ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2015 թվականի |
թիվ 1 |
ք. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 88 ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի ԹԻՎ 28 ՈՐՈՇՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հիմնականում, հավանություն տալ ««Հագուստ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքի համաձայն՝ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներմուծման փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է)՝ հաշվի առնելով Կողմերի արտահայտած դիրքորոշումները։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին խնդրել, որ նրանք մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը անցկացնեն սույն Որոշման 1-ին կետում նշված համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցումը՝ նկատի ունենալով համաձայնագրի ստորագրումը 2015 թվականի մայիսին, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնեն այդ համաձայնեցման արդյունքների մասին։
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում թեթև արդյունաբերության ապրանքների դրոշմավորման համակարգի ձևավորման հետ կապված գործունեության համակարգումն իրականացնող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների ղեկավարներին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ապահովել.
2015-2016 թվականների համար թեթև արդյունաբերության արտադրանքի առանձին տեսակների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ստեղծման համար տեխնիկական առաջադրանքի նախագծի և «Հագուստ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքի համաձայն՝ արտադրանքի դրոշմավորման ներմուծման փորձնական ծրագրի իրականացման պլան-ժամանակացույցի նախագծի համաձայնեցման գործընթացի հսկողությունը,
նշված փաստաթղթերը ներկայացնելը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից ուսումնասիրության համար։
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամները՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
Նախագիծ |
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
«Հագուստի, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքի համաձայն՝ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներմուծման փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին
Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, այսուհետ՝ Կողմեր,
ելնելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ներքին շուկայում ապրանքների շրջանառությունը կանոնակարգելու անհրաժեշտությունից՝ կոնտրաֆակտ (նմանակված) ապրանքներից իրենց քաղաքացիների շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով,
ձգտելով նվազագույնի հասցնել այդպիսի ապրանքների անօրինական շրջանառության հետևանքով ապրանքների արտադրության ճյուղերին հասցվող վնասը՝
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվում են հետևյալ տերմինները՝
«իրավասու մարմին»՝ Միության անդամ պետության գործադիր իշխանության մարմինը, որը Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված է ապահովելու.
այն ապրանքների շրջանառության հսկողությունը, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման մասին որոշում,
հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ազգային համակարգի աշխատանքը,
Միության անդամ պետության գործադիր իշխանության մարմինների՝ այն ապրանքների շրջանառության հսկողության հետ կապված գործունեության համակարգումը, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման մասին որոշում,
«հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորում»՝ հաստատված նմուշի հսկիչ (նույնականացման) նշանների զետեղումն ապրանքների վրա,
«մեծածախ առևտուր»՝ առևտրային գործունեության տեսակը, որը կապված է ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ՝ դրանք ձեռնարկատիրական գործունեության մեջ (այդ թվում՝ վերավաճառքի համար) կամ այլ այնպիսի նպատակներով օգտագործելու համար, որոնք կապված չեն անձնական, ընտանեկան, կենցաղային և նմանատիպ այլ օգտագործման հետ,
«մանրածախ առևտուր»՝ առևտրային գործունեության տեսակը, որը կապված է ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ՝ դրանք անձնական, ընտանեկան, կենցաղային և այլ այնպիսի նպատակներով օգտագործելու համար, որոնք կապված չեն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետ,
«ապրանքների շրջանառություն»՝ Միության անդամ պետությունների տարածքում այնպիսի ապրանքների արտադրությունը, ներմուծումը, ձեռքբերումը և իրացումը (վաճառքը), որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման մասին որոշում,
«ապրանքներ»՝ բնական մորթուց և դրա մասերից պատրաստի արտադրատեսակները, որոնք միմյանց կարված են հագուստի տեսքով և դասվում են բնական մորթուց մուշտակների շարքին՝ ներառված «Հագուստ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքում, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման մասին որոշում,
«առևտրային գործունեություն» (այսուհետ՝ նաև առևտուր)՝ ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ կապված ձեռնարկատիրական գործունեության տեսակը,
«ապրանքների անդրսահմանային առևտուր»՝ մի Կողմի տարածքից մյուս Կողմի տարածք ապրանքների իրականացվող մեծածախ առևտուրը։
Հոդված 2
Սույն Համաձայնագրով որոշվում է հսկիչ (նույնականացման) նշաններով (այսուհետ՝ հսկիչ նշաններ) ապրանքների դրոշմավորման ներմուծման կարգը։
Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է որպես անհատ ձեռնարկատեր գրանցված այն իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց վրա, որոնք իրենց ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնելու շրջանակներում իրականացնում են ապրանքների շրջանառությունը և (կամ) այդպիսի ապրանքների պահպանումը, տրանսպորտային փոխադրումը և օգտագործումը։
Հոդված 3
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը (այսուհետ՝ Հանձնաժողով) կոնսենսուսով հաստատում է հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա բնական մորթուց և դրա մասերից պատրաստված ապրանքների ցանկը, որոնք միմյանց կարված են հագուստի տեսքով և «Հագուստ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքին համապատասխան դասվում են բնական մորթուց մուշտակների շարքին (այսուհետ՝ Ցանկ)։
2. Ապրանքները Ցանկում ներառելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից հետո 180 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ։ Ապրանքը Ցանկից հանելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելվածի 16-րդ կետով նախատեսված կարգով։
3. Կողմերը կարող են իրականացնել Կողմի օրենսդրությամբ նախատեսված և Ցանկում չներառված ապրանքների դրոշմավորումը այդ Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով։
4. Հսկիչ նշաններով դրոշմավորվում են Ցանկում ներառված, Միության մաքսային տարածք ներմուծված (այսուհետ՝ Միության տարածք) և (կամ) Միության տարածքում արտադրված ապրանքները՝ բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերի։
Թույլատրվում է Ցանկում ներառված ապրանքների դրոշմավորումը հսկիչ նշաններով՝ Միության տարածքի սահմաններից դուրս։
5. Ցանկը հաստատելու և (կամ) փոփոխելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած.
ա) արգելվում է Ցանկում նշված ապրանքների ձեռքբերումը, պահպանումը, օգտագործումը, տրանսպորտային փոխադրումը և վաճառքը իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից Միության անդամ պետությունների տարածքում՝ առանց հսկիչ նշանների կամ ապրանքների վրա սահմանված կարգի խախտումներով զետեղված հսկիչ նշաններով, բացառությամբ այն ապրանքների տրանսպորտային փոխադրման և սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան սահմանված մասնագիտացված պահեստային շինություններում պահպանման, որոնց ցանկը սահմանում է Հանձնաժողովը,
բ) Ցանկում ներառված ապրանքների ձևակերպումը «վերաներմուծում» և «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով իրականացվում է այդ ապրանքների վրա հսկիչ նշանների առկայության դեպքում՝ բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերի։
Դրոշմավորումը կարող է իրականացվել ներքին սպառման համար ապրանքների բացթողումից հետո՝ սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան սահմանված մասնագիտացված պահեստային շինություններում։ Ապրանքների բացթողումից հետո դրանց դրոշմավորում անցկացնելու դեպքում այն անձը, որի օգտագործման, տիրապետման կամ տնօրինման տակ գտնվում են ներմուծված ապրանքները, պարտավոր է 30 օրվա ընթացքում իրականացնել տվյալ ապրանքների դրոշմավորումը և այդ ապրանքների բացթողումն իրականացրած մաքսային մարմին ուղարկել զետեղված հսկիչ (նույնականացման) նշանների մասին տվյալները։
6. Ցանկում ներառված ապրանքների՝ հսկիչ նշաններով դրոշմավորմանը ներկայացվող պահանջները չեն տարածվում հետևյալի վրա.
ա) ապրանքների տրանսպորտային փոխադրում՝ դրանք Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանելու դեպքում,
բ) ապրանքների տրանսպորտային փոխադրում՝ մաքսային հսկողության ներքո,
գ) փորձարկումների անցկացման համար նախատեսված ապրանքների փորձանմուշների ու նմուշների տրանսպորտային փոխադրում և պահպանում՝ տեխնիկական նորմավորման և ստանդարտացման բնագավառում տեխնիկական նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով՝ տեխնիկական նորմատիվ իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ քանակներով,
դ) միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպիչների և մասնակիցների կողմից Միության մաքսային տարածք որպես նմուշներ և ցուցանմուշներ ներմուծված ապրանքներ,
ե) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հաստատությունների, օտարերկրյա պետությունների պաշտոնական այլ ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, միջպետական կազմավորումների ներկայացուցչությունների կամ մարմինների կողմից պաշտոնեական օգտագործման համար նախատեսված ապրանքներ,
զ) Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված օտարերկրյա անհատույց (մարդասիրական) օգնություն հանդիսացող ապրանքներ,
է) մանրածախ առևտրի շրջանակներում ձեռքբերված և գնորդների կողմից վաճառողներին վերադարձված ապրանքների տրանսպորտային փոխադրում և պահպանում, որոնք իրականացվում են Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ապրանքների վերադարձը հաստատող փաստաթղթերի առկայության պայմանով,
ը) անմաքս առևտրի խանութներում ապրանքների իրացում (վաճառք),
թ) մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների պահպանում՝ մաքսային հսկողության գոտիներում, ժամանակավոր պահպանման պահեստներում և մաքսային պահեստներում,
ժ) ապրանքների պահպանում և օգտագործում՝ դրանք արտադրողների կողմից։ Ապրանքներ արտադրողներին համարժեք են դառնում այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են Միության մաքսային տարածք ներմուծված կամ դրա տարածքում ձեռքբերված ապրանքների փաթեթավորումը (վերափաթեթավորումը)՝ սպառողական տարայում (փաթեթվածքում),
ժա) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա ապրանքների կոմիսիոն (հանձնուրդային) առևտուր իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների պահպանում, որն իրականացվում է Կողմի օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ նախքան այդ ապրանքները վաճառքի համար առաջարկելը, այդ թվում՝ նախքան դրանք վաճառքի վայրում ներկայացնելը, դրանց նմուշները ցուցադրելը կամ վաճառքի վայրում դրանց մասին տվյալներ տրամադրելը,
ժբ) բռնագանձված, կալանքի տակ գտնվող, բռնագրավված կամ այլ ձևով պետության եկամուտի վերածված ապրանքների և այնպիսի ապրանքների ձեռքբերում, պահպանում, օգտագործում, տրանսպորտային փոխադրում և վաճառք, որոնց վրա բռնագանձումը տարածվում է չկատարված հարկային պարտավորության, չվճարված տույժերի հաշվին,
ժգ) պետական կարիքների համար ներմուծվող կամ արտադրվող ապրանքներ,
ժդ) անձնական օգտագործման համար ներմուծված և մանրածախ առևտրի շրջանակներում ձեռքբերված ապրանքների տրանսպորտային փոխադրում, պահպանում և օգտագործում ֆիզիկական անձանց կողմից։
Հոդված 4
Ցանկը հաստատելու և (կամ) փոփոխելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած.
ա) հսկիչ նշանների պատրաստումը ու Կողմերի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումն իրականացնող կազմակերպությունները պատրաստված և իրացված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն Կողմի իրավասու մարմնին, որի տարածքում գրանցված են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը,
բ) Ցանկում ներառված ապրանքների ներմուծումը և (կամ) արտադրությունն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այդ ապրանքները դրոշմավորում են հսկիչ նշաններով և հսկիչ նշաններ օգտագործելու մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն Կողմի իրավասու մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են,
գ) Ցանկում ներառված ապրանքների անդրսահմանային առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը այդպիսի առևտրի շրջանակներում ձեռքբերված ապրանքի վրա զետեղված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն Կողմի իրավասու մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են,
դ) Ցանկում նոր ապրանքներ ներառելու դեպքում այդպիսի ապրանքների մեծածախ և (կամ) մանրածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այդ ապրանքների մնացորդները հսկիչ նշաններով դրոշմավորում են այն Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում իրենք գրանցված են, և ապրանքի վրա զետեղված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն Կողմի իրավասու մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են,
ե) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված Հանձնաժողովի պայմանագրերի հիման վրա՝ ապրանքների կոմիսիոն (հանձնուրդային) առևտուր և (կամ) գնորդների կողմից վերադարձված ապրանքների առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, նախքան այդ ապրանքները վաճառքի համար առաջարկելը, այդ թվում՝ նախքան դրանք վաճառքի վայրում ներկայացնելը, դրանց նմուշները ցուցադրելը կամ վաճառքի վայրում դրանց մասին տվյալներ տրամադրելը, հսկիչ նշաններով դրոշմավորում են այդ ապրանքները և հսկիչ նշաններ օգտագործելու մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն Կողմի իրավասու մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են,
զ) Ցանկում ներառված ապրանքների մանրածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը այդպիսի առևտրի շրջանակներում իրացված (վաճառված) ապրանքի վրա զետեղված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն Կողմի իրավասու մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են, եթե այդ տեղեկացումը նախատեսված է այն Կողմի օրենսդրությամբ, որի տարածքում իրենք գրանցված են։
Հոդված 5
1. Կողմերի իրավասու մարմինները, Կողմերի վերահսկողության և իրավապահ այլ մարմինների հետ միասին, կապահովեն Ցանկում ներառված ապրանքների շրջանառության, դրանց պահպանման, տրանսպորտային փոխադրման և օգտագործման հսկողությունը։
2. Սույն Համաձայնագրի կատարման մոնիթորինգ և հսկողություն, Ցանկում ներառված ապրանքների շրջանառության հսկողություն իրականացնելու նպատակով անդրսահմանային առևտրի դեպքում Կողմերի իրավասու մարմինների, ինչպես նաև Կողմերի իրավասու մարմինների և Հանձնաժողովի միջև ապահովվում է տեղեկատվական փոխգործակցությունը։
3. Ցանկում ներառված ապրանքների շրջանառության, դրանց պահպանման, տրանսպորտային փոխադրման և օգտագործման հսկողություն իրականացնելու նպատակով Կողմերն ազգային օրենսդրության մեջ կնախատեսեն պատասխանատվություն.
ա) Միության տարածքում իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից Ցանկում ներառված ապրանքների՝ առանց հսկիչ նշանների շրջանառության, պահպանության, տրանսպորտային փոխադրման և օգտագործման համար,
բ) Միության տարածքում իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից Ցանկում ներառված ապրանքների՝ դրանց վրա սահմանված կարգի խախտումներով զետեղված հսկիչ նշաններով շրջանառության, պահպանության, տրանսպորտային փոխադրման և օգտագործման համար։
Հոդված 6
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում Կողմերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային տեղեկացնում են իրավասու մարմինների մասին։
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո ______________ օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովը կոնսենսուսով կհաստատի.
ա) հսկիչ նշանի բնութագիրը, դրա զետեղման կարգը, ինչպես նաև այն տեղեկությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները, որոնք ներառված են լինելու հսկիչ նշաններում,
բ) Ցանկում ներառված ապրանքների վրա զետեղված հսկիչ նշանների հաշվառման տեղեկատվական համակարգին ներկայացվող պահանջները,
գ) այն տեղեկությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները, որոնք հսկիչ նշանների պատրաստումը և Կողմերի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումն իրականացնող կազմակերպությունների կողմից փոխանցվում են իրենց Կողմերի իրավասու մարմիններին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները,
դ) այն տեղեկությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները, որոնք Ցանկում ներառված ապրանքների շրջանառությունն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից փոխանցվում են իրենց Կողմերի իրավասու մարմիններին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները,
ե) Կողմերի իրավասու մարմինների և Հանձնաժողովի փոխգործակցության կարգը, նաև սույն Համաձայնագրի կատարման մոնիթորինգի և հսկողության, ինչպես նաև Ցանկում ներառված ապրանքների շրջանառության, դրանց պահպանման, տրանսպորտային փոխադրման և օգտագործման հսկողության ապահովման նպատակով Կողմերի իրավասու մարմինների և Հանձնաժողովի միջև փոխանցվող տեղեկությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները։
3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո __________ օրացուցային օրվա ընթացքում Կողմերը կորոշեն հսկիչ նշանների հաշվառման և իրացման կարգը։
4. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո __________ օրացուցային օրվա ընթացքում Կողմերը Հանձնաժողովի կողմից հաստատված պահանջներին համապատասխան կապահովեն Ցանկում ներառված ապրանքների վրա զետեղված հսկիչ նշանների հաշվառման տեղեկատվական համակարգի աշխատանքը։
5. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո __________ օրացուցային օրվա ընթացքում Կողմերի իրավասու մարմինները կձևավորեն այն կազմակերպությունների ռեեստրները, որոնք կիրականացնեն ապրանքների դրոշմավորման համար նախատեսված հսկիչ նշանների պատրաստումը ու իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումը։
6. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո __________ օրացուցային օրվա ընթացքում Կողմերը կսահմանեն այն մասնագիտացված պահեստային շինություններին ներկայացվող պահանջները, որտեղ Ցանկում ներառված ապրանքների ներմուծումն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին թույլատրվում է հսկիչ նշաններով ապրանքների դրոշմավորումը՝ ներքին սպառման համար դրանց բացթողումից հետո, և (կամ) կորոշեն այդ պահեստային շինությունների ցանկը։
Հոդված 7
Կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են բանակցությունների միջոցով։
Եթե վեճը Կողմերի կողմից չի կարգավորվում բանակցությունների անցկացման վերաբերյալ մի Կողմից մյուս Կողմին ուղղված պաշտոնական գրավոր խնդրանքը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա վեճի ցանկացած կողմ այդ վեճը հանձնում է Եվրասիական տնտեսական միության դատարանի քննությանը։
Հոդված 8
Կողմերի պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։
Հոդված 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից սկսած 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Կատարված է _____________ քաղաքում, ____ թվականի _________ ____–ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից |
Բելառուսի Հանրապետության կողմից |
Ղազախստանի Հանրապետության կողմից |
Ռուսաստանի Դաշնության կողմից |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|