկուլային հետազոտման մեթոդ) արդյունքը գրիպի վերաբերյալ բացասական է: Եթե ՀՏ-ՊՇՌ կամ այլ նույնանման բարձր զգայունությամբ և բարձր սպեցիֆիկությամբ թեստերը հասանելի չեն 24 ժամվա ընթացքում արդյունքներ ստանալու համար, առաջարկվում է չթեստավորել պացիենտին գրիպի վերաբերյալ և ցուցումների դեպքում հակավիրուսային բուժումը սկսել հնարավորինս շուտ,

զ. հիվանդության ծանր ընթացքի դեպքում հակավիրուսային բուժումը պետք է իրականացնել մեկ NAI-ով և չօգտագործել NAI-ների համակցություն,

է. սեզոնային գրիպի բուժման դեպքում NAI դեղամիջոցների բարձր դեղաչափերը չպետք է կիրառվեն ռուտին կերպով

ը. մունային անբավարարությամբ պացիենտների, ինչպես նաև հոսպիտալացում պահանջող ստորին շնչուղիների ծանր հիվանդությամբ (հատկապես թոքաբորբ կամ սուր շնչառական դիսթրես համախտանիշ (ՍՇԴՀ)) պացիենտների դեպքում կարելի է դիտարկել ավելի երկարատև (5 օրից ավելի) հակավիրուսային բուժում,, քանի որ այս պացիենտների մոտ վիրուսի ռեպլիկացիան հաճախ ձգձգվում է.

2) Կորտիկոստերոիդներ.

ա. կասկածելի կամ հաստատված գրիպի ոչ ծանր կամ ծանր ընթացքի դեպքում կորտիկոստերոիդների կիրառումը խորհուրդ չի տրվում,

բ. կորտիկոստերոիդներով բուժում կարելի է իրականացնել ՍՇԴՀ բուժման դեպքում՝ համաձայն համապատասխան փաստաթղթի։

3) Բակտերիալ համակցված վարակ.

ա. կասկածելի կամ հաստատված գրիպի ոչ ծանր կամ ծանր ընթացքի դեպքում, եթե չկան բակտերիալ վարակի մասին փաստող տվյալներ, հակաբիոտիկների կիրառություն խորհուրդ չի տրվում,

բ. անհրաժեշտ է հետազոտել և էմպիրիկ կերպով բուժել բակտերիալ համակցված վարակը, կասկածելի կամ լաբորատոր հաստատված գրիպի ծանր ընթացքով (տարածուն թոքաբորբ, շնչառական անբավարարություն, հիպոթենզիա և ջերմաստիճանի բարձրացում) պացիենտների շրջանում, ի լրումն գրիպի հակավիրուսային բուժման,

գ. անհրաժեշտ է հետազոտել և էմպիրիկ կերպով բուժել բակտերիաների համակցված վարակը այն պացիենտների շրջանում, որոնց մոտ լավացումից հետո դիտվել է կլինիկական վատթարացում, հատկապես, եթե պացիենտները ստացել են հակավիրուսային դեղեր,

դ. բժիշկները կարող են դիտարկել բակտերիալ համակցված վարակը և հետազոտել դրա վերաբերյալ այն պացիենտներին, որոնց մոտ հակավիրուսային բուժումից 3-5 օր անց վիճակի բարելավում չի դիտվում,

ե. հակաբիոտիկների ընտրությունը պետք է առաջնորդվի Գրամի մեթոդով ներկումով և խորխի բակտերիոլոգիական հետազոտության արդյունքներով, եթե հասանելի է,

զ. այս պացիենտների շրջանում Streptococcus pneumoniae-ն ամենահաճախ հանդիպող բակտերիալ վարակն է, սակայն Staphylococcus aureus-ը, ներառյալ մետիցիլին-կայուն շտամները, և Staphylococcus pyogenes նույնպես արձանագրվել են թոքաբորբով և գրիպով պացիենտների մոտ,

է. բարդությունների բուժումն իրականացվում է համաձայն համապատասխան գործելակարգերի։

 

Ձև 4

 

Օգտագործվող դեղերի ցանկը

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև,

փաթեթավորում

Անվանում

/ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ,

կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+

0,33մգ/մլ; 250մլ, 500մլ պլաստիկե փաթեթ

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ

(կալցիումի քլորիդի դիհիդրատլուծույթ կաթիլաներարկման

8,6մգ/մլ+0,3մգ/մլ+

0,33մգ/մլ; 250մլ,

500մլ պլաստիկե փաթեթ

 

Ըստ պահանջի

Ըստ պահանջի (hաշվի առնելով կորուստները և էլեկտրոլիտների մակարդակը)

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

2)

Նատրիումի քլորիդ լուծույթ

կաթիլաներարկման

9մգ/մլ; 50մլ, 100մլ,

200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ պլաստիկե փաթեթ

նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ պլաստիկե փաթեթ

պլաստիկե փաթեթ

Ըստ պահանջի

Ըստ պահանջի (hաշվի առնելով կորուստները և էլեկտրոլիտների մակարդակը)

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

3)

Պարացետամոլ դեղահատեր 500մգ

Պարացետամոլդ եղահատեր 500մգ

500 մգ

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

4)

Պարացետամոլ դեղահատեր 500մգ

Պարացետամոլ դեղահատեր 500մգ

1000 մգ

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

5)

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) կաթիլներ ներքին ընդունման, լուծույթ 500մգ/մլ; 20մլ ապակե սրվակ

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում)

կաթիլներ ներքին ընդունման,

լուծույթ 500մգ/մլ;

20մլ ապակե սրվակ

2 մլ

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

6)

Դիկլոֆենակ նատրիում դեղահատեր երկարատև ձերբազատմամբ թաղանթապատ 50մգ,100մգ, մոմիկներ ուղիղաղիքային 50մգ, լուծույթ ներարկման 75մգ/3մլ, Իբուպրոֆեն դեղապատիճներ փափուկ 200մգ, 400մգ,600մգ, մոմիկներ ուղիղաղիքային 60մգ,

Դիկլոֆենակ նատրիում դեղահատեր երկարատև ձերբազատմամբ թաղանթապատ 50մգ,100մգ,

մոմիկներ ուղիղաղիքային

50մգ, լուծույթ ներարկման

75մգ/3մլ, Իբուպրոֆեն դեղապատիճներ փափուկ 200մգ, 400մգ,600մգ, մոմիկներ ուղիղաղիքային

60մգ,

-

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

Ըստ պահանջի

7)

Օսելտամիվիր

Օսելտամիվիր

75 մգ

75 մգ օրը 2 անգամ

150մգ/օրը

Կախված բուժման տևողու-թյունից

Բուժման տևողու-թյունը կախված է հիվանդու-թյան ընթացքից

 12․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

 1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

 2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը.

3) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ անհրաժեշտության նշանակվում է համապատասխան դեղորայքային բուժում՝ ըստ համապատասխան գործելակարգերի.

4) հակավիրուսային պրեպարատի ընտրությունը կարող է փոխվել պայմանավորված ռեզիստենտականությամբ.

5) Թամիֆլու (Օսելտամիվիր ֆոսֆատ դեղաչափի ճշգրտումը անհրաժեշտ է երիկամային ֆունկցիայի խանգարում ունեցող պացիենտների համար.

6) գրիպի կասկածելի կամ հաստատված դեպքի ծանր ընթացքի ժամանակ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի կիրառումը խորհուրդ չի տրվում:

13․ Բժշկական այլ ծառայությունների տեսակները սահմանված են Ձև 5–ում.

 

Ձև 5

 

Բուժական այլ միջոցառումներ

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Երակային կաթետրի տեղադրում

3

 5

2)

Թթվածնային թերապիա

-

Ըստ անհրաժեշտության

14․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված`

1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բժշկական միջամտությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բժշկական միջամտության կիրառման հաճախականությունը.

2) ուղեկցող հիվանդությունների և (կամ) բարդությունների առկայության կամ կասկածի դեպքում ըստ անհրաժեշտության իրականացվում են համապատասխան բժշկական միջամտություններ:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Loscalzo J, & Fauci A, & Kasper D, & Hauser S, & Longo D, & Jameson J(Eds.), (2022). Harrison's Principles of Internal Medicine, 21e. McGraw Hill./ Լոսկալզո Ջ, Ֆաուչի Ա,Կասպեր Դ, Հաուզեր Ս, Լոնգո Դ, Ջեյմսոն Ջ, 2022թ․, Հարիսսոնի Ներքին բժշկության սկզբունքները 21-րդ խմբագրում, Մակ Գրոու Հիլլ։

2. Առողջապահության Նախարարի 2021 թվականի հունվարի 21-ի թիվ 126-Լ հրամանի հավելված 1-ով հաստատված մեծահասակների մոտ շնչառական ուղիների սուր վարակային հիվանդությունների բուժման և վարման կլինիկական ուղեցույց` https://www.moh.am/images/legal-844.pdf:

3. World Health Organization. (‎2022)‎. Guidelines for the clinical management of severe illness from influenza virus infections. World Health Organization. https://iris.who.int/handle/10665/352453. Licence: CC BY-NC-SA 3.0 IGO/

Առողջապահական համաշխարհային կազմակերպություն 2022թ․ Գրիպի վիրուսային վարակներից առաջացած ծանր հիվանդության կլինիկական կառավարման ուղեցույցներ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն Լիցենզիա՝ CC BY-NC-SA 3.0 IGO:

4. Սեզոնային գրիպ մեծահասակների մոտ. Կլինիկական դրսևորումներ և ախտորոշում, Ռաֆայել Դոլին, Մարտին Ս Հիրշչ, Էլինոր Լ Բարոն, Գրականության վերանայումը՝ ըստ արդիականության՝ Նոյեմբեր 2023թ․ Այս թեման թարմացվել է Նոյեմբերի 6-ն 2023թ․ (2023թ․ դեկտեմբերի 17-ի ընդունված)/Seasonal influenza in adults: Clinical manifestations and diagnosis Raphael Dolin, Martin S Hirsch, Elinor L Baron, MD, DTMH. Literature review current through: Nov 2023. This topic last updated: Nov 06, 2023. https://www.uptodate.com/contents/seasonal-influenza-in-adults-clinical-manifestations-and-diagnosis?search=influenza&source=search_result&selectedTitle=4~150&usage_type=default&display_rank=4 (Accessed 17 December 2023):

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում վարակիչ հիվանդություններով և սննդային թունավորումներով տառապող հիվանդների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» N 81-Ն հրաման` https://www.arlis.am/hy/acts/202986:

6. Ամերիկայի վարակիչ հիվանդությունների ընկերության կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ. սեզոնային գրիպի ախտորոշման, բուժման, քիմիապրոֆիլակտիկայի և ինստիտուցիոնալ բռնկման կառավարման վերաբերյալ 2018 թվականի թարմացում, Ինֆեկցիոն հիվանդություններ 2019թ․ մարտ 5․ 68(6):e1-e47. doi: 10.1093/cid/ciy866. Erratum in: Ինֆեկցիոն հիվանդություններ 2019թ․ մայիսի 2 ;68(10):1790. PMID: 30566567; PMCID: PMC6653685.ment/Clinical Practice Guidelines by the Infectious Diseases Society of America: 2018 Update on Diagnosis, TreatChemoprophylaxis, and Institutional Outbreak Management of Seasonal Influenzaa. Clin Infect Dis. 2019 Mar 5;68(6):e1-e47. doi: 10.1093/cid/ciy866. Erratum in: Clin Infect Dis. 2019 May 2;68(10):1790. PMID: 30566567; PMCID: PMC6653685.ment:

7. Manual for the Surveillance of Vaccine-Preventable Diseases. CDC https://www.cdc.gov/vaccines/pubs/surv-manual/chpt06-influenza.html#:~:text=A%20case%20definition%20of%20fever,seen%20for%20ILI%20each%20week. (Accessed 17 December 2023) https://www.cdc.gov/antibiotic-use/colds.html (Accessed 20 December 2023)

Պատվաստանյութերով կանխարգելելի հիվանդությունների հսկողության ձեռնարկ, ՀԿԿ (ընդունված՝ 2023թ․ դեկտեմբերի 17-ին և դեկտեմբերի 20-ին):

8. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն 2024թ․։ Գրիպի կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ։ ISBN 978-92-4-009775-9 (էլեկտրոնային տարբերակ) ISBN 978-92-4-009776-6 (տպագիր տարբերակ) Առողջապահության համաշխարհային կազմակերպություն 2024թ․ որոշ իրավունքներ պաշտպանված են։ Այս աշխատանքը հասանելի է Creative Commons Attribution-NonCommercial ShareAlike (Քրիեյթիվ Քոմմոնս էթրիբուշըն նոն կոմերցիալ Շեյր Ըլայք) 3.0 IGO լիցենզիայով (CC BY-NC-SA 3.0 IGO):/World Health Organization 2024. Clinical practice guidelines for influenza. ISBN 978-92-4-009775-9 (electronic version) ISBN 978-92-4-009776-6 (print version) © World Health Organization 2024 Some rights reserved. This work is available under the Creative Commons Attribution-NonCommercial ShareAlike 3.0 IGO licence (CC BY-NC-SA 3.0 IGO; https://creativecommons.org/licenses/by-nc/sa/3.0/igo):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2025 թվական: