ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2015 թվականի |
թիվ 116 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՅՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆԵՐ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշմամբ հաստատված՝ ապրանքների այն կատեգորիաների ցանկում, որոնց առնչությամբ սահմանվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետներից ավելի երկար ժամանակավոր ներմուծման վերջնաժամկետներ, 4-րդ դիրքի երկրորդ վանդակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների վերանորոգման կամ տեխնիկական սպասարկման համար նախատեսված՝ ժամանակավոր ներմուծվող շարժիչները, պահեստամասերը և սարքավորումը, որոնց առնչությամբ տրամադրված է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում»:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.04.2024, թիվ 54 | 11.07.2024, թիվ 116 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|