ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2015 թվականի |
թիվ 74 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ` 50 000 ԿՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԳԱԶԱՏՈՒՐԲԻՆՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրքը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել ստորաենթադիրքերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն թիվ 3 հավելվածի.
դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 34Դ ծանոթագրությամբ՝
«34Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի հուլիսի 8-ի թիվ 74 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:»:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն ոչ շուտ, քան 2015 թվականի սեպտեմբերի 2-ը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 8-ի թիվ 74 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորներ |
+ 8411 99 009 9 |
- - - - այլ |
հատ |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 8-ի թիվ 74 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորներ |
- - - - այլ.* |
||
8411 99 009 2 |
- - - - - 50 000 կՎտ-ից ավելի հզորությամբ գազատուրբիններ պատրաստելու համար5) |
հատ |
8411 99 009 8 |
- - - - - այլ |
հատ |
_________________
*ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8411 99 009 1 ստորաենթադիրքին հաջորդող՝ առանց ծածկագրի ստորաենթադիրք:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 8-ի թիվ 74 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով) |
8411 99 009 2 |
- - - - - 50 000 կՎտ-ից ավելի հզորությամբ գազատուրբիններ պատրաստելու համար5) |
534Դ) |
8411 99 009 8 |
- - - - - այլ |
5 |