Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 76
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.07.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

14  հուլիսի 2015 թվականի

թիվ 76

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 279 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքների իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 279 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի
կոլեգիայի
2015 թվականի հուլիսի 14-ի
թիվ 76
որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 279 որոշման մեջ կատարվող

 

1. Անվանման և 1-ին կետի մեջ «արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով։

2. Նշված որոշմամբ հաստատված՝ կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում՝

ա) անվանման մեջ «արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում» բառերով.

բ) աղյուսակի գլխի 7-րդ սյունակի անվանման մեջ «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

գ) 4-րդ դիրքի 5-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2015» թվով, 6-րդ սյունակում «2014» թիվը փոխարինել «2016» թվով.

դ) 5-րդ դիրքում՝

3-րդ սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ռեսուրսախնայողություն: Փաթեթվածք։ Մաշված փաթեթվածքին ներկայացվող պահանջները դրա՝ որպես երկրորդային նյութական ռեսուրս վերամշակման համար: ԳՕՍՏ մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 53742-2009 հիման վրա».

7-րդ սյունակում «Ղազախստանի Հանրապետություն» բառերը փոխարինել «Ռուսաստանի Դաշնություն» բառերով.

ե) 10-րդ դիրքում՝

3-րդ սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ռեսուրսախնայողություն: Փաթեթվածք։ Կրկնակի օգտագործում: ԳՕՍՏ մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 53759-2009 հիման վրա».

7-րդ սյունակում «Ղազախստանի Հանրապետություն» բառերը փոխարինել «Ռուսաստանի Դաշնություն» բառերով.

զ) 12-րդ դիրքի 7-րդ սյունակում «Ղազախստանի Հանրապետություն» բառերը փոխարինել «Ռուսաստանի Դաշնություն» բառերով.

է) 13-րդ դիրքի 6-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2015» թվով.

ը) 17-րդ, 30-րդ, 40-րդ, 46-րդ, 48-րդ, 66-րդ, 714-7, 78-րդ, 79-րդ, 84-րդ, 89-րդ, 94-րդ, 101-րդ և 103-րդ դիրքերի 6-րդ սյունակում «2015» թիվը փոխարինել «2016» թվով.

թ) 18-րդ, 26-րդ, 43-րդ, 76-րդ, 77-րդ, 83-րդ, 100-րդ, 105-րդ և 106-րդ դիրքերի «2014» թիվը փոխարինել «2016» թվով.

ժ) 19-րդ դիրքի 6-րդ սյունակում «2014» թիվը փոխարինել «2017» թվով.

ժա) 20-րդ, 32-րդ, 61-րդ և 64-րդ դիրքերի 6-րդ սյունակում «2014» թիվը փոխարինել «2015» թվով.

ժբ) 31-րդ, 51-րդ, 53-55-րդ և 63-րդ դիրքերի 6-րդ սյունակում «2015» թիվը փոխարինել «2017» թվով.

ժգ) 33-րդ և 47-րդ դիրքերի 6-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2017» թվով.

ժդ) 52-րդ դիրքում՝

3-րդ սյունակում «Տուփ» բառը փոխարինել «Սպառողական փաթեթվածք» բառերով.

6-րդ սյունակում «2015» թիվը փոխարինել «2016» թվով.

ժե) 67-րդ դիրքի 3-րդ սյունակում «խոնավակլանման» բառը փոխարինել «խոնավաանթափանցության» բառով, 6-րդ սյունակում «2015» թիվը փոխարինել «2016» թվով.

ժզ) 80-րդ դիրքի 5-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2014» թվով, 6-րդ սյունակում «2014» թիվը փոխարինել «2016» թվով.

ժէ) 82-րդ, 85-րդ, 88-րդ, 90-րդ, 92-րդ, 97-99-րդ, 102-րդ, 104-րդ, 107-112-րդ դիրքերի 5-րդ սյունակում «2013» թիվը փոխարինել «2015» թվով, 6-րդ սյունակում «2014» թիվը փոխարինել «2017» թվով.

ժը) 86-րդ դիրքի 5-րդ սյունակում «2014» թիվը փոխարինել «2015» թվով, 6-րդ սյունակում «2015» թիվը փոխարինել «2017» թվով: