ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
18 օգոստոսի 2015 թվականի |
թիվ 91 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի պայմանագրի ստորագրման հետ կապված և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 14-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային հայտարարագրերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, բայց ոչ շուտ, քան սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 91 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող
1. Մաքսային վճարների վճարման մասով արտոնությունների դասակարգչում (Հավելված 7).
ա) 1.1 ենթաբաժնում՝
ВС ծածկագրով դիրքում «մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը Բելառուսի Հանրապետություն ու Ղազախստանի Հանրապետություն ներմուծվող» բառերը փոխարինել «մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն ու Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող» բառերով, «2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 30-ը Բելառուսի Հանրապետություն ու Ղազախստանի Հանրապետություն ներմուծվող» բառերը փոխարինել «2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 30-ը Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն ու Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող» բառերով,
СР ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արտոնության կիրառմամբ` ВС ծածկագրով դիրքում նշված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 5 և 8802 40 003 6 ստորաենթադիրքերի՝ Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն ու Ղրղզստանի Հանրապետություն ներմուծված քաղաքացիական ուղևորատար օդանավերի և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս դրանք վերանորոգելուց կամ տեխնիկական սպասարկում իրականացնելուց հետո՝ դրանց շահագործման ժամկետի ընթացքում Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն ու Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող քաղաքացիական ուղևորատար օդանավերի համար ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում |
СР», |
ЗУ ծածկագրով դիրքում «Հայաստանի Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների ապահովման համար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն՝ համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների ապահովման համար» բառերով,
УН ծածկագրով դիրքում «Հայաստանի Հանրապետություն» բառերից հետո լրացնել «և Ղրղզստանի Հանրապետություն» բառերը, «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության տարածքով, որում իրականացվում է համապատասխան ապրանքի ներմուծումը,» բառերով,
ИН և ОН ծածկագրերով դիրքերը հանել, լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերը՝
«Ղրղզստանի Հանրապետության տարածքում արդյունաբերական վերամշակման նպատակով, տարեկան 100 000 տոննայից ոչ ավելի ծավալով՝ պետական սահմանի ղրղզաղազախական հատվածով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության վերացման մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից որոշում ընդունվելու ամսաթվից 5 տարվա ընթացքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ենթադիրքերում ընդգրկված եղեգնաշաքարի հումքի համար ներմուծման մաքսատուրքերի գանձումից ազատում |
ИШ |
Մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող, այդ թվում՝ տարեկան 820 տոննայից ոչ ավելի ծավալով՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3920 10 250 0 ստորաենթադիրքում ընդգրկված ապրանքների համար և տարեկան 200 տոննայից ոչ ավելի ծավալով՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3923 30 101 0 ստորաենթադիրքում ընդգրկված ապրանքների համար ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում |
ПЛ», |
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ բաժինը՝
«Բաժին 6. Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված արտոնությունները
6.1. Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` մաքսավճարների վճարման մասով արտոնություններ
Մաքսավճարների վճարումից ազատելը |
СО |
Մաքսավճարների վճարման մասով արտոնություններ չեն կիրառվում (չեն հայցվում) |
OO |
6.2. Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ մաքսատուրքերի վճարման մասով արտոնություններ
6.2.1. Ղրղզստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով նախատեսված՝ մաքսատուրքերի վճարման մասով արտոնություններ
Ղրղզստանի Հանրապետության՝ մինչև 2015 թվականի ապրիլի 1-ն ստորագրված միջազգային պայմանագրերի շրջանակներում Ղրղզստանի Հանրապետության կողմից տրամադրված ներմուծման մաքսատուրքերի վճարման մասով արտոնություններ, որոնք կիրառվում են նշված միջազգային պայմանագրերին համապատասխան՝ մինչև այդ միջազգային պայմանագրերի գործողության դադարումը |
МО |
«Բիշքեկ քաղաքի ջերմային էլեկտրակայանի արդիականացում» նախագծի իրականացման շրջանակներում մինչև 2017 թվականի նոյեմբերի 30-ը կիրառվող՝ ներմուծման մաքսատուրքերի վճարման մասով արտոնություններ՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտահանման-ներմուծման բանկի միջև արտոնյալ գնորդական վարկի վերաբերյալ 2013 թվականի սեպտեմբերի 11-ի վարկային համաձայնագրին համապատասխան |
TЭ |
««Դատկա-Կեմին» 500 կՎ էլեկտրահաղորդման գծի և «Կեմին» 500 կՎ ենթակայանի կառուցում» նախագծի իրականացման շրջանակներում մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը կիրառվող՝ ներմուծման մաքսատուրքերի վճարման մասով արտոնություններ՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտահանման-ներմուծման բանկի միջև 2012 թվականի հունիսի 5-ի արտոնյալ վարկային համաձայնագրին համապատասխան |
ДК |
Ղրղզստանի Հանրապետությունում ճանապարհների երկու հատվածների վերականգնման ծրագրի իրականացման շրջանակներում (РВС № (2012) 54 թիվ (242)) մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կիրառվող՝ ներմուծման մաքսատուրքերի վճարման մասով արտոնություններ՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտահանման-ներմուծման բանկի միջև 2012 թվականի դեկտեմբերի 4-ի արտոնյալ վարկային համաձայնագրին համապատասխան |
ДР |
Կազարման-Ջալալ Աբադ (կմ 291–433-րդ) և Բալիքչի-Արալ (կմ 183+500-րդ - 195+486-րդ) հատվածներում Հյուսիս-Հարավ այլընտրանքային ավտոճանապարհային նախագծի իրականացման շրջանակներում մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը կիրառվող ներմուծման մաքսատուրքերի վճարման մասով արտոնություններ՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտահանման-ներմուծման բանկի միջև 2013 թվականի սեպտեմբերի 11-ի արտոնյալ վարկային համաձայնագրին համապատասխան |
ДЛ |
Բիշքեկ-Նառին-Թորուգարտ ավտոճանապարհի վերանորոգման նախագծի իրականացման շրջանակներում մինչև 2017 թվականի նոյեմբերի 31-ը կիրառվող՝ ներմուծման մաքսատուրքերի վճարման մասով արտոնություններ՝ Ղրղզստանի Հանրապետության և Զարգացման սաուդյան հիմնադրամի միջև 2011 թվականի սեպտեմբերի 13-ի, Ղրղզստանի Հանրապետության և Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի միջև 2011 թվականի սեպտեմբերի 7-ի ու Ղրղզստանի Հանրապետության Կառավարության և Աբու Դաբի զարգացման հիմնադրամի միջև 2012 թվականի փետրվարի 8-ի վարկային համաձայնագրերին համապատասխան |
ДБ |
Թարազ-Թալաս-Սուուսամիր ավտոճանապարհի վերանորոգման նախագծի իրականացման շրջանակներում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը կիրառվող՝ ներմուծման մաքսատուրքերի վճարման մասով արտոնություններ՝ Ղրղզստանի Հանրապետության և Զարգացման սաուդյան հիմնադրամի միջև 2013 թվականի օգոստոսի 13-ի վարկային համաձայնագրին համապատասխան |
ДТ |
Ղրղզստանի Հանրապետության հետ առևտրի ազատ գոտի ձևավորող պետություններից ծագող և ներմուծվող ապրանքների համար սակագնային առանձնաշնորհում՝ որպես մաքսատուրքի վճարումից ազատում |
КЭ |
6.2.2. Մաքսատուրքերի վճարման մասով՝ 1.1 և 6.2 ենթաբաժիններում չնշված այլ արտոնություններ |
ПИ |
6.3. Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` ակցիզների վճարման մասով արտոնություններ
Ակցիզների վճարումից ազատում՝ բացառությամբ 1.2 ենթաբաժնում նշված արտոնությունների |
А |
Ակցիզների վճարման մասով` 1.2 և 6.3 ենթաբաժիններում չնշված այլ արտոնություններ |
И |
6.4. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի վճարման մասով արտոնություններ
6.4.1. Ղրղզստանի Հանրապետության օրենսդրական ակտերով նախատեսված` ԱԱՀ-ի վճարման մասով արտոնություններ
ԱԱՀ-ի վճարումից ազատում այն ապրանքների համար, որոնք բարեգործական նպատակներով՝ որպես մարդասիրական օգնություն, պետությունների, պետությունների կառավարությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ներմուծվում են Ղրղզստանի Հանրապետություն |
БА |
Պետությունների, պետությունների կառավարությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող անհատույց օգնության (դրամաշնորհների) հաշվին Ղազախստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ГР |
Վթարների ու աղետների, տարերային աղետների հետևանքները վերացնելու նպատակով Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
СБ |
Մանկական սննդի համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ПД |
Պատվաստանյութերի և կենդանիների համար նախատեսված դեղամիջոցների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ЛЖ |
Պարարտանյութերի և բույսերի քիմիական պաշտպանության միջոցների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
УХ |
Տոհմային կենդանիների և սերմանյութերի համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ПС |
Հաշմանդամների համար նախատեսված մասնագիտացված ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
МИ |
Ուսումնական ձեռնարկների, դպրոցական պարագաների և գիտական հրատարակությունների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
УЧ |
Արժեթղթերի, անձնագրերի ձևաթղթերի, Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձի վկայականի սահմանված նմուշի, ակցիզային տուրքի դրոշմանիշների, արժույթի համար (բացի դրամագիտական նպատակներով օգտագործվող արժույթից) ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ВБ |
Բնական գազի համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ПГ |
Բանկային սարքավորումների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
НБ |
«Կումտոր» նախագծի իրականացման շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
КР |
Որպես հիմնական միջոցներ ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
СО |
Դեղամիջոցների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ЛС |
Երրորդ երկրների ռազմական բազաների հասցեով ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
MX |
Ապակեհալման վառարանի և կոնվերտերի (երկաթամիահալվածքի վառարանի) կառուցման և վերանորոգման համար ներմուծվող մասնագիտացված ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ПК |
Սեյսմիկ պայմանների չափման և հսկողության մասով երկրաբանական (երկրաֆիզիկական, գեոդեզիական) ուսումնասիրությունների գիտական սարքավորումների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ГО |
6.4.2. Ղրղզստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով նախատեսված՝ ԱԱՀ-ի վճարման մասով արտոնություններ
Միջկառավարական և միջազգային համաձայնագրերի շրջանակներում տեղափոխվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
МО |
«Բիշքեկ քաղաքի ջերմային էլեկտրակայանի արդիականացում» նախագծի իրականացման շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտահանման-ներմուծման բանկի միջև արտոնյալ գնորդական վարկի վերաբերյալ 2013 թվականի սեպտեմբերի 11-ի վարկային համաձայնագրին համապատասխան |
ТЭ |
««Դատկա-Կեմին» 500 կՎ էլեկտրահաղորդման գծի և «Կեմին» 500 կՎ ենթակայանի կառուցում» նախագծի իրականացման շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտահանման-ներմուծման բանկի միջև 2012 թվականի հունիսի 5-ի արտոնյալ վարկային համաձայնագրին համապատասխան |
ДК |
Ղրղզստանի Հանրապետությունում ճանապարհների երկու հատվածների վերականգնման ծրագրի իրականացման շրջանակներում (РВС № (2012) 54 թիվ (242)) ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտահանման-ներմուծման բանկի միջև 2012 թվականի դեկտեմբերի 4-ի արտոնյալ վարկային համաձայնագրին համապատասխան |
ДР |
Կազարման-Ջալալ Աբադ (կմ 291–433-րդ) և Բալիքչի-Արալ (կմ 183+500-րդ - 195+486-րդ) հատվածներում Հյուսիս-Հարավ այլընտրանքային ավտոճանապարհային նախագծի իրականացման շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտահանման-ներմուծման բանկի միջև 2013 թվականի սեպտեմբերի 11-ի արտոնյալ վարկային համաձայնագրին համապատասխան |
ДЛ |
Բիշքեկ-Նառին-Թորուգարտ ավտոճանապարհի վերանորոգման նախագծի իրականացման շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում՝ Ղրղզստանի Հանրապետության և Զարգացման սաուդյան հիմնադրամի միջև 2011 թվականի սեպտեմբերի 13-ի, Ղրղզստանի Հանրապետության և Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի միջև 2011 թվականի սեպտեմբերի 7-ի ու Ղրղզստանի Հանրապետության Կառավարության և Աբու Դաբի զարգացման հիմնադրամի միջև 2012 թվականի փետրվարի 8-ի վարկային համաձայնագրերին համապատասխան |
ДБ |
Թարազ-Թալաս-Սուուսամիր ավտոճանապարհի վերանորոգման նախագծի իրականացման շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում՝ Ղրղզստանի Հանրապետության և Զարգացման սաուդյան հիմնադրամի միջև 2013 թվականի օգոստոսի 13-ի վարկային համաձայնագրին համապատասխան |
ДТ |
6.4.3. ԱԱՀ-ի վճարման մասով՝ 1.3 և 6.4 ենթաբաժիններում չնշված այլ արտոնություններ |
НИ»: |
2. Հարկերի, հավաքագրումների և մնացած այն վճարների տեսակների դասակարգիչը, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (9-րդ հավելված), լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ բաժնով՝
«6. Վճարների տեսակները, որոնց վճարումը սահմանված է Ղրղզստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ
6.1. Մաքսավճարները
1-ին բաժնում չնշված այլ մաքսավճարներ |
1080 |
6.2. Արտահանման մաքսատուրքը
Արտահանման մաքսատուրք այն ապրանքների համար, որոնց դեպքում արտահանման մաքսատուրքի տեսակի առանձին ծածկագիր սահմանված չէ |
3010 |
Արտահանման սեզոնային մաքսատուրք Արտահանման այլ մաքսատուրքեր |
3060 36X0 <1> |
6.3. Ակցիզները
Էթիլային սպիրտի համար ակցիզ |
4010 |
Օղու և լիկյոր-օղու արտադրատեսակների համար ակցիզ |
4020 |
Թունդացված ըմպելիքների, թունդացված հյութերի և բալզամների համար ակցիզ |
4030 |
Գինու համար ակցիզ |
4040 |
Կոնյակի համար ակցիզ |
4050 |
Փրփրուն գինու, այդ թվում՝ շամպայնի համար ակցիզ |
4060 |
Շշալցված գարեջրի համար ակցիզ |
4070 |
Չշշալցված գարեջրի համար ակցիզ |
4080 |
Գինենյութերի համար ակցիզ |
4090 |
Ֆիլտրով ծխախոտային արտադրատեսակների համար ակցիզ |
4100 |
Առանց ֆիլտրի ծխախոտային արտադրատեսակների համար ակցիզ |
4110 |
Սիգարների և սիգարիլլաների համար ակցիզ |
4120 |
Բացի ֆերմենտացված ծխախոտից՝ ծխախոտ պարունակող այլ արտադրատեսակների համար ակցիզ |
4130 |
Բենզինի, թեթև և միջին թորվածքների և բենզինի այլ տեսակների համար ակցիզ |
4140 |
Ռեակտիվ վառելիքի համար ակցիզ |
4150 |
Դիզելային վառելիքի համար ակցիզ |
4160 |
Մազութի համար ակցիզ |
4170 |
Յուղի և գազային խտուցքի համար ակցիզ |
4180 |
Բիտումավոր նյութերից ստացված հում նավթի և հում նավթամթերքների համար ակցիզ |
4190 |
Այլ ակցիզներ |
47X6 <1> |
6.4. Տոկոսները
Մաքսային վճարի հետաձգման հնարավորության տրամադրման համար տոկոսներ |
ХХХ4**** |
Մաքսավճարի տարաժամկետ (մաս առ մաս) վճարման համար տոկոսներ |
ХХХ5**** |
6.5. Վճարների այլ տեսակներ, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին
Օտարերկրյա ավտոփոխադրողներից հավաքագրումներ |
9420 |
Վարչական տուգանքներ |
9430 |
Բռնագրավված գույքի իրացումից մուտքեր |
9440 |
Լիցենզիաների տրամադրման համար վճար |
9450 |
Եկամուտներ՝ հօգուտ պետության |
9460 |
Ոչ հարկային այլ եկամուտներ |
9470»: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|