ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«08» մայիսի 2015 թ. |
թիվ 9 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 79 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետին և 20-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական միության բյուջե կատարվող բաժնեմասային ներդրումների չափի (սանդղակի) մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 79 որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) առաջին պարբերությունում «2015 թվականի» բառերը փոխարինել «2016 թվականի» բառերով.
բ) երկրորդ-չորրորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Հայաստանի Հանրապետություն՝ 1,11 տոկոս.
Բելառուսի Հանրապետություն՝ 4,56 տոկոս.
Ղազախստանի Հանրապետություն՝ 7,11 տոկոս.
Ղրղզստանի Հանրապետություն՝ 1,90 տոկոս.
Ռուսաստանի Դաշնություն՝ 85,32 տոկոս։»։
2. Եվրասիական տնտեսական միության 2017 թվականի և հետագա տարիների բյուջեի ձևավորման ու կատարման նպատակներով 2016 թվականին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջին նիստում ընդունել «Անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական միության բյուջե կատարվող բաժնեմասային ներդրումների չափը (սանդղակը) որոշելու մասին» որոշում:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|