Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 168
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.12.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2015 թվականի

թիվ 168

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20–Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 14–րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 1 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20–ի՝ «Մաքսային հայտարարագրերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի դեկտեմբերի 22-ի

թիվ 168 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20–ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

 

1. 1–ին կետի տասնութերորդ պարբերությունից հանել «ընթացակարգեր» բառը։

2. Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչում (Հավելված 2)՝

ա) 032 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

 

«

032

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում տեղակայված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների կողմից պաշտոնական օգտագործման համար տեղափոխվող ապրանքներ

033

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում տեղակայված միջազգային, միջպետական և միջկառավարական կազմակերպությունների, դրանց կից օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների կողմից տեղափոխվող ապրանքներ

».

 

բ) 061 ծածկագրով դիրքը լրացնել «հետազոտություններ և փորձարկումներ անցկացնելու համար» բառերով:

3. Մաքսային վճարների վճարման մասով արտոնությունների դասակարգչի (Հավելված 7)՝

ա) 1.1 ենթաբաժնում՝

ЗШ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

 

«

Ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում 2,0% կամ ավելի զանգվածային բաժին, սակայն ոչ ավելի, քան ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3901 20 900 9 ստորաենթադիրքում դասակարգվող 2,5 % զանգվածային բաժին տեխնիկական ածխածին (մուր) պարունակող սև գույնի հատիկներով պոլիէթիլենի նկատմամբ, որը ներմուծվում է Ղազախստանի Հանրապետություն 2015 թվականի հունվարի 1–ից մինչև դեկտեմբերի 31–ը ներառյալ 100 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով և նախատեսված է Ղազախստանի Հանրապետության ջրամատակարարման, գազաֆիկացման և բնակարանային–կոմունալ տնտեսության արդիականացման մասով պետական ծրագրերի իրագործման շրջանակներում օգտագործվող պոլիմերային խողովակների արտադրության համար` պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվի Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության կողմից տրված ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը, որը նաև տեղեկություններ է պարունակում այդպիսի ապրանքի ներմուծումն իրականացնող կազմակերպության և ապրանքի քանակի մասին

ПЭ

Ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8112 92 910 0 ծածկագրով դասակարգվող՝ տիտանային ձուլակտորների, համահալվածքների, մետաղասալերի արտադրության համար նախատեսված, 2015 թվականի հունիսի 1–ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31–ը ներառյալ 2015 թվականին 300 տոննայից ոչ ավելի և 2016 թվականին 600 տոննայից ոչ ավելի ծավալով Ղազախստանի Հանրապետություն ներմուծվող վանադիում–ալյումինումային համաձուլվածքի նկատմամբ` պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվեն Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից տրված ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը, որը նաև տեղեկություններ է պարունակում այդպիսի ապրանքի մատակարարումն ու ներմուծումն իրականացնող կազմակերպությունների և ապրանքի քանակի մասին

ВЛ

».

 

ПЛ ծածկագրով դիրքը «տարեկան 820 տոննա» բառերից հետո լրացնել «, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3920 20 210 1 և 3920 20 210 9 ստորաենթադիրքերի ապրանքների ոչ ավելի, քան տարեկան 75 տոննա ծավալով» բառերով.

բ) 3–րդ բաժնում՝

3.1 և 3.3 ենթաբաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«3.1. Մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարման գծով արտոնություններ

 

3.1.1. Ղազախստանի Հանրապետության օրենսդրական ակտերով նախատեսված` մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարման գծով արտոնություններ

 

Բեռների, ուղեբեռների և ուղևորների միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ընթացուղում կամ միջանկյալ կանգառներում դրանց շահագործման համար անհրաժեշտ և տվյալ տրանսպորտային միջոցների վթարները (անսարքությունները) վերացնելու նպատակով արտերկրից ձեռք բերված նյութատեխնիկական ապահովման և հանդերձման առարկաների, վառելիքի, պարենամթերքի և այլ գույքի մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարումից ազատում

ТС

Նյութատեխնիկական ապահովման, հանդերձման այն առարկաների, վառելիքի, պարենամթերքի, այլ տեսակի գույքի նկատմամբ մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարումից ազատում, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից դուրս են արտահանվում Ղազախստանի կամ Ղազախստանում բնակվող անձանց կողմից վարձակալված (վարձված), ծովային արդյունագործությամբ զբաղվող ծովային նավերի արտադրական գործունեությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև դրանց` Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծվող արդյունագործական արտադրանքի նկատմամբ

СМ

Ազգային արժույթի և արտարժույթի թղթադրամների ու մետաղադրամների (բացառությամբ պատմամշակութային արժեք ներկայացնող թղթադրամների ու մետաղադրամների), ինչպես նաև արժեթղթերի մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարումից ազատում

ДН

Որպես մարդասիրական օգնություն ներմուծվող ապրանքների, բացառությամբ ենթաակցիզային ապրանքների, մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարումից ազատում

БГ

Պետությունների, պետությունների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների կողմից բարեգործական օգնության նպատակներով ներմուծվող ապրանքների, բացառությամբ ենթաակցիզային ապրանքների (բացի հատուկ բժշկական նպատակների համար նախատեսված թեթև մարդատար ավտոմոբիլներից), մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարումից ազատում

БП

Պետությունների, պետությունների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների կողմից տեխնիկական աջակցության նպատակներով ներմուծվող ապրանքների, բացառությամբ ենթաակցիզային ապրանքների (բացի հատուկ բժշկական նպատակների համար նախատեսված թեթև մարդատար ավտոմոբիլներից), մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարումից ազատում

ТХ

Պետությունների, պետությունների կառավարությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված, Ղազախստանի Հանրապետության հարկային օրենսդրությանը համապատասխան սահմանված դրամաշնորհների հաշվին ձեռք բերվող ապրանքների մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարումից ազատում

ГР

Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի և դրա մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և կազմակերպությունների կողմից դրամանիշերի արտադրության համար ներմուծվող հումքի մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարումից ազատում

ДС

Օտարերկրյա դիվանագիտական, դրանց հավասարեցված ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների կողմից պաշտոնեական օգտագործման, ինչպես նաև այդ ներկայացուցչությունների դիվանագիտական ու վարչատեխնիկական անձնակազմի` ներառյալ նրանց հետ ապրող և Ղազախստանի Հանրապետության քաղաքացիներ չհանդիսացող ու Ղազախստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ազատվող՝ իրենց ընտանիքների անդամների կողմից անձնական օգտագործման համար ներմուծվող կամ արտահանվող ապրանքների մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարումից ազատում

МД

3.1.2. Ղազախստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված` մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարման գծով արտոնություններ

Միջազգային միջպետական և միջկառավարական կազմակերպությունների, դրանց կից օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև այդ կազմակերպությունների ու ներկայացուցչությունների անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների համար ներմուծվող ապրանքների մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարումից ազատում

МЮ

Օդային հաղորդակցության մասին միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարումից ազատում

МВ

Ավտոմոբիլային հաղորդակցության մասին միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարումից ազատում

 МА

Միջուկային զենքի տարածման կանխարգելման ոլորտում միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարումից ազատում

ПР

Միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ռազմական նշանակության արտադրանքի և սպառազինության մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարումից ազատում

ВТ

Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում համագործակցության միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարումից ազատում

МГ

Ղազախստանի Հանրապետության այլ միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարումից ազատում

МС

3.1.3. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարումից ազատում

ПП

3.1.4. Ապրանքների մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարումից ազատումը չի կիրառվում (չի հայցվում)

ОО

3.1.5. Մաքսային հայտարարագրման համար մաքսավճարների վճարման գծով այլ՝ 3.1 ենթաբաժնում չնշված արտոնություններ

СИ

 

3.2. Մաքսատուրքերի վճարման գծով արտոնություններ

 

3.2.1. Ղազախստանի Հանրապետության՝ մինչև 2010 թվականի հունվարի 1–ը ստորագրված միջազգային պայմանագրերով նախատեսված մաքսատուրքերի վճարման գծով արտոնություններ

Միջազգային միջպետական և միջկառավարական կազմակերպությունների, դրանց կից օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև այդ կազմակերպությունների ու ներկայացուցչությունների անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների համար ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի վճարումից ազատում

МЮ

«Օդային հաղորդակցության մասին» միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վճարումից ազատում

МВ

«Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վճարումից ազատում

МА

Միջուկային զենքի տարածման կանխարգելման ոլորտում միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վճարումից ազատում

ПР

Միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ռազմական նշանակության արտադրանքի և սպառազինության համար մաքսատուրքերի վճարումից ազատում

ВТ

Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում համագործակցության միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վճարումից ազատում

МГ

Ղազախստանի Հանրապետության այլ միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վճարումից ազատում

МС

3.2.2. Ղազախստանի Հանրապետության հետ առևտրի ազատ գոտի ձևավորող պետություններից ծագող և ներմուծվող ապրանքների, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետությունից ծագող և Ղազախստանի Հանրապետության հետ առևտրի ազատ գոտի ձևավորող պետություններ արտահանվող ապրանքների համար սակագնային առանձնաշնորհում՝ մաքսատուրքի վճարումից ազատման տեսքով

ЭК

3.2.3. Մաքսատուրքի վճարման գծով այլ՝ 1.1 և 3.2 բաժիններում չնշված արտոնություններ

ПИ

 

3.3. Ակցիզի վճարման գծով արտոնություններ

 

3.3.1. Ղազախստանի Հանրապետության օրենսդրական ակտերով նախատեսված` ակցիզի վճարման գծով արտոնություններ

Միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների՝ ընթացուղում և միջանկյալ կանգառներում շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ ենթաակցիզային ապրանքների համար ակցիզի վճարումից ազատում

Т

Մինչև Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանն անցնելը վնասվելու հետևանքով որպես արտադրատեսակ և նյութ օգտագործվելու համար անպիտան դարձած ենթաակցիզային ապրանքների համար ակցիզի վճարումից ազատում

Ф

Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված՝ բժշկական նշանակության` սպիրտ պարունակող արտադրանքի (բացառությամբ բալզամների) համար ակցիզի վճարումից ազատում

С

Օտարերկրյա դիվանագիտական և դրանց հավասարեցված ներկայացուցչությունների պաշտոնական օգտագործման նպատակով, ինչպես նաև այդ ներկայացուցչությունների դիվանագիտական և ադմինիստրատիվ–տեխնիկական անձնակազմի անձանց, ներառյալ իրենց հետ բնակվող իրենց ընտանիքի անդամների կողմից անձնական օգտագործման նպատակով ներմուծված ենթաակցիզային ապրանքների համար ակցիզի վճարումից ազատում

Д

Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով և (կամ) Ղազախստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված մաքսային ընթացակարգերի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության տարածքում ազատվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող ենթաակցիզային ապրանքների համար ակցիզի վճարումից ազատում՝ բացառությամբ ,ներքին սպառման համար բացթողմանե մաքսային ընթացակարգի

П

3.3.2. Ղազախստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված` ակցիզի վճարման գծով արտոնություններ

Միջազգային միջպետական և միջկառավարական կազմակերպությունների, դրանց կից օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև այդ կազմակերպությունների ու ներկայացուցչությունների անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների համար ներմուծվող ենթաակցիզային ապրանքների համար ակցիզի վճարումից ազատում

М

«Օդային հաղորդակցության մասին» միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ակցիզի վճարումից ազատում

Б

«Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ակցիզի վճարումից ազատում

Е

Միջուկային զենքի տարածման կանխարգելման ոլորտում միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ակցիզի վճարումից ազատում

Ж

Միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ռազմական նշանակության արտադրանքի և սպառազինության համար ակցիզի վճարումից ազատում

3

Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում համագործակցության միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ակցիզի վճարումից ազատում

X

Ղազախստանի Հանրապետության այլ միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ակցիզի վճարումից ազատում

Ю

3.3.3. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ենթաակցիզային ապրանքների համար ակցիզի վճարման գծով այլ՝ 1.2 և 3.3 ենթաբաժիններում չնշված արտոնություններ

И

».

 

3.4 ենթաբաժնում՝

3.4.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

3.4.1. Ղազախստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված` ԱԱՀ–ի վճարման գծով արտոնություններ

Միջազգային միջպետական և միջկառավարական կազմակերպությունների, դրանց կից օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև այդ կազմակերպությունների ու ներկայացուցչությունների անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների համար ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ–ի վճարումից ազատում

МЮ

«Օդային հաղորդակցության մասին» միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ–ի վճարումից ազատում

МВ

«Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ–ի վճարումից ազատում

МА

Միջուկային զենքի տարածման կանխարգելման ոլորտում միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ–ի վճարումից ազատում

ПР

Միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ռազմական նշանակության արտադրանքի և սպառազինության համար ԱԱՀ–ի վճարումից ազատում

ВТ

Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում համագործակցության միջազգային պայմանագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ–ի վճարումից ազատում

МГ

».

 

3.4.2 կետում՝

ГР, БТ, МЛ և БГ ծածկագրերով դիրքերը հանել.

ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

 

«

Ղազախստանի Հանրապետության դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի պետական գրանցամատյանում գրանցված ցանկացած ձևի դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի ներմուծման համար ԱԱՀ–ի վճարումից ազատում

ЗС

Ղազախստանի Հանրապետության դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի պետական գրանցամատյանում չգրանցված ցանկացած ձևի դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի ներմուծման համար ԱԱՀ–ի վճարումից ազատում

СН

Պետական գնումների մասին պայմանագրերի շրջանակներում ցանկացած ձևի դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի ներմուծման համար ԱԱՀ–ի վճարումից ազատում

ЗГ

Ցանկացած ձևի դեղամիջոցների արտադրության համար նախատեսված նյութերի, սարքավորումների, հումքի և կոմպլեկտավորող տարրերի, այդ թվում՝ դեղամիջոց–սուբստանցիաների, բժշկական նշանակության արտադրատեսակների՝ ներառյալ պրոթեզաօրթոպեդիկ պարագաների և բժշկական տեխնիկայի ներմուծման համար ԱԱՀ–ի վճարումից ազատում

ГС

Անասնաբուժության ոլորտում օգտագործվող (կիրառվող) դեղամիջոցների, անասնաբուժական նշանակության արտադրատեսակների և անասնաբուժական տեխնիկայի, սուրդո–տիֆլոտեխնիկայի՝ ներառյալ պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, հաշմանդամներին տրամադրվող փոխադրման հատուկ միջոցների, ցանկացած ձևի դեղամիջոցների արտադրության համար նախատեսված նյութերի, սարքավորումների և կոմպլեկտավորող տարրերի, բժշկական (անասնաբուժական) նշանակության արտադրատեսակների՝ ներառյալ պրոթեզաօրթոպեդիկ պարագաների և բժշկական (անասնաբուժական) տեխնիկայի ներմուծման համար ԱԱՀ–ի վճարումից ազատում

ЛЖ

Ղազախստանի Հանրապետության արդարադատության մարմիններում գրանցված կրոնական միավորումների կողմից ներմուծվող կրոնական նշանակության առարկաների համար ԱԱՀ–ի վճարումից ազատում

PH

Որպես մարդասիրական օգնություն ներմուծվող ապրանքների համար՝ բացառությամբ ենթաակցիզային ապրանքների՝ ԱԱՀ–ի վճարումից ազատում

БГ

Պետությունների, պետությունների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների կողմից բարեգործական օգնության նպատակներով ներմուծվող ապրանքների համար՝ բացառությամբ ենթաակցիզային ապրանքների՝ ԱԱՀ–ի վճարումից ազատում

БП

Պետությունների, պետությունների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների կողմից տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակներով ներմուծվող ապրանքների համար՝ բացառությամբ ենթաակցիզային ապրանքների՝ ԱԱՀ–ի վճարումից ազատում

ТХ

Պետությունների, պետությունների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող դրամաշնորհների հաշվին ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ–ի վճարումից ազատում

ГР

».

 

գ) 4–րդ բաժնի՝

4.2.1 կետում՝

АВ, БВ и ВВ ծածկագրերով դիրքերում «Ռուսաստանի Դաշնության տարածքից արտահանվող» բառերը փոխարինել «տեղափոխվող» բառով.

ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

 

«

Մինչև 2032 թվականի մարտի 31–ը ներառյալ ժամանակահատվածը ամբողջությամբ Ազովի ծովում կամ իր մակերեսի 50 և ավելի տոկոսով Բալթիկ ծովում տեղակայված՝ ածխաջրածնային հումքի նոր ծովային հանքավայրի մշակման ընթացքում ստացված (արտադրված) ապրանքների համար արտահանման մաքսատուրքի վճարումից ազատում

НА

Մինչև 2032 թվականի մարտի 31–ը ներառյալ ժամանակահատվածը իր մակերեսի 50 և ավելի տոկոսով Սև ծովում (խորությունը մինչև 100 մետր ներառյալ), Պեչորի կամ Սպիտակ ծովում, Օխոտյան ծովի հարավային մասում (հյուսիսային լայնության 55° դեպի հարավ) կամ Կասպից ծովի ռուսաստանյան մասի (ռուսաստանյան սեկտորի) հատակին տեղակայված՝ ածխաջրածնային հումքի նոր ծովային հանքավայրի մշակման ընթացքում ստացված (արտադրված) ապրանքների համար արտահանման մաքսատուրքի վճարումից ազատում

НЧ

Մինչև 2042 թվականի մարտի 31–ը ներառյալ ժամանակահատվածը իր մակերեսի 50 և ավելի տոկոսով Սև ծովում (խորությունը 100 մետրից ավելի), Օխոտյան ծովի հյուսիսային մասում (հյուսիսային լայնության 55° կամ այդ լայնությունից դեպի հյուսիս), Բարենցի ծովի հարավային մասում (հյուսիսային լայնության 72° դեպի հարավ) տեղակայված ածխաջրածնային հումքի նոր ծովային հանքավայրի մշակման ընթացքում ստացված (արտադրված) ապրանքների համար արտահանման մաքսատուրքի վճարումից ազատում

НВ

Իր մակերեսի 50 և ավելի տոկոսով Կարայի ծովում, Բարենցի ծովի հյուսիսային մասում (հյուսիսային լայնության 72° և այդ լայնությունից դեպի հյուսիս), Արևելյան Արկտիկայում (Լապտևների ծովում, Արևելասիբիրական ծովում, Չուկոտի ծովում և Բերինգի ծովում) տեղակայված ածխաջրածնային հումքի նոր ծովային հանքավայրի մշակման ընթացքում ստացված (արտադրված) ապրանքների համար արտահանման մաքսատուրքի վճարումից ազատում

НК

Մինչև 2021 թվականի հունվարի 1–ը ժամանակահատվածը իր մակերեսի 50 և ավելի տոկոսով Օխոտյան ծովի հարավային մասում (հյուսիսային լայնության 55° դեպի հարավ) տեղակայված ածխաջրածնային հումքի ծովային հանքավայրի, ընդ որում, Ռուսաստանի Դաշնության հարկային օրենսգրքի 111 հոդվածին համապատասխան ածխաջրածնային հումքի նոր ծովային հանքավայր չհանդիսացող՝ մշակման ընթացքում ստացված (արտադրված) և Ռուսաստանի Դաշնությունից արտահանվող ապրանքների համար արտահանման մաքսատուրքի վճարումից ազատում` պայմանով, որ այդպիսի հանքավայրում արդյունահանվող ածխաջրածնային հումքի (բացառությամբ ուղեկից գազի) յուրաքանչյուր տեսակի պաշարների արտադրվածության աստիճանը 2015 թվականի հունվարի 1–ի դրությամբ կազմում է 5 տոկոսից պակաս

НМ

».

 

4.2.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

2006 թվականի նոյեմբերի 21–ի ԻՏԵՌ նախագծի համատեղ իրագործման համար ջերմամիջուկային էներգիայի ԻՏԵՌ միջազգային կազմակերպության արտոնությունների և իմունիտետների մասին Համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության սահմանով տեղափոխվող ապրանքների համար մաքսատուրքի վճարումից ազատում

МР

».

 

4.4.1 կետում՝

РМ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«

Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծվող կոնկրետ հիվանդների կենսական ցուցանիշների համաձայն բժշկական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված չգրանցված դեղամիջոցների և ոչ ազգակցական փոխպատվաստում իրականացնելու համար հեմոպոետիկ ցողունային բջիջների և ոսկրածուծի համար ԱԱՀ–ի վճարումից ազատում

РЗ

».

 

լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«

Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող տոհմային խոշոր եղջերավոր անասունների, տոհմային խոզերի, տոհմային ոչխարների, տոհմային այծերի, տոհմային ձիերի, տոհմային ձվի, տոհմային ցուլերից, տոհմային խոզերից, տոհմային ոչխարներից, տոհմային այծերից, տոհմային հովատակներից ստացված սերմնահեղուկի, տոհմային խոշոր եղջերավոր անասուններից, տոհմային խոզերից, տոհմային ոչխարներից, տոհմային այծերից, տոհմային ձիերից ստացված սաղմերի նկատմամբ 10%–ի չափով ԱԱՀ–ի դրույքի կիրառում

ПЖ

».

 

4.4.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«

2006 թվականի նոյեմբերի 21–ի ԻՏԵՌ նախագծի համատեղ իրագործման համար ջերմամիջուկային էներգիայի ԻՏԵՌ միջազգային կազմակերպության արտոնությունների և իմունիտետների մասին համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության սահմանով տեղափոխվող ապրանքների համար ԱԱՀ–ի վճարումից ազատում

МР

».

 

4. Մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչում (Հավելված 8)՝

ա) 5–րդ բաժնում՝

05014 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

 

«

05019

Տրանսպորտի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3րդ ծանոթագրությանը համապատասխան

05020

Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4-րդ ծանոթագրությանը համապատասխան

».

 

05022 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

05022

Արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5-րդ ծանոթագրությանը համապատասխան

».

 

05023 ծածկագրով դիրքում «05022 ծածկագրով դիրքում նշված փաստաթղթի» բառերը փոխարինել «05019, 05020, 05022, 05024 – 05028 ծածկագրերով դիրքերում նշված փաստաթղթերի» բառերով.

05023 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

 

«

05024

Անասնաբուժության, կարանտինի և բույսերի պաշտպանության ոլորտում հսկողության և վերահսկողության գործառույթներ իրականացնող Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության իրավասու մարմնի կողմից ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6-րդ ծանոթագրությանը համապատասխան

05025

Վառելիքաէներգետիկ համալիրի ոլորտում պետական քաղաքականության մշակման և իրագործման ու նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության իրավասու մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության՝ ընդերքօգտագործման ոլորտում պետական ծառայությունների մատուցման և պետական գույքի կառավարման գործառույթներ իրականացնող լիազորված մարմնի հետ համատեղ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8-րդ և 10-րդ ծանոթագրություններին համապատասխան, հում նավթի արդյունահանման փաստի, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9-րդ ծանոթագրությանը համապատասխան՝ կայուն գազային խտուցքի արտադրման փաստի, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10-րդ ծանոթագրությանը համապատասխան՝ օգտակար հանածոների պաշարների պետական բալանսից քաղվածքի հաստատումը

05026

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կառավարության կողմից լիազորված գործադիր իշխանության մարմնի՝ ներմուծվող ապրանքը բարձ որակի տավարի մսի շարքին դասելու հաստատումը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 12-րդ ծանոթագրությանը համապատասխան

05027

Պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության մշակման և իրագործման ու նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 14-րդ ծանոթագրությանը համապատասխան

05028

Տիեզերական գործունեության ոլորտում պետական քաղաքականության իրագործումն ապահովելու և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 16-րդ ծանոթագրությանը համապատասխան

».

 

բ) 10-րդ բաժինը 10043 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«

10044

Մաքսային փաստաթղթերում սահմանված դեպքերում հայտագրվող՝ Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 193-րդ հոդվածին համապատասխան ներկայացված ապրանքների հայտարարագրի գրանցման համարի վերաբերյալ տեղեկություններ բացառությամբ ապրանքների հայտարարագրի

».

 

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11–րդ բաժին՝

 

«11. Մաքսային հայտարարագիր ներկայացնող անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերը**

 

11001

Անձը հաստատող փաստաթուղթը

11002

Մաքսային ներկայացուցչի հետ հայտարարատուի պայմանագիրը

11003

Ապրանքների մասին հայտարարագիր կազմած անձի լիազորությունները հաստատող փաստաթուղթը

».

 

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «**» նշանով ծանոթագրություն՝

«** Բաժինը կիրառվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում ապրանքների հայտարարագրման դեպքում:»:

5. Այն հարկերի, հավաքագրումների և այլ վճարների տեսակների դասակարգչում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (Հավելված 9)՝

ա) 2–րդ բաժնում՝

2.4 ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

2.4.1. Սննդային հումքից արտադրված էթիլային սպիրտի (բացառությամբ գինու, խաղողի, պտղի, կոնյակի, կալվադոսի, վիսկիի թորվածքների) համար ակցիզ

4010

2.4.2. Գինու, խաղողի, պտղի, կոնյակի, կալվադոսի, վիսկիի թորվածքների համար ակցիզ

4140

2.4.3. Ոչ սննդային հումքից էթիլ սպիրտի համար ակցիզ

4150

2.4.4. Սպիրտ պարունակող արտադրանքի համար ակցիզ

4020

2.4.5. Էթիլային սպիրտի 9%–ից ավելի ծավալային զանգված պարունակող ալկոհոլային արտադրանքի (բացառությամբ գարեջրի, գինիների, մրգային գինիների, փրփրուն (շամպայն) գինիների, առանց կրկնաթորված էթիլային սպիրտի ավելացման պատրաստված սննդային հումքից և (կամ) խաղողի կամ այլ մրգային սպիրտացված քաղցրահյութից և (կամ) գինու թորվածքից, և (կամ) մրգային թորվածքից արտադրված գինու խմիչքների) համար ակցիզ

4120

2.4.6. Էթիլային սպիրտի մինչև 9%–ը ներառյալ ծավալային զանգված պարունակող ալկոհոլային արտադրանքի (բացառությամբ գարեջրի, գարեջրի հիմքի վրա պատրաստվող խմիչքների, գինիների, մրգային գինիների, փրփրուն (շամպայն) գինիների, սիդրի, տանձի սիդրի, մեղրագինու, առանց կրկնաթորված էթիլային սպիրտի ավելացման պատրաստված սննդային հումքից և (կամ) խաղողի կամ այլ մրգային սպիրտացված քաղցրահյութից և (կամ) գինու թորվածքից և (կամ) մրգային թորվածքից արտադրված գինու խմիչքների) համար ակցիզ

4130

2.4.7. Գինու համար ակցիզ

Գինիների, մրգային գինիների (բացառությամբ փրփրուն (շամպայն) գինիների, առանց կրկնաթորված էթիլային սպիրտի ավելացման պատրաստված սննդային հումքից և (կամ) խաղողի կամ այլ մրգային սպիրտացված քաղցրահյութից և (կամ) գինու թորվածքից և (կամ) մրգային թորվածքից արտադրված գինու խմիչքների) համար ակցիզ

4090

Փրփրուն (շամպայն) գինիների համար ակցիզ

4200

2.4.8. Սիդրի, տանձի սիդրի, մեղրագինու համար ակցիզ

4160

2.4.9. Գարեջրի համար ակցիզ

 

Էթիլային սպիրտի մինչև 0,5%–ը ներառյալ ծավալային զանգվածի նորմատիվային (ստանդարտացված) պարունակությամբ գարեջրի համար ակցիզ

4100

Էթիլային սպիրտի 0,5%–ից ավելի և մինչև 8,6%–ը ներառյալ ծավալային զանգվածի նորմատիվային (ստանդարտացված) պարունակությամբ գարեջրի, գարեջրի հիմքի վրա պատրաստվող խմիչքների համար ակցիզ

4210

Էթիլային սպիրտի 8,6%–ից բարձր ծավալային զանգվածի նորմատիվային (ստանդարտացված) պարունակությամբ գարեջրի համար ակցիզ

4220

2.4.10. Ծխախոտային արտադրանքի ակցիզ

 

Ծխամորճի, ծխելու, ծամելու, ծծելու, ներշնչելու, նարգիլեի համար նախատեսված (բացառությամբ ծխախոտային արտադրանքի արտադրության համար որպես հումք օգտագործվող) ծխախոտի համար ակցիզ

4030

Սիգարների համար ակցիզ

4230

Սիգարիլլաների (սիգարիտաների) բիդիների, կրետեկների համար ակցիզ

4240

Սիգարետների, ծխախոտի գլանակների համար ակցիզ

4250

2.4.11. Մարդատար ավտոմեքենաների և մոտոցիկլների համար ակցիզ

 

Շարժիչի հզորությունը մինչև 67,5 կՎտ (90 ձ.ու.) ներառյալ մարդատար ավտոմեքենաների համար ակցիզ

4060

Շարժիչի հզորությունը 67,5 կՎտ (90 ձ.ու.) բարձր և մինչև 112,5 կՎտ (150 ձ.ու.) ներառյալ մարդատար ավտոմեքենաների համար ակցիզ

4180

Շարժիչի հզորությունը 112,5 կՎտ (150 ձ.ու.) բարձր մարդատար ավտոմեքենաների, շարժիչի հզորությունը 112,5 կՎտ (150 ձ.ու.) բարձր մոտոցիկլների համար ակցիզ

4190

2.4.12. Ավտոմոբիլային բենզինի համար ակցիզ

4040

2.4.13. Դիզելային վառելիքի համար ակցիզ

4070

2.4.14. Դիզելային և (կամ) կարբյուրատորային (ինժեկտորային) շարժիչների յուղերի համար ակցիզ

4080

2.4.15. Ուղղակի թորման բենզինի համար ակցիզ

4050

2.4.16. 280–ից 360°С ջերմաստիճանների միջակայքում եռացող` ուղղակի կրկնաթորման և (կամ) երկրորդային ծագման դիզելային ֆրակցիաներից արտադրվող վառարանային կենցաղային վառելիքի համար ակցիզ

4170

».

 

2.5 ենթաբաժնում՝

2.5.1 կետում՝

4012 ծածկագրով դիրքը լրացնել «(բացառությամբ գինու, խաղողի, պտղի, կոնյակի, կալվադոսի, վիսկիի թորվածքների)» բառերով.

4032 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«

Ծխամորճի, ծխելու, ծամելու, ծծելու, ներշնչելու, նարգիլեի համար նախատեսված (բացառությամբ ծխախոտային արտադրանքի արտադրության համար որպես հումք օգտագործվող) ծխախոտի համար ակցիզի վճարումը հետաձգելու հնարավորության տրամադրման համար տոկոսներ

4032

Սիգարների համար ակցիզի վճարումը հետաձգելու հնարավորության տրամադրման համար տոկոսներ

4232

Սիգարիլլաների (սիգարիտաների) բիդիների, կրետեկների համար ակցիզի վճարումը հետաձգելու հնարավորության տրամադրման համար տոկոսներ

4242

Սիգարետների, ծխախոտի գլանակների համար ակցիզի վճարումը հետաձգելու հնարավորության տրամադրման համար տոկոսներ

4252

».

 

4062 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«

Շարժիչի հզորությունը մինչև 67,5 կՎտ (90 ձ.ու.) ներառյալ մարդատար ավտոմեքենաների համար ակցիզի վճարումը հետաձգելու հնարավորության տրամադրման համար տոկոսներ

4062

Շարժիչի հզորությունը 67,5 կՎտ (90 ձ.ու.) բարձր և մինչև 112,5 կՎտ (150 ձ.ու.) ներառյալ մարդատար ավտոմեքենաների համար ակցիզի վճարումը հետաձգելու հնարավորության տրամադրման համար տոկոսներ

4182

Շարժիչի հզորությունը 112,5 կՎտ (150 ձ.ու.) բարձր մարդատար ավտոմեքենաների, շարժիչի հզորությունը 112,5 կՎտ (150 ձ.ու.) բարձր մոտոցիկլների համար ակցիզի վճարումը հետաձգելու հնարավորության տրամադրման համար տոկոսներ

4192

».

 

4082 ծածկագրով դիրքում «յուղ» բառը փոխարինել «շարժիչների յուղեր» բառերով.

4092 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«

Գինիների, մրգային գինիների (բացառությամբ փրփրուն (շամպայն) գինիների, առանց կրկնաթորված էթիլային սպիրտի ավելացման պատրաստված սննդային հումքից և (կամ) խաղողի կամ այլ մրգային սպիրտացված քաղցրահյութից և (կամ) գինու թորվածքից և (կամ) մրգային թորվածքից արտադրված գինու խմիչքների) համար ակցիզի վճարումը հետաձգելու հնարավորության տրամադրման համար տոկոսներ

4092

Փրփրուն (շամպայն) գինիների համար ակցիզի վճարումը հետաձգելու հնարավորության տրամադրման համար տոկոսներ

4202

».

 

4102 ծածկագրով դիրքը լրացնել «էթիլային սպիրտի մինչև 0,5%–ը ներառյալ ծավալային զանգվածի նորմատիվային (ստանդարտացված) պարունակությամբ» բառերով

4112 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«

Էթիլային սպիրտի 0,5%–ից ավելի և մինչև 8,6% ներառյալ ծավալային զանգվածի նորմատիվային (ստանդարտացված) պարունակությամբ գարեջրի, գարեջրի հիմքի վրա պատրաստվող խմիչքների համար ակցիզի վճարումը հետաձգելու հնարավորության տրամադրման համար տոկոսներ

4212

Էթիլային սպիրտի 8,6%–ից բարձր ծավալային զանգվածի նորմատիվային (ստանդարտացված) պարունակությամբ գարեջրի համար ակցիզի վճարումը հետաձգելու հնարավորության տրամադրման համար տոկոսներ

4222

».

 

4122, 4132 և 4142 ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

Էթիլային սպիրտի 9%–ից ավելի ծավալային զանգված պարունակող ալկոհոլային արտադրանքի (բացառությամբ գարեջրի, գինիների, մրգային գինիների, փրփրուն (շամպայն) գինիների, առանց կրկնաթորված էթիլային սպիրտի ավելացման պատրաստված սննդային հումքից և (կամ) խաղողի կամ այլ մրգային սպիրտացված քաղցրահյութից և (կամ) գինու թորվածքից և (կամ) մրգային թորվածքից արտադրված գինու խմիչքների) համար ակցիզի վճարումը հետաձգելու հնարավորության տրամադրման համար տոկոսներ

4122

Էթիլային սպիրտի մինչև 9%–ը ներառյալ ծավալային զանգված պարունակող ալկոհոլային արտադրանքի (բացառությամբ գարեջրի, գարեջրի հիմքի վրա պատրաստվող խմիչքների, գինիների, մրգային գինիների, փրփրուն (շամպայն) գինիների, սիդրի, տանձի սիդրի, մեղրագինու, առանց կրկնաթորված էթիլային սպիրտի ավելացման պատրաստված սննդային հումքից և (կամ) խաղողի կամ այլ մրգային սպիրտացված քաղցրահյութից և (կամ) գինու թորվածքից և (կամ) մրգային թորվածքից արտադրված գինու խմիչքների) համար ակցիզի վճարումը հետաձգելու հնարավորության տրամադրման համար տոկոսներ

4132

Գինու, խաղողի, պտղի, կոնյակի, կալվադոսի, վիսկիի թորվածքների համար ակցիզի վճարումը հետաձգելու հնարավորության տրամադրման համար տոկոսներ

4142

».

 

47X2 ծածկագրով դիրքը հանել.

2.5.2 կետում՝

4013 ծածկագրով դիրքը լրացնել «(բացառությամբ գինու, խաղողի, պտղի, կոնյակի, կալվադոսի, վիսկիի թորվածքների)» բառերով.

4033 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

 

«

Ծխամորճի, ծխելու, ծամելու, ծծելու, ներշնչելու, նարգիլեի համար նախատեսված (բացառությամբ ծխախոտային արտադրանքի արտադրության համար որպես հումք օգտագործվող) ծխախոտի համար ակցիզի տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու համար տոկոսներ

4033

Սիգարների ակցիզի տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու համար տոկոսներ

4233

Սիգարիլլաների (սիգարիտաների) բիդիների, կրետեկների ակցիզի տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու համար տոկոսներ

4243

Սիգարետների, ծխախոտով գլանակների ակցիզի տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու համար տոկոսներ

4253

».

 

4063 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակության դիրքերով.

 

«

Շարժիչի հզորությունը մինչև 67,5 կՎտ (90 ձ.ու.) ներառյալ մարդատար ավտոմեքենաների ակցիզի տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու համար տոկոսներ

4063

Շարժիչի հզորությունը 67,5 կՎտ (90 ձ.ու.) բարձր և մինչև 112,5 կՎտ (150 ձ.ու.) ներառյալ մարդատար ավտոմեքենաների ակցիզի տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու համար տոկոսներ

4183

Շարժիչի հզորությունը 112,5 կՎտ (150 ձ.ու.) բարձր մարդատար ավտոմեքենաների, շարժիչի հզորությունը 112,5 կՎտ (150 ձ.ու.) բարձր մոտոցիկլերի ակցիզի տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու համար տոկոսներ

4193

».

 

4083 ծածկագրով դիրքում «յուղ» բառը փոխարինել «շարժիչների յուղեր» բառերով.

4093 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

 

«

Գինիների, մրգային գինիների (բացառությամբ փրփրուն (շամպայն) գինիների, առանց կրկնաթորված էթիլային սպիրտի ավելացման պատրաստված սննդային հումքից և (կամ) խաղողի կամ այլ մրգային սպիրտացված քաղցրահյութից և (կամ) գինու թորվածքից և (կամ) մրգային թորվածքից արտադրված գինու խմիչքների) ակցիզի տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու համար տոկոսներ

4093

Փրփրուն (շամպայն) գինիների ակցիզի տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու համար տոկոսներ

4203

».

 

4103 ծածկագրով դիրքը լրացնել «էթիլային սպիրտի մինչև 0,5%–ը ներառյալ ծավալային զանգվածի նորմատիվային (ստանդարտացված) պարունակությամբ» բառերով

4113 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

 

«

Էթիլային սպիրտի 0,5%–ից ավելի և մինչև 8,6% ներառյալ ծավալային զանգվածի նորմատիվային (ստանդարտացված) պարունակությամբ գարեջրի, գարեջրի հիմքի վրա պատրաստվող խմիչքների ակցիզի տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու համար տոկոսներ

4213

Էթիլային սպիրտի 8,6%–ից բարձր ծավալային զանգվածի նորմատիվային (ստանդարտացված) պարունակությամբ գարեջրի ակցիզի տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու համար տոկոսներ

4223

».

 

4123, 4133 և 4143 ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

Էթիլային սպիրտի 9%–ից ավելի ծավալային զանգված պարունակող ալկոհոլային արտադրանքի (բացառությամբ գարեջրի, գինիների, մրգային գինիների, փրփրուն (շամպայն) գինիների, առանց կրկնաթորված էթիլային սպիրտի ավելացման պատրաստված սննդային հումքից և (կամ) խաղողի կամ այլ մրգային սպիրտացված քաղցրահյութից և (կամ) գինու թորվածքից և (կամ) մրգային թորվածքից արտադրված գինու խմիչքների) ակցիզի տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու համար տոկոսներ

4123

Էթիլային սպիրտի մինչև 9%–ը ներառյալ ծավալային զանգված պարունակող ալկոհոլային արտադրանքի (բացառությամբ գարեջրի, գարեջրի հիմքի վրա պատրաստվող խմիչքների, գինիների, մրգային գինիների, փրփրուն (շամպայն) գինիների, սիդրի, տանձի սիդրի, մեղրագինու, առանց կրկնաթորված էթիլային սպիրտի ավելացման պատրաստված սննդային հումքից և (կամ) խաղողի կամ այլ մրգային սպիրտացված քաղցրահյութից և (կամ) գինու թորվածքից և (կամ) մրգային թորվածքից արտադրված գինու խմիչքների) ակցիզի տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու համար տոկոսներ

4133

Գինու, խաղողի, պտղի, կոնյակի, կալվադոսի, վիսկիի թորվածքների համար ակցիզի տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու համար տոկոսներ

4143

».

 

47X3 ծածկագրով դիրքը հանել.

2.6 ենթաբաժնում՝

7010 ծածկագրով դիրքը հանել.

«Տուգանքներ» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Տուգանքներ

7024 <3>

».

 

2.7 ենթաբաժնում՝

9060 ծածկագրով դիրքը հանել.

9130 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«

Պետական տուրք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ–ին համապատասխան ապրանքների դասակարգման մասով նախնական որոշումների ընդունման համար

9140

».

 

բ) 5–րդ բաժնի 5.2 և 5.3 ենթաբաժինները փոխարինել հետևյալ բովանդակությամբ ենթաբաժիններով՝

 

«5.2. Արտահանման մաքսատուրք

 

Այն ապրանքների նկատմամբ կիրառվող արտահանման մաքսատուրք, որոնց նկատմամբ սահմանված չէ արտահանման մաքսատուրքի տեսակի առանձին ծածկագիր

3010

Այլ արտահանման մաքսատուրքեր

35X0 <1>

5.3. Ակցիզներ

Էթիլային սպիրտի համար ակցիզ

4510

Սպիրտ պարունակող արտադրանքի համար ակցիզ

4520

Գինու համար ակցիզ

4530

Գարեջրի համար ակցիզ

4540

Ծխախոտի փոխարինիչների համար ակցիզ

4550

Ծխախոտային արտադրանքի համար ակցիզ

4560

Բենզինի համար ակցիզ

4610

Դիզելային վառելիքի համար ակցիզ

4620

Քսանյութերի համար ակցիզ

4630

Նավթի և նավթամթերքների համար ակցիզ

4640

Նավթային գազերի և գազակերպ ածխաջրածինների համար ակցիզ (բացի բնական գազից)

4650

Այլ ակցիզներ

46X0 <1>

 

5.4. Վճարների այլ տեսակներ, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին

 

Շրջակա միջավայրին վնաս հասցնող ապրանքների ներմուծման համար էկոլոգիական վճար

9310

Վնասակար նյութերի արտանետման համար էկոլոգիական վճար

9320

Ճանապարհային վճարներ

9330

Արտահանման համար պետական տուրք

9410

».

 

գ) «<4>» նշանով ծանոթագրությունը հանել:

6. Մաքսային տարանցման պահպանումն ապահովելուն ուղղված միջոցառումների դասակարգչում (Հավելված 18)՝

ա) 00 ծածկագրով դիրքում ,07 և 08 ծածկագրերովե բառերը փոխարինել ,07, 08, 60 – 63 ծածկագրերով դիրքերումե բառերով.

բ) 09 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

 

«

60

Օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, ինչպես նաև արտոնությունների շրջանակով դրանց հավասարեցված՝ միջազգային կազմակերպությունների մարմինների և (կամ) առաքելությունների կողմից պաշտոնական օգտագործման համար նախատեսված ապրանքների փոխադրում

61

Օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի անդամների, հյուպատոսական հիմնարկի աշխատողների կամ արտոնությունների շրջանակով դրանց հավասարեցված՝ միջազգային կազմակերպությունների մարմինների և (կամ) առաքելությունների անձնակազմի, ինչպես նաև նրանց հետ ապրող՝ իրենց ընտանիքների անդամների անձնական օգտագործման համար, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխում, եթե նրանք մշտապես չեն բնակվում այն պետությունում, որտեղ գտնվում են, և այդ պետության քաղաքացիներ չեն

62

Մշակութային, գիտահետազոտական նպատակներով օգտագործման, մարզական մրցույթներ անցկացնելու կամ դրանց նախապատրաստվելու, տարերային աղետների, վթարների և աղետների հետևանքները վերացնելու, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական (ազգային) անվտանգությունը և պաշտպանունակությունն ապահովելու, դրանց զինված ուժերը վերազինելու, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական սահմանները պաշտպանելու, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական մարմինների կողմից օգտագործման համար նախատեսված ապրանքների փոխադրում

63

Առանց մաքսային տարանցման պայմանների կատարումն ապահովող միջոցի, եթե վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի և տոկոսների գումարի չափը հաշվարկված՝ մաքսային հայտարարագրիրը գրանցելու օրվա դրությամբ գործող փոխարժեքներով չի գերազանցում 500 (հինգ հարյուր) եվրոյին համարժեք գումարը

».

 

գ) 10 ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«

97

Ապրանքների փոխադրումը՝ լիազորված տնտեսական օպերատորի կողմից մաքսային հայտարարագրման դեպքում՝ փոխադրման երթուղու սահմանմամբ

98

Ապրանքների փոխադրումը՝ մաքսային փոխադրողի կողմից մաքսային հայտարարագրման դեպքում՝ փոխադրման երթուղու սահմանմամբ

XX*

Մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելու այլ միջոցներ

».

 

դ) «<*>» նշանով ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«* Ծածկագիրը ձևավորվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի կողմից՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

ա) ծածկագրի առաջին թիվը ընդունում է հետևյալ արժեքները՝

1՝ Հայաստանի Հանրապետության համար,

2՝ Բելարուսի Հանրապետության համար,

3՝ Ղազախստանի Հանրապետության համար,

4՝ Ղրղզստանի Հանրապետության համար,

5՝ Ռուսաստանի Դաշնության համար,

բ) ծածկագրի երկրորդ թիվը ընդունում է 1–ից 9–ը արժեքը»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան