ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 166 |
քաղ. Մոսկվա |
«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20–ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 30 օրացուցային օր հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 15–ի թիվ 166 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում կատարվող
1. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Ղազախստանի Հանրապետությունում մեկ ապրանքային խմբաքանակում այն ապրանքների առկայության դեպքում, որոնց նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերը, և այն ապրանքների առկայության դեպքում, որոնք ներառված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշմամբ հաստատված այն ապրանքների, որոնց նկատմամբ, որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու պայման հանդիսացող պարտավորություններին համապատասխան, Ղազախստանի Հանրապետության կողմից կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ներմուծման մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափեր, և տուրքերի այդպիսի դրույքաչափերի մեծությունների ցանկում (այսուհետ՝ ապրանքների ցանկ, որոնց նկատմամբ կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի իջեցված դրույքաչափեր, և տուրքերի այդպիսի դրույքաչափերի մեծությունների ցանկ), այդ ապրանքները ենթակա են հայտարարագրման տարբեր ԱՀ-ում:»:
2. 43-րդ կետի 1-ին ենթակետում ութերորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Ղազախստանի Հանրապետությունում մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) այն ապրանքները հայտարարագրելիս, որոնք ներառված են այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի իջեցված դրույքաչափեր, և տուրքերի նման դրույքաչափերի մեծությունների ցանկում ԱՀ-ի հերթական համարը սկսվում է 1 000 000-ից յուրաքանչյուր օրացուցային տարվանից:»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|