ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«06» փետրվարի 2015 թ. |
թիվ 5 |
քաղ. Մոսկվա |
ՀԱՍՏՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆԺԻՆԻՐԻՆԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 92-րդ հոդվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ հաստոցաշինության բնագավառում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման նպատակով՝
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ մշակել Հաստոցաշինության եվրասիական ինժինիրինգային կենտրոնի ստեղծման հայեցակարգի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնել այն Եվրասիական միջպետական խորհրդի քննարկմանը մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից
|
Բելառուսի Հանրապետությունից
|
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|