ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
18 օգոստոսի 2015 թվականի |
թիվ 90 |
քաղ. Մոսկվա |
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
«Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 311 որոշմամբ հաստատված «Ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի և այդ ապրանքները մաքսային հսկողության տակ չգտնվող ճանաչելու փաստն արտացոլելու մասին» հրահանգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 15-րդ կետում՝
համապատասխան հոլովով «ավտոտրանսպորտային, մոտոտրանսպորտային միջոցներ» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «տրանսպորտային միջոցներ» բառերով,
վերջին նախադասությունը հանել.
բ) 17-րդ կետի երկրորդ մասում «Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով սահմանված ժամանակավոր ներմուծման առավելագույն ժամկետի սահմաններում» բառերը փոխարինել «Օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ կետով և Համաձայնագրի 3-րդ հավելվածի 23-րդ կետով նախատեսված առավելագույն ժամկետի սահմաններում մաքսային մարմնի կողմից սահմանված ժամանակավոր ներմուծման ժամկետի» բառերով.
գ) 18-րդ կետի երրորդ մասը ճանաչել ուժը կորցրած.
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 181 –րդ կետով՝
«181. Մաքսային մարմնի կողմից սահմանված ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալուց հետո անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծման ժամկետը երկարաձգելու համար հայտարարատուի՝ մաքսային մարմին դիմելու դեպքում մաքսային մարմինը սույն Հրահանգի 17-րդ կետով սահմանված կարգով երկարաձգում է այդ տրանսպորտային միջոցի ժամանակավոր ներմուծման ժամկետը սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից, Օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ կետով և Համաձայնագրի 3-րդ հավելվածի 23-րդ կետով նախատեսված առավելագույն ժամկետի սահմաններում, կամ մերժում է ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգումը սույն Հրահանգի 18-րդ կետով սահմանված դեպքերում և կարգով:» .
ե) 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ մասով՝
«Մաքսային մարմնի կողմից սահմանված ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալուց հետո, սակայն Օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ կետով և Համաձայնագրի 3-րդ հավելվածի 23-րդ կետով նախատեսված առավելագույն ժամկետի սահմաններում ֆիզիկական անձի կողմից ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը մաքսային տարածքից արտահանելու դեպքում, այդ տրանսպորտային միջոցի բացթողման մասին մաքսային մարմնի որոշումը միաժամանակ հանդիսանում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից մինչև տրանսպորտային միջոցն արտահանելու օրը դրա ժամանակավոր ներմուծման ժամկետը երկարաձգելու մասին որոշում: Ընդ որում՝ սույն Հրահանգի 17-րդ, 18-րդ և 181 –րդ կետերի դրույթները չեն կիրառվում:»:
2. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք մինչև սույն Որոշումն ուժի մեջ մտնելը արտահանվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից սահմանված ժամանակավոր ներմուծման ժամկետը լրանալուց հետո, սակայն Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ կետով և «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի 3-րդ հավելվածի 23-րդ կետով նախատեսված առավելագույն ժամկետի սահմաններում, այդ տրանսպորտային միջոցների բացթողման մասին Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմնի որոշումը միաժամանակ համարել սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից մինչև տրանսպորտային միջոցը արտահանելու օրը դրանց ժամանակավոր ներմուծման ժամկետը երկարաձգելու մասին որոշում:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|