ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2015 թվականի |
թիվ 114 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՄԻ ՔԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի հավելված թիվ 1) 7-րդ կետի, 43-րդ կետի 2-րդ ենթակետի և 44-րդ կետի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հուլիսի 5-ի «Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման, գնային կարգավորման և պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 200 որոշման 2-րդ կետի երրորդ պարբերությունը,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի նոյեմբերի 12-ի «Մրցակցության, հակամենաշնորհային և գնային կարգավորման և պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 253 որոշումը,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մարտի 12-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 5-ի թիվ 200 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 40 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունվարի 27-ի «Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման, գնային կարգավորման և պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 3 կարգադրությունը:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ |
Ա. Սլեպնյով |