ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2015 թվականի |
թիվ 97 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԵՎ 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության 4-րդ կետի 5-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները պատրաստելու նպատակով կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները՝ 2015 թվականի և 2016-2018 թվականների ժամանակահատվածի համար:
2. Ուժը կորցրած ճանաչել «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումների մշակման ժամանակ օգտագործվող կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները 2014 թվականի և 2015-2017 թվականների ժամանակահատվածի համար սահմանելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հուլիսի 7-ի թիվ 104 որոշումը:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 97 որոշմամբ |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները պատրաստելու նպատակով կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները՝ 2015 թվականի և 2016-2018 թվականների ժամանակահատվածի համար
Չափման միավորը |
Կանխատեսումը | ||||
2015 թվական |
2016 թվական |
2017 թվական |
2018 թվական | ||
1. Համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսման միջակայքային քանակական արժեքները (հաշվարկ՝ ըստ գնողունակության պարիտետի) |
նախորդ տարվա նկատմամբ՝ տոկոսներով |
3,3-3,6 |
3,5-4,0 |
3,5-4,1 |
3,5-4,0 |
2. Brent ապրանքանիշի նավթի գների կանխատեսումների միջակայքային քանակական արժեքները |
ԱՄՆ դոլարով՝ բարելի դիմաց |
50,0 - 66,0 |
50,0-85,0 |
50,0-93,0 |
50,0-94,0 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.07.2016, թիվ 85 | 27.08.2016, թիվ 97 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|