Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 146
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.11.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2015 թվականի

թիվ 146

քաղ. Մոսկվա

 

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿՈՂՄԻ 255 ՄՄ-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԹԻԹԵՂՆԵՐԻ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված)` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3701 30 000 0 ծածկագրով դասակարգվող յուրաքանչյուր կողմի 255 մմ-ից ավելի երկարություն ունեցող այլ լուսանկարչական թիթեղների և լուսանկարչական ժապավենների նկատմամբ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) չորրորդ սյունյակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3701 30 000 0 ծածկագրով դիրքը լրացնել «60Դ)» ծանոթագրությանը կատարվող հղումով.

բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 60Դ ծանոթագրությամբ՝

«60Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 146 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո