ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2015 թվականի |
թիվ 87 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45–րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծանոթագրություններում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել փոփոխություններ՝ հավելվածին համապատասխան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն Որոշմամբ նախատեսված փոփոխությունների 1-ին կետի «բ» ենթակետի, 2-րդ կետի «բ» ենթակետի, 3-րդ կետի «բ» ենթակետի, 4-րդ կետի «բ» ենթակետի, 5-րդ կետի «բ» ենթակետի, 6-րդ կետի «բ» ենթակետի և 7-րդ կետի «բ» ենթակետի:
Սույն Որոշմամբ նախատեսված փոփոխությունների 1-ին կետի «բ» ենթակետը, 2-րդ կետի «բ» ենթակետը, 3-րդ կետի «բ» ենթակետը, 4-րդ կետի «բ» ենթակետը, 5-րդ կետի «բ» ենթակետը, 6-րդ կետի «բ» ենթակետը և 7-րդ կետի «բ» ենթակետն ուժի մեջ են մտնում «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը, սակայն ոչ շուտ, քան սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 87 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծանոթագրություններում կատարվող
1. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմին» աղյուսակում՝
ա) Բելառուսի Հանրապետությանը վերաբերող դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Հայաստանի Հանրապետություն |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտիև կապի նախարարություն». |
բ) Ղազախստանի Հանրապետությանը վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Ղրղզստանի Հանրապետություն |
Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն»: |
2. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության՝ առողջապահության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ-իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազորված մարմին» աղյուսակում՝
ա) Բելառուսի Հանրապետությանը վերաբերող դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Հայաստանի Հանրապետություն |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն». |
բ) Ղազախստանի Հանրապետությանը վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Ղրղզստանի Հանրապետություն |
Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարություն»: |
3. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության՝ արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ-իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազորված մարմին» աղյուսակում`
ա) Բելառուսի Հանրապետությանը վերաբերող դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Հայաստանի Հանրապետություն |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն». |
բ) Ղազախստանի Հանրապետությանը վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Ղրղզստանի Հանրապետություն |
Ղրղզստանի Հանրապետության էներգետիկայիև արդյունաբերության նախարարություն»: |
4. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության ՝ անասնաբուժության, կարանտինի և բույսերի պաշտպանության ոլորտում հսկողության և վերահսկողության գործառույթներ իրականացնող լիազորված մարմին» աղյուսակում`
ա) Բելառուսի Հանրապետությանը վերաբերող դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Հայաստանի Հանրապետություն |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն». |
բ) Ղազախստանի Հանրապետությանը վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Ղրղզստանի Հանրապետություն |
Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության և հողերի բարելավման նախարարություն, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգության պետական տեսչություն»: |
5. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության՝ վառելիքաէներգետիկ համալիրի ոլորտում պետական քաղաքականության մշակման և իրագործման ու նորմատիվ-իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազորված մարմին» աղյուսակում՝
ա) Բելառուսի Հանրապետությանը վերաբերող դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Հայաստանի Հանրապետություն |
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն». |
բ) Ղազախստանի Հանրապետությանը վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Ղրղզստանի Հանրապետություն |
Ղրղզստանի Հանրապետության էներգետիկայիև արդյունաբերության նախարարություն»: |
6. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության՝ ընդերքօգտագործման ոլորտում պետական ծառայությունների մատուցման և պետական գույքի կառավարման գործառույթներ իրականացնող լիազորված մարմին» աղյուսակում`
ա) Բելառուսի Հանրապետությանը վերաբերող դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Հայաստանի Հանրապետություն |
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն». |
բ) Ղազախստանի Հանրապետությանը վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Ղրղզստանի Հանրապետություն |
Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր երկրաբանության և հանքային ռեսուրսների հարցերով պետական գործակալություն»: |
7. «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության՝ պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության մշակման և իրագործման ու նորմատիվ-իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազորված մարմին» աղյուսակում՝
ա) աղյուսակի անվանման մեջ «պաշտպանության» բառը փոխարինել «պաշտպանության,» բառով.
բ) Բելառուսի Հանրապետությանը վերաբերող դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Հայաստանի Հանրապետություն |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն»: |
գ) Ղազախստանի Հանրապետությանը վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Ղրղզստանի Հանրապետություն |
Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն»: |