ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2025 թվականի N 1335-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ, ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ոստիկանության գվարդիայի կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանելու, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու կարգը և պայմանները, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 18-ի N 1335-Ն որոշման |
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով և պայմաններով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) գվարդիայի (այսուհետ՝ ոստիկանության գվարդիա) կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանելու, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու հետ կապված հարաբերությունները:
2․ Սույն կարգում և պայմաններում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
1) օբյեկտ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված՝ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտ.
2) պահպանության ստորաբաժանում՝ ոստիկանության գվարդիայի՝ օբյեկտների պետական պահպանություն իրականացնելու, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու իրավասությամբ օժտված ստորաբաժանում.
3) պահպանություն՝ օբյեկտի բնականոն գործունեության ապահովում.
4) կայուն պահակետ՝ օբյեկտի տարածքի մաս, որտեղ ոստիկանության գվարդիայի ծառայողն իրականացնում է պահպանության գործառույթներ.
5) պարեկային խումբ՝ ոստիկանության գվարդիայի երկու կամ ավելի ծառայողներից բաղկացած կարգախումբ, որը սահմանված երթուղում (տարածքում), միասնական ղեկավարման ներքո, իրականացնում է օբյեկտի պահպանության գործառույթ.
6) անցագրային կետ՝ օբյեկտի վերահսկելի գոտի, որտեղ ոստիկանության գվարդիայի ծառայողն ապահովում է օբյեկտի անցագրային ռեժիմը.
7) մոնիթորինգի կենտրոն՝ պահպանության ստորաբաժանումում գործող ծառայություն, որը հագեցած է սերվերային, համակարգչային ու տեսահսկման տեխնիկական միջոցներով և ծրագրային ապահովմամբ, որոնց միջոցով հսկողություն է իրականացնում օբյեկտների նկատմամբ.
8) ուղեկցում՝ հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովում.
9) վերակարգ՝ կայուն պահակետում, պարեկային խմբում, անցագրային կետում, մոնիթորինգի կենտրոնում կամ ուղեկցման համար ծառայության նշանակվող ոստիկանության գվարդիայի ծառայող կամ ծառայողների խումբ.
10) հատուկ բեռ՝ օրենսդրությամբ նախատեսված բեռ, որը գրավոր դիմումի հիման վրա ենթակա է ուղեկցման Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից.
11) անցագրային ռեժիմ՝ օբյեկտ անձանց կամ տրանսպորտային միջոցների մուտք և ելք կատարելու սահմանված կարգ:
3. Սույն կարգով նախատեսված փաստաթղթերը ձևավորվում են էլեկտրոնային եղանակով, հաստատվում էլեկտրոնային թվային ստորագրությամբ և փոխանակվում են էլեկտրոնային եղանակով՝ պահպանության ստորաբաժանման և օբյեկտի պաշտոնական էլեկտրոնային փոստերի միջոցով: Սույն կարգով նախատեսված՝ օբյեկտին վերաբերելի էլեկտրոնային փաստաթղթերը պահվում են պահպանության ստորաբաժանման կողմից վարվող օբյեկտների էլեկտրոնային ռեեստրում:
2․ ՕԲՅԵԿՏԸ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ
4․ Օբյեկտը պահպանության ընդունելուց առաջ այն հետազոտվում է պահպանության ստորաբաժանման ծառայողների և օբյեկտի լիազորված աշխատակիցների կողմից։
5․ Օբյեկտի հետազոտումն իրականացվում է անվտանգության տեխնիկական համակարգերի առկայությունը, դրանց արդիականացման անհրաժեշտությունը, պահակետերի, անցագրային կետերի և վերակարգերի տեսակները, թվաքանակը և տեղաբաշխման վայրերը, պարսպի, պարագծային լուսավորության առկայությունը, ինչպես նաև օբյեկտի հուսալի պահպանության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները ճշտելու համար։
6․ Օբյեկտի հետազոտման արդյունքներով կազմվում է արձանագրություն (Ձև 1)՝ երկու օրինակից, որոնցից մեկը պահվում է օբյեկտում, իսկ մյուսը՝ պահպանության ստորաբաժանումում։
7․ Եթե օբյեկտի հետազոտմամբ պարզվում է, որ հնարավոր է ապահովել օբյեկտի հուսալի պահպանություն (պատշաճ ապահովել օբյեկտի բնականոն գործունեությունը, անցագրային ռեժիմը, ինչպես նաև արդյունավետ հակազդել դրա վրա կատարվող հարձակումներին), ապա պահպանության ստորաբաժանումն օբյեկտն ընդունում է պահպանության։ Հակառակ դեպքում, երբ առկա են այնպիսի հանգամանքներ, որոնք պահպանության ստորաբաժանման հիմնավոր կարծիքի հիման վրա թույլ չեն տալիս ապահովելու օբյեկտի հուսալի պահպանություն, ապա արձանագրություն (Ձև 1) կազմելուց հետո՝ եռօրյա ժամկետում պահպանության ստորաբաժանումն օբյեկտի ղեկավարին սույն կարգով նախատեսված եղանակով ներկայացնում է օբյեկտի հուսալի պահպանությունն ապահովելու համար պարտադիր կատարման ենթակա աշխատանքների ցանկ՝ դրանց կատարման համար սահմանելով ողջամիտ ժամկետ։ Այս դեպքում պահպանության ստորաբաժանումն օբյեկտն ընդունում է պահպանության՝ սույն կետով նախատեսված ցանկում տեղ գտած աշխատանքները կատարվելուց հետո։
8․ Պետական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող օբյեկտները պահպանության են ընդունվում օբյեկտը պահպանության ընդունելու մասին ակտի (Ձև 2) հիման վրա, իսկ օբյեկտի միջոցների հաշվին պահպանվող օբյեկտները պահպանվում են օբյեկտի կողմից վճարման ենթակա գումարի (պետական բյուջեի միջոցների հաշվին պահպանվող օբյեկտների պահպանության համար բյուջետային հատկացումների չափին համապատասխան՝ պահպանություն իրականացնող ծառայողների թվի համամասնությամբ) վճարումը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) հիման վրա։
9․ Oբյեկտի միջոցների հաշվին պահպանվող օբյեկտները յուրաքանչյուր ամսվա համար վճարումները կատարում են մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա տասը ներառյալ։
3․ ՕԲՅԵԿՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
10. Օբյեկտների պահպանությունն իրականացվում է կայուն պահակետերի և պարեկային խմբերի միջոցով՝ համագործակցելով մոնիթորինգի կենտրոնի հետ։
11․ Կայուն պահակետերի տեղաբաշխման վայրերը, պարեկային վերակարգերի տեսակները, երթուղիների սահմանները, դրանց քանակը, դրանցում ծառայություն իրականացնող ոստիկանության գվարդիայի ծառայողների թիվը և պահպանության իրականացման հետ կապված այլ հարցերը որոշվում են պահպանության ստորաբաժանման կողմից՝ հաշվի առնելով օբյեկտների տեղաբաշխվածությունը, տարածքի առանձնահատկությունները, տեխնիկական միջոցներով հագեցվածությունը և անհրաժեշտ այլ հանգամանքներ:
12․ Կայուն պահակետն ընտրվում է օբյեկտի տարածքի այն հատվածում, որտեղից հնարավոր է առավել արդյունավետ իրականացնել օբյեկտի հուսալի պահպանությունը։
13․ Շինության ներսում կայուն պահակետի տեղաբաշխումն իրականացվում է օբյեկտի ղեկավարի համաձայնությամբ։
14․ Պարեկային խումբը ծառայությունն իրականացնում է հետիոտնային եղանակով կամ տրանսպորտային միջոցով՝ սահմանված երթուղու սահմաններում:
15․ Պահպանության ստորաբաժանման և օբյեկտի լիազորված աշխատակիցները համատեղ, տարեկան ոչ պակաս, քան երկու անգամ, կատարում են օբյեկտի տեխնիկական ամրացվածության և տեղադրված ահազանգման համակարգերի աշխատունակության վիճակի հետազոտում, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն (Ձև 3):
16․ Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված հետազոտման արդյունքում կամ օբյեկտի պահպանությունն իրականացնելիս հայտնաբերված թերությունների վերացման նպատակով պահպանության ստորաբաժանումը սույն կարգով նախատեսված եղանակով օբյեկտի ղեկավարին ներկայացնում է պարտադիր կատարման ենթակա կարգադրագրեր՝ դրանց կատարման համար սահմանելով ողջամիտ ժամկետ (Ձև 4):
17․ Մոնիթորինգի կենտրոնը օբյեկտների նկատմամբ հսկողություն իրականացնելիս և վերակարգերի հետ համագործակցելիս իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) շուրջօրյա ռեժիմով իրականացնում է պահպանվող օբյեկտների մոնիթորինգ և համակարգում վերակարգերի ծառայությունը.
2) կազմակերպում է առկա սարքավորումների՝ ռադիոկապի, վերակարգերին ամրակցված տրանսպորտային միջոցների, տեղորոշման սարքերի և այլ տեխնիկական միջոցների ու սարքավորումների ճիշտ օգտագործումը և անխափան շահագործումը.
3) վերակարգերից «Տագնապ» ազդանշան ստանալու դեպքում անմիջապես հաղորդում է ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանման հերթապահ մաս և ապահովում հետագա փոխհամագործակցությունը, ինչպես նաև «Տագնապ» ազդանշան ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է ուղարկում անհատական պաշտպանության և հատուկ միջոցներով զինված լրացուցիչ վերակարգ.
4) 3 ժամվա ընթացքում կրկնվող «Տագնապ» ազդանշան ստանալուց հետո ներթափանցման հետքեր չհայտնաբերվելու դեպքում հրավիրում է օբյեկտի լիազորված աշխատակցին՝ «Տագնապ» ազդանշանի տրման պատճառը պարզելու համար, լրացուցիչ վերակարգի հետ համատեղ, օբյեկտի զննում իրականացնելու համար։
4․ ՕԲՅԵԿՏՈՒՄ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
18․ Օբյեկտում անցագրային ռեժիմի ապահովումն օբյեկտի պահպանության իրականացման բաղկացուցիչ մաս է։ Անցագրային ռեժիմը ներառում է նաև ներօբյեկտային անցագրային ռեժիմը։
19․ Օբյեկտում անցագրային, այդ թվում՝ ներօբյեկտային անցագրային ռեժիմի իրականացման կարգը սահմանվում է օբյեկտի ղեկավարի կողմից՝ համաձայնեցնելով պահպանության ստորաբաժանման հետ։ Օբյեկտում անցագրային ռեժիմ կարող է չսահմանվել, եթե պահպանության ստորաբաժանման գնահատմամբ՝ օբյեկտի հուսալի պահպանությունը կարող է իրականացվել անցագրային ռեժիմի բացակայության պայմաններում:
5․ ՀԱՏՈՒԿ ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
20․ Պահպանության ստորաբաժանման կողմից պայմանագրի (Ձև 5) հիման վրա հատուկ բեռների ուղեկցում իրականացվում է հատուկ բեռները փոխադրողների կողմից գրավոր դիմում ներկայացվելու դեպքում, եթե օրենսդրությամբ տվյալ հատուկ բեռը ենթակա է ուղեկցման։
21․ Ուղեկցող վերակարգը հատուկ բեռի ուղեկցումն իրականացնում է տրանսպորտային միջոցներով։
22․ Հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովման նպատակով ուժերը և միջոցները որոշվում են պահպանության ստորաբաժանման կողմից՝ այն հաշվարկով, որպեսզի երաշխավորվի հատուկ բեռները փոխադրող տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունը։
23․ Ուղեկցող վերակարգը կազմվում է ոչ պակաս, քան պահպանության ստորաբաժանման երկու ծառայողից:
Ձև 1
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ոստիկանության գվարդիայի ______________________ կողմից պահպանության ընդունվող օբյեկտների հետազոտման մասին
« » ___________ 20 թ. |
քաղ. ___________ |
Մենք` ներքոստորագրյալներս, ոստիկանության գվարդիայի ներկայացուցիչ (այսուհետ` պահպանություն ստորաբաժանում)
_____________________________________________________________
(ստորաբաժանման անվանումը, ծառայողի պաշտոնը, կոչումը, Ա.Հ.Ա.)
մի կողմից և պետական պահպանության ենթակա օբյեկտի լիազորված աշխատակից (այսուհետ` կազմակերպություն)
____________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, աշխատակցի պաշտոնը, Ա. Ա. Հ.)
մյուս կողմից, պահպանության ընդունելու նպատակով կատարեցինք օբյեկտի հետազոտում
_______________________________________________________________________________________
(օբյեկտի անվանումը և հասցեն)
1. Ցանկապատի առկայությունը և վիճակը _________________________________________________
_______________________________________________________________________________________
2. Գիշերային լուսավորությունը (տարածքում և պարագծով) __________________________________
_______________________________________________________________________________________
3. Պատերի, առաստաղի, դռների, պատուհանների, վանդակաճաղերի, փականների առկայությունը և տեխնիկական վիճակը
_______________________________________________________________________________________
4. Հրդեհաշիջման առաջնային (սկզբնական) միջոցների առկայությունը _________________________
_______________________________________________________________________________________
5. Անվտանգության տեխնիկական միջոցների առկայությունը և վիճակը ________________________
_______________________________________________________________________________________
6. Հսկիչ անցագրային կետերի առկայությունը և դրանց կահավորվածությունը (դարպասներ, դիտարկման հարթակներ, զննման սենյակ, քաղաքացիների անձնական իրերի պահասենյակ և այլն)
_______________________________________________________________________________________
7. Պահպանության համար ծառայական սենյակների, դիտակետի, պահակատան առկայությունը և վիճակը (կահավորում, կապի միջոցներ, ջեռուցման համակարգեր և այլն)
_______________________________________________________________________________________
Հետազոտման արդյունքներով ներկայացվող առաջարկությունները
_______________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
Պահպանության ստորաբաժանման ներկայացուցիչ |
Կազմակերպության լիազորված աշխատակից | |
____________________ (ստորագրություն) |
____________________ (ստորագրություն) |
Ձև 2
ԱԿՏ N _____
ՕԲՅԵԿՏԸ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ք. _________ |
«____» _____________ 20___ թ. |
1․ Ոստիկանության գվարդիայի ____________________________________________________________
(ստորաբաժանման անվանումը)
ի դեմս
________________________________________________________________________________________
(ծառայողի կոչումը, պաշտոնը, Ա. Ա. Հ.)
(այսուհետ` պահպանության ստորաբաժանում) մի կողմից և
________________________________________________________________________________________
(պետական պահպանության ենթակա օբյեկտի անվանումը)
ի դեմս __________________________________________________________________________________
(պաշտոնը, Ա. Ա. Հ.)
(այսուհետ` կազմակերպություն) մյուս կողմից, կազմեցին սույն ակտը հետևյալի մասին․
1.1. Կազմակերպությունը հանձնում, իսկ պահպանության ստորաբաժանումն ընդունում և իրականացնում է
________________________________________________________________________________________
(նշել պետական պահպանության ենթակա օբյեկտի անվանումը և հասցեն)
պահպանությունը:
1.2.
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
(լրացվում են կայուն պահակետերի տեղաբաշխման վայրերը, պարեկային խմբերի տեսակները, երթուղիների սահմանները,
դրանց քանակը, դրանցում ծառայություն իրականացնող պահպանության ստորաբաժանման ծառայողների թիվը և
պահպանության իրականացման հետ կապված այլ հարցերը)
2․ Կազմակերպության պարտականությունները․
2.1. ստեղծել անհրաժեշտ պայմաններ օբյեկտի պահպանությունը և նրա տարածքում հասարակական կարգի ապահովումը պատշաճ կատարելու համար: Փակել, կնքել (կապարակնքել)
________________________________________________________________________________________
արտադրամասի, սենյակի, պահեստի կամ պահատեղերի հիմնական և օժանդակ դռները,
________________________________________________________________________________________
պատուհաններն ու այլ անհրաժեշտ տեղերը՝ ըստ ցանկի
________________________________________________________________________________________
և կատարել դրանց ընդունում-հանձնում՝ այդ վիճակում.
2.2. պահպանության ստորաբաժանման հետ համատեղ, տարեկան ոչ պակաս, քան երկու անգամ կազմակերպել օբյեկտի տեխնիկական ամրապնդվածության, տեղադրված անվտանգության համակարգի վիճակի, ինչպես նաև սույն ակտով նախատեսված մյուս պարտականությունների կատարման ստուգումներ, որոնց արդյունքներով կազմված արձանագրությունում նշված թերությունները սահմանված ժամկետներում ենթակա են պարտադիր կատարման.
2.3. միմյանցից մեծ հեռավորության վրա տեղաբաշխված ենթաօբյեկտների պահակետերը ապահովել ներքին հեռախոսային կամ այլ կապով, ոչ աշխատանքային օրերին օբյեկտի քաղաքային հեռախոսագծերից մեկը տեղադրել պահպանության ստորաբաժանման ծառայողների համար մատչելի տեղում.
2.4. սահմանված ժամին օբյեկտը պահպանության հանձնելիս միացնել նյութական արժեքների պահատեղերի պահպանության ահազանգման միջոցները (եթե այդպիսիք կան), դրանց անսարքության մասին անհապաղ հայտնել պահպանության ստորաբաժանմանը և վերացնել անսարքությունը՝ մինչև սույն ակտով նախատեսված կարգով պահպանության ստորաբաժանմանը հանձնելը.
2.5. օբյեկտի ամբողջականության խախտման նշանների հայտնաբերման դեպքում պահպանության ստորաբաժանման պահանջով, այդ թվում՝ ոչ աշխատանքային ժամերին, ներկայանալ օբյեկտ` ի հայտ եկած թերությունները պարզելու և դրանք վերացնելու համար.
2.6. օբյեկտում անցագրային և ներօբյեկտային ռեժիմ սահմանելու դեպքում մինչև հաստատելը այն համաձայնեցնել պահպանության ստորաբաժանման հետ.
2.7. պահպանության ստորաբաժանումից օբյեկտն ընդունելիս հանցագործության կատարման կամ օբյեկտի ամբողջականության խախտման կասկած հարուցող հետքերի և նշանների առկայության մասին անմիջապես հայտնել պահպանության ստորաբաժանմանը.
2.8. պահպանության ստորաբաժանմանն առնվազն մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնել օբյեկտի հիմնական վերանորոգման և վերասարքավորման, սահմանված ռեժիմի, գործունեության ուղղությունների փոփոխման կամ այնպիսի միջոցառումների անցկացման մասին, որոնց հետևանքով հնարավոր է օբյեկտի պահպանության բնույթի փոփոխություն կամ պահակետի վերաբաշխման անհրաժեշտություն.
2.9. պահպանության ստորաբաժանմանն անվճար հատկացնել ծառայողական և օժանդակ շինություններ, գույք, կապի միջոցներ և այլ սարքավորումներ, ինչպես նաև մատուցել անվճար կոմունալ ծառայություններ.
2.10. կահավորել և բարվոք վիճակում պահել ծառայողական շների համար հատկացված շինությունները և պահակետերը, եթե սույն ակտով դրանց՝ ծառայության մեջ ընդգրկելը նախատեսված է.
2.11. պահպանության ստորաբաժանման ծառայողներին ծանոթացնել աշխատանքի անվտանգության, տեխնիկական միջոցների գործադրման կանոններին, եթե նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման ժամանակ առկա է դրանք պահպանելու անհրաժեշտություն:
3. Պահպանության ստորաբաժանման պարտականությունները՝
3.1. կազմակերպել և ապահովել կազմակերպության կողմից պահպանության հանձնված օբյեկտների հուսալի պահպանությունը.
3.2. սահմանված կարգով կազմակերպությունից ընդունել կնքված կամ կապարակնքված օբյեկտը՝ այդ մասին նշում կատարելով մատյանում.
3.3. պահպանվող օբյեկտների փակ պահատեղերում հրդեհի նշանների հայտնաբերման կամ պահպանության հրդեհային ազդանշանիչներից ստացված տագնապի մասին անհապաղ հայտնել Փրկարար ծառայությանը և կազմակերպությանը։ Եթե հրդեհը ծագել է օբյեկտի բաց տարածքում, միաժամանակ ձեռնամուխ լինել դրա մարմանը.
3.4. ապահովել անցագրային ռեժիմի կիրառումը, եթե այդպիսին սահմանված է.
3.5. ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը օբյեկտի տարածքում.
3.6. իրականացնել պահպանության ազդանշանային միջոցների շահագործման, սպասարկման և անսարքությունների վերացման աշխատանքները, եթե դա նախատեսված է սույն ակտով
3.7. ստանձնած պարտավորությունները կատարել միայն իր ուժերով:
4. Պահպանության ստորաբաժանումն իրավունք ունի՝
4․1․ կազմակերպությունից պահանջելու ապահովել սույն ակտով ստանձնած պարտավորությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
4․2․ կազմակերպությունից պահանջելու կատարել օբյեկտի հետազոտման ակտերում նշված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները.
4․3․ գողությամբ կամ այլ ոտնձգություններով կազմակերպությանը պատճառած նյութական վնասի չափը որոշելու համար մասնակցելու ապրանքանյութական արժեքների մնացորդների հաշվարկման և դրանք դեպքի օրվա հաշվապահական տվյալների հետ համեմատելու աշխատանքներին:
5․ Կազմակերպությունն իրավունք ունի՝
5․1․ պահպանության ստորաբաժանումից պահանջելու կատարել սույն ակտով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը.
5․2․ ցանկացած ժամանակ ստուգելու պահպանության ստորաբաժանման կողմից ծառայությունների իրականացման ընթացքը և որակը՝ առանց միջամտելու նրա գործունեությանը.
5․3․ պահպանության ստորաբաժանման կողմից պարտավորությունների խախտման դեպքում հայտնելու ոստիկանության գվարդիայի ղեկավարությանը:
6․ Պահպանության ստորաբաժանման պատասխանատվությունը ծագում է կազմակերպությունից օբյեկտը սահմանված կարգով պահպանության ընդունելուց անմիջապես հետո և ավարտվում է այն ամբողջական վիճակում կազմակերպությանը հանձնելով:
7. Պահպանության ստորաբաժանումը պատասխանատվություն է կրում այն վնասի համար, որը նրա կողմից անհրաժեշտ պահպանություն չիրականացնելու հետևանքով հասցվել է կազմակերպությանը:
8․ Պահպանության ստորաբաժանումը պատասխանատվություն չի կրում՝
8․1․ տարերային աղետների հետևանքով պատճառված նյութական վնասի համար.
8․2․ հանցագործության հետևանքով պատճառված վնասի համար, եթե քննությամբ կապացուցվի, որ այն կանխելու հնարավորություն պահպանության ստորաբաժանումը չի ունեցել.
8․3․ այն նյութական արժեքների ամբողջության համար, որոնք սույն ակտով սահմանված կարգով Պահպանության ստորաբաժանմանը հանձնված չեն եղել.
8․4․ կազմակերպության աշխատակիցների անձնական իրերի և այն նյութական արժեքների կորստի համար, որոնք աշխատանքի ավարտից հետո պետք է պահվեին հատուկ պահատեղերում, սակայն թողնվել են աշխատատեղերում.
8․5․ այն վնասի համար, որն առաջացել է կազմակերպության կողմից սույն ակտով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով.
8․6․ այն վնասի համար, որի հաշվարկը կազմակերպությունը կատարել է սույն ակտի պահանջների խախտումով.
9. պահպանության իրականացման ընթացքում կողմերի միջև ծագած վիճելի հարցերն ու տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված կարգով:
10. Գողության կամ այլ ոտնձգությունների հետևանքով կազմակերպության գույքը հափշտակելու, ոչնչացնելու կամ վնաս պատճառելու դեպքում կողմերը կատարում են օբյեկտի համատեղ գույքագրում և պատճառված վնասի հաշվարկ: Միակողմանի կատարված գույքագրումը կամ վնասի հաշվարկը իրավաբանական ուժ չունի:
11.Հափշտակված և հետագայում հայտնաբերված ապրանքանյութական արժեքները վերադարձվում են Կազմակերպությանը: Դրանց հետվերադարձմանը պահպանության ստորաբաժանման ներկայացուցչի մասնակցությունը պարտադիր է: Վերադարձված ապրանքանյութական արժեքների գինը հանվում է կազմակերպության կողմից դրանց դիմաց նախապես հաշվարկված գնից, իսկ պահպանության ստորաբաժանման կողմից վճարված գումարները ենթակա են վերադարձման:
12. Նյութական վնասի հատուցման մասին պահանջը քննարկվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Նյութական վնաս պատճառելու մեջ պահպանության ստորաբաժանման մեղքի առկայությունը և հատուցման ենթակա վնասի չափը որոշվում է իրավասու մարմինների կողմից և փոխհատուցվում նրանց որոշումների հիման վրա:
14․ Սույն ակտն ուժի մեջ է մտնում ________________-ից, կազմված է հայերեն երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ:
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ | |
____________________________________
Հասցե` ՀՎՀՀ` Հեռ.`
Պետ՝ |
_____________________________
Հասցե` ՀՎՀՀ` Հեռ.`
Ղեկավար՝ | |
______________________________ (ստորագրություն) |
______________________________ (ստորագրություն) |
Ձև 3
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Օբյեկտի տեխնիկական ամրացվածության և տեղադրված ահազանգման համակարգերի աշխատունակության վիճակի հետազոտման մասին
ք. _________ |
« » _____________ 20 թ. |
Մենք` ներքոստորագրյալներս, ոստիկանության գվարդիայի
________________________________________________________________________________________
(ստորաբաժանման անվանումը)
ի դեմս
________________________________________________________________________________________
(ծառայողի կոչումը, պաշտոնը, Ա. Ա. Հ.)
(այսուհետ` պահպանության ստորաբաժանում) մի կողմից և
________________________________________________________________________________________
(պետական պահպանության ենթակա օբյեկտի անվանումը)
Ի դեմս __________________________________________________________________________________
(պաշտոնը, Ա. Ա. Հ.)
(այսուհետ` կազմակերպություն) մյուս կողմից, կատարեցինք օբյեկտի հետազոտում
________________________________________________________________________________________
(օբյեկտի անվանումը և հասցեն)
1․ Ցանկապատի առկայությունը և վիճակը __________________________________________________
________________________________________________________________________________________
2․ Գիշերային լուսավորությունը (տարածքում և պարագծով) ___________________________________
________________________________________________________________________________________
3․ Պատերի, առաստաղի, դռների, պատուհանների, վանդակաճաղերի, փականների առկայությունը և տեխնիկական վիճակը ______________________________________________________________________________
________________________________________________________________________________________
4․ Հրդեհաշիջման առաջնային (սկզբնական) միջոցների առկայությունը ___________________________
________________________________________________________________________________________
5․ Անվտանգության տեխնիկական միջոցների առկայությունը և վիճակը __________________________
________________________________________________________________________________________
6․ Հսկիչ անցագրային կետերի առկայությունը և դրանց կահավորվածությունը (դարպասներ, դիտարկման հարթակներ, զննման սենյակ, քաղաքացիների անձնական իրերի պահասենյակ և այլն) ____________________
________________________________________________________________________________________
7․ Պահպանության համար ծառայական սենյակների, դիտակետի, պահակատան առկայությունը և վիճակը (կահավորվում, կապի միջոցներ, ջեռուցման համակարգեր և այլն)_________________________________________
________________________________________________________________________________________
Հետազոտման արդյունքներով ներկայացվող առաջարկությունները՝
Օբյեկտի համար` ________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
* Պահպանության ստորաբաժանումը պատասխանատվություն չի կրում այն վնասի համար, որն առաջացել է թվարկված առաջարկությունները (թերությունները) ________________ ժամկետում չվերացնելու հետևանքով։
Պահպանության ստորաբաժանման համար`
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
Արձանագրությունը կազմողների ստորագրությունները
Պահպանության ստորաբաժանման ներկայացուցիչ` |
________________________ (ազգանուն) |
________________________ (ստորագրություն) |
Օբյեկտի լիազորված աշխատակից` |
________________________ (ազգանուն) |
________________________ (ստորագրություն) |
Ձև 4
Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ա Գ Ի Ր
Ոստիկանության գվարդիայի ____________________________________________________________
________________________________________________________________________________________
(պահպանության ստորաբաժանման անվանումը, ծառայողի կոչումը, պաշտոնը, Ա. Ա. Հ.)
կողմից հետազոտվել է
________________________________________________________________________________________
(օբյեկտի անվանումը, հասցեն)
տեխնիկական ամրացվածության և տեղադրված ահազանգման համակարգերի աշխատունակության վիճակը, որի ընթացքում, ինչպես նաև օբյեկտի պահպանության իրականացման ընթացքում հայտնաբերվել են հետևյալ թերությունները.
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
Անհրաժեշտ է ------------- ժամկետում միջոցներ ձեռնարկել հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ, մասնավորապես, իրականացնել
________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________
միջոցառումները և այդ մասին ------- ժամկետում տեղյակ պահել ոստիկանության գվարդիայի ————————— ը:
Սույն կարգադրագիրը ենթակա է պարտադիր կատարման՝ «Ոստիկանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն։
Ոստիկանության գվարդիայի
________________________________________________________________________________________(պահպանության ստորաբաժանման անվանումը)
պետ՝
________________________
(ստորագրություն)
Ձև 5
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N _______
ՀԱՏՈՒԿ ԲԵՌՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ք. _________ |
« » _____________ 20___ թ. |
Ոստիկանության գվարդիայի _____________________________________________________________
(ստորաբաժանման անվանումը)
ի դեմս ________________________________________________________________________________
(ծառայողի կոչումը, պաշտոնը, Ա. Ա. Հ.)
(այսուհետ` պահպանության ստորաբաժանում) մի կողմից և
________________________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
ի դեմս` ________________________________________________________________________________
(պաշտոնը, Ա.Ա.Հ.)
այսուհետ՝ «Տնտեսավարող սուբյեկտ», մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Պահպանության ստորաբաժանումն իրականացնում է ____________________________________
_______________________________________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը և հասցեն)
հատուկ բեռների ուղեկցում:
2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ
2.1. Մատուցված ծառայությունների համար տնտեսավարող սուբյեկտը վճարում է` _______________
____________________________________________ ՀՀ դրամ:
(գումարը թվերով և տառերով)
2.2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարումները կատարվում են յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա տասը ներառյալ:
2.3. Ուղեկցման միջոցով իրականացվող պահպանության և անվտանգության ապահովման սակագների փոփոխության դեպքում սույն պայմանագրով նախատեսված գումարը ենթակա է փոփոխման:
3. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. 1. Կողմերը պարտավոր են յուրաքանչյուր ուղեկցման համար համագործակցել համապատասխան գրություններով։
3.1.1. Տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է ուղեկցման մասին գրությամբ նախապես՝ ողջամիտ ժամկետում տեղեկացնել պահպանության ստորաբաժանմանը՝ ուղեկցում իրականացնելու անհրաժեշտության մասին։
3.1.2. Պահպանության ստորաբաժանումը պարտավոր է գրությունը ստանալուց հետո պատշաճ կերպով իրականացնել հատուկ բեռի ուղեկցումը։
3.1.3․ Ուղեկցումն իրականացվում է պահպանության ստորաբաժանման թվով ծառայողների միջոցով։ Ուղեկցող վերակարգը հատուկ բեռի ուղեկցումն իրականացնում է տրանսպորտային միջոցներով:
4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Պահպանության ստորաբաժանումն իրավունք ունի՝
4․1․1․ տնտեսավարող սուբյեկտից պահանջելու ապահովել սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների ժամանակին և պատշաճ կատարումը.
4․1․2․ տնտեսավարող սուբյեկտի կողմից պարտավորությունների պարբերաբար խախտման դեպքում միակողմանի լուծելու պայմանագիրը.
4․1․3․ գողության կամ այլ ոտնձգություններով տնտեսավարող սուբյեկտին պատճառված նյութական վնասի չափը որոշելու համար մասնակցելու ապրանքանյութական արժեքների մնացորդների հաշվարկման և դրանք դեպքի օրվա հաշվապահական տվյալների հետ համեմատելու աշխատանքներին։
4.2. Տնտեսավարող սուբյեկտն իրավունք ունի՝
4․2․1․ պահպանության ստորաբաժանումից պահանջելու ապահովել սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը.
4․2․2․ ցանկացած ժամանակ ստուգելու պահպանության ստորաբաժանման կողմից ուղեկցման ընթացքը և որակը` առանց միջամտելու նրա գործունեությանը.
4․2․3․ պահպանության ստորաբաժանման պատասխանատվությունը ծագում է տնտեսավարող սուբյեկտից սահմանված կարգով ուղեկցվող բեռը ընդունելուց անմիջապես հետո և ավարտվում այն ամբողջական վիճակով հանձնելով.
4.2.4. պահպանության ստորաբաժանումը պատասխանատվություն է կրում այն վնասի համար, որը տեղի է ունեցել նրա կողմից ուղեկցում չիրականացնելու հետևանքով:
5. ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ
5.1. Պահպանության ստորաբաժանումը պատասխանատվություն չի կրում՝
5․1․1․ տարերային աղետների հետևանքով պատճառված նյութական վնասի համար.
5․1․2․ ուղեկցվող հատուկ բեռի վրա հարձակման հետևանքով պատճառված նյութական վնասի համար, եթե քննությամբ կապացուցվի, որ այն կանխելու հնարավորություն պահպանության ստորաբաժանումը չի ունեցել.
5․1․3․ այն նյութական արժեքների ամբողջության համար, որոնք սահմանված կարգով ուղեկցող խմբին հանձնված չեն եղել.
5․1․4․ այն վնասի համար, որն առաջացել է տնտեսավարող սուբյեկտի կողմից սույն պայմանագրի 3․1-ին կետով և 3․1․1-ին ենթակետով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով.
5․1․5․ այն վնասի համար, որի հաշվարկը տնտեսավարող սուբյեկտը կատարել է սույն պայմանագրի 6․2-րդ կետի պահանջների խախտումով։
6. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
6.1. Սույն պայմանագրի կատարման ընթացքում կողմերի միջև ծագած վիճելի հարցերն ու տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված կարգով:
6.2. Գողության կամ այլ ոտնձգությունների հետևանքով տնտեսավարող սուբյեկտի ուղեկցվող բեռը հափշտակելու, ոչնչացնելու կամ վնաս պատճառելու դեպքերում կողմերը կատարում են համատեղ պատճառված վնասի հաշվարկ: Միակողմանի կատարված վնասի հաշվարկը իրավաբանական ուժ չունի:
6.3. Հափշտակված և հետագայում հայտնաբերված ուղեկցվող բեռը վերադարձվում է տնտեսավարող սուբյեկտին: Դրանց հետ վերադարձմանը պահպանության ստորաբաժանման ներկայացուցչի մասնակցությունը պարտադիր է: Վերադարձված ուղեկցվող բեռի գինը հանվում է տնտեսավարող սուբյեկտի կողմից դրանց դիմաց նախապես հաշվարկված գնից, իսկ պահպանության ստորաբաժանման կողմից վճարված գումարները ենթակա են վերադարձման:
6.4. Նյութական վնասի հատուցման մասին պահանջը քննարկվում է օրենսդրությամբ նախատեսված կարգով:
6.5. Նյութական վնաս պատճառելու մեջ պահպանության ստորաբաժանման մեղքի առկայությունը և հասցված վնասի չափը որոշվում է իրավասու մարմինների կողմից և փոխհատուցվում նրանց որոշումների հիման վրա։
7. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ ՈՒ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
7.1. Սույն պայմանագիրը կնքված է _____________ ժամկետով և ուժի մեջ է մտնում __ ____ 20__թ.-ից:
7.2. Պայմանագիրը կազմված է հայերեն երկու հավասար իրավաբանական ուժ ունեցող օրինակից, յուրաքանչյուր կողմին՝ մեկական օրինակ:
7.3. Եթե սույն պայմանագրի ժամկետը լրացել է և կողմերից որևէ մեկը չի պահանջում դրա դադարեցում, ապա սույն պայմանագիրը համարվում է անորոշ ժամանակով կնքված, որից հետո կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է պահանջել դրա դադարեցում` առնվազն մեկ ամիս առաջ տեղեկացնելով մյուս կողմին:
7.4. Սույն պայմանագիրը վաղաժամկետ կարող է լուծվել դրանում նշված՝ կողմերի պարտականությունները պատշաճ չկատարվելու դեպքում։
7.5. Այլ պատճառով սույն պայմանագիրը ժամկետից շուտ լուծել թույլատրվում է օրենքով նախատեսված կարգով կամ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐՆ ՈՒ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ |
ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏ | |
____________________________________
Հասցե` ՀՎՀՀ` Հեռ.`
Պետ՝ |
_____________________________
Հասցե` ՀՎՀՀ` Հեռ.`
Ղեկավար՝ | |
___________________________ (ստորագրություն) |
___________________________ (ստորագրություն) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
19.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 սեպտեմբերի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|