ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2015 թվականի |
թիվ 140 |
քաղ. Մոսկվա |
«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ 2-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾԻ IV ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20–ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի 2-րդ հավելվածի IV բաժնում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն.
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 140 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի 2-րդ հավելվածի IV բաժնում կատարվող
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8701 20 101», «8701 20 901» ծածկագրերով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝
«8702 |
շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ նախատեսված 10 կամ ավելի մարդ՝ ներառյալ վարորդին փոխադրելու համար |
այն սարքվածքի կամ արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգի նույնականացման համարը, որով սարքավորված է տրանսպորտային միջոցը (առկայության դեպքում) |
8703* |
շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ նախատեսված մարդկանց փոխադրման համար՝ ներառյալ բեռնաուղևորատար ֆուրգոն-ավտոմեքենաները` բացառությամբ մրցարշավային մեքենաների |
այն սարքվածքի կամ արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգի նույնականացման համարը, որով սարքավորված է տրանսպորտային միջոցը (առկայության դեպքում) |
8704 |
շարժիչային տրանսպորտային միջոցներ` բեռներ տեղափոխելու համար |
այն սարքվածքի կամ արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգի նույնականացման համարը, որով սարքավորված է տրանսպորտային միջոցը (առկայության դեպքում) |
8705 |
հատուկ նշանակության շարժիչային տրանսպորտային միջոցներ |
այն սարքվածքի կամ արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգի նույնականացման համարը, որով սարքավորված է տրանսպորտային միջոցը (առկայության դեպքում)»: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|