ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2015 թվականի |
թիվ 147 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵԶՐԱՓԱԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության Մաքսային օրենսգրքի 182-րդ հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերությանը և 225-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 17-ի թիվ 438 որոշմամբ հաստատված՝ Մաքսային մարմինների կողմից տարանցիկ փոխադրման հայտարարագիր ներկայացնելու, գրանցելու և տարանցիկ մաքսային փոխադրման մաքսային ընթացակարգը եզրափակելու հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 147 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային մարմինների կողմից տարանցիկ փոխադրման հայտարարագիր ներկայացնելու, գրանցելու և մաքսային տարանցիկ փոխադրման մաքսային ընթացակարգը եզրափակելու հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մեջ կատարվող
1. Տեքստում համապատասխան թվով և հոլովով «Մաքսային միության անդամ պետություններ» բառերը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություններ» բառերով:
2. 2-րդ կետի՝
առաջին պարբերության մեջ «Մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող» բառերով,
հինգերորդ պարբերության մեջ «Մաքսային միության անդամ պետության» բառերը փոխարինել «Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)» բառերով,
յոթերորդ պարբերության մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով:
3. 3-րդ կետի՝
ա) իններորդ պարբերության մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով,
բ) տասնյոթերորդ և տասնութերորդ պարբերությունները լրացնել «(այն դեպքում, երբ այդ փաստաթուղթը տրամադրելու օրվանից անցել է 14 օրացուցային օրվանից պակաս)» բառերով,
գ) քսաներորդ պարբերության մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով,
դ) քսանհինգերորդ պարբերության մեջ «Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ» բառերը փոխարինել «մաքսային իրավահարաբերությունները Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով կարգավորող,» բառերով:
4. 7-րդ կետի երրորդ պարբերությունից հանել «Մաքսային միության» բառերը:
5. 17-րդ կետի՝
ա) առաջին պարբերությունը «(փոխադրման)» բառից հետո լրացնել «փաստաթղթերի» բառով,
բ) երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ՝
««Մաքսային միության մաքսային տարածքով երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների մաքսային տարանցիկ փոխադրման առանձնահատկությունների մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ ապրանքների խմբաքանակը բեռնատար վագոնների (բեռնարկղերի) խմբով մեկ տրասպորտային (փոխադրման) փաստաթղթով փոխադրելու և ընթացքի ճանապարհին ապրանքների այդպիսի խմբաքանակ փոխադրող մեկ կամ մի քանի բեռնատար վագոնների (բեռնարկղերի)՝ մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով ընթացող բեռնատար վագոնների խմբից անջատման ժամանակ, վթարի, անհաղթահարելի ուժի կամ բեռնատար վագոնների (բեռնարկղերի) տեխնիկական կամ առևտրային անսարքության հետ կապված և ապրանքների փոխադրմանը խոչընդոտող այլ հանգամանքների ազդեցության հետևանքով սույն կետի առաջին կամ երկրորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերի հետ միաժամանակ նշանակման մաքսային մարմին է ներկայացվում մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին կամ տրանսպորտային ոլորտում անդամ պետության օրենսդրությանը համապատասխան օգտագործվող և այդպիսի անջատման պատճառը հաստատող փաստաթուղթ կամ դրա՝ երկաթուղային փոխադրողի կողմից վավերացված պատճենը (այսուհետ՝ բեռնատար վագոնների (բեռնարկղերի) անջատումը հաստատող փաստաթուղթ):
Ընթացքի ճանապարհին բեռնատար վագոնների (բեռնարկղերի) խմբից ավելի վաղ անջատված, մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով ընթացող մեկ կամ մի քանի բեռնատար վագոններով (բեռնարկղերով) փոխադրվող ապրանքների առաքման վայր ժամանելու դեպքում նշանակման մաքսային մարմին են ներկայացվում սույն կետի առաջին կամ երկրորդ պարբերությունում նշված և երկաթուղային փոխադրողի կողմից վավերացված փաստաթղթերի պատճենները, բեռնատար վագոնների (բեռնարկղերի) անջատումը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթը, որին համապատասխան այդ ապրանքները ժամանել են առաքման վայր, և դրա՝ երկաթուղային փոխադրողի կողմից վավերացված պատճենը:»:
6. 18-րդ կետը լրացնել «և անցկացնում է Մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով և անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված մաքսային հսկողություն՝ հաշվի առնելով ռիսկերի կառավարման համակարգը»:
7. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«19. Սույն Կարգի 18-րդ կետին համապատասխան մաքսային հսկողություն անցկացնելու արդյունքներով նշանակման մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից որոշում է կայացվում մաքսային տարանցիկ փոխադրման մաքսային ընթացակարգի եզրափակումը ձևակերպելու մասին, այդ թվում՝ նշելով մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերը և ակտերը և (կամ) անդամ պետության օրենսդրությունը խախտելու հայտնաբերված հատկանիշները, և (կամ) այլ որոշում՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:
Մաքսային տարանցիկ փոխադրման մաքսային ընթացակարգի եզրափակումը ձևակերպելու մասին որոշում կայացնելու դեպքում, այդ թվում՝ նշելով մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերը և ակտերը և (կամ) անդամ պետության օրենսդրությունը խախտելու հայտնաբերված հատկանիշները, նշանակման մաքսային մարմնի կողմից ձևակերպվում է այդպիսի եզրափակում հնարավորինս սեղմ ժամկետներում, բայց տարանցիկ փոխադրման հայտարարագիր ներկայացնելը գրանցելու պահից ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:»:
8. 21-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«21. Նշանակման մաքսային մարմնի պաշտոնատար անձը տարանցիկ փոխադրման հայտարարագրի (դրա վավերացված պատճենի՝ սույն Կարգի 17-րդ կետի չորրորդ պարբերության մեջ նշված դեպքում) և ապրանքների բացթողման վերաբերյալ նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի (դրանց վավերացված պատճենների՝ սույն Կարգի 17-րդ կետի չորրորդ պարբերության մեջ նշված դեպքում) համապատասխան վանդակում ապրանքները ստանալու մասին դրոշմակնիք է դնում, լրացնում այն (այդ թվում՝ նշելով առաքման վայր փաստացի ժամանած ապրանքների քանակը՝ նշանակման մաքսային մարմին բեռնատար վագոնների (բեռնարկղերի) անջատումը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում), ինչպես նաև նշում է մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերը և ակտերը և (կամ) անդամ պետության օրենսդրությունը խախտելու հայտնաբերված հատկանիշները, որից հետո անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով վավերացնում է լրացված դրոշմակնիքը և խախտումների հայտնաբերված հատկանիշների մասին տեղեկությունները:
Որպես տարանցիկ փոխադրման հայտարարագիր տրանսպորտային (փոխադրման), առևտրային փաստաթղթերի օգտագործման դեպքում նշված դրոշմակնիքը դնելը և խախտումների հայտնաբերված հատկանիշների մասին տեղեկություններ նշելն իրականացվում են բացթողման վերաբերյալ նշումներ պարունակող տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի (դրա վավերացված պատճենի՝ սույն Կարգի 17-րդ կետի չորրորդ պարբերության մեջ նշված դեպքում) մեկ օրինակի, ինչպես նաև տարացիկ փոխադրման հայտարարագիրը կազմող փաստաթղթերի ցուցակի (դրա վավերացված պատճենի՝ սույն Կարգի 17-րդ կետի չորրորդ պարբերության մեջ նշված դեպքում) վրա, եթե դրա առկայությունը նախատեսված է սույն Կարգով:»:
9. 22-րդ կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
««Մաքսային միության մաքսային տարածքով երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների մաքսային տարանցիկ փոխադրման առանձնահատկությունների մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ ապրանքների խմբաքանակը բեռնատար վագոնների (բեռնարկղերի) խմբով մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով փոխադրելու և ընթացքի ճանապարհին ապրանքների այդպիսի խմբաքանակ փոխադրող մեկ կամ մի քանի բեռնատար վագոնների (բեռնարկղերի)՝ մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով ընթացող բեռնատար վագոնների (բեռնարկղերի) խմբից անջատման ժամանակ սույն Կարգի 17-րդ կետի երրորդ պարբերության մեջ նշված դեպքերում նշանակման մաքսային մարմնում մնում են՝
սույն կետի առաջին կամ երկրորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերը և բեռնատար վագոնների (բեռնարկղերի) անջատումը հաստատող փաստաթուղթը՝ ընթացքի ճանապարհին չանջատված մեկ կամ մի քանի բեռնատար վագոններով (բեռնարկղերով) փոխադրվող ապրանքների նկատմամբ,
երկաթուղային փոխադրողի կողմից վավերացված, սույն կետի առաջին կամ երկրորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերի պատճենները, բեռնատար վագոնների (բեռնարկղերի) անջատումը հաստատող փաստաթուղթը, տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթը, որին համապատասխան այդ ապրանքները ժամանել են առաքման վայր կամ դրա՝ երկաթուղային փոխադրողի կողմից վավերացված պատճենը՝ ընթացքի ճանապարհին ավելի վաղ անջատված մեկ կամ մի քանի բեռնատար վագոններով (բեռնարկղերով) փոխադրվող ապրանքների նկատմամբ:»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|