Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 133
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.10.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
06.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2015 թվականի

թիվ 133

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 702 ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. «Մաքսային միությունում պողպատե խողովակների որոշ տեսակներ արտադրողների տնտեսական շահերի պաշտպանության միջոցների մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի թիվ 702 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի կիրառումը երկարաձգել մինչև 2016 թվականի հուլիսի 5-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2016 թվականի հուլիսի 5-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ապահովել Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված հակագնագցման տուրքի գանձումը՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի թիվ 702 որոշմամբ սահմանված դրույքաչափերով, նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝

Ա. Սլեպնյով

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.06.2016, թիվ 48 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան