ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2015 թվականի |
թիվ 73 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ ՁԿԱՆ ԱՃԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42–րդ և 45–րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել դիրքերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 89-րդ խմբի 2-րդ լրացուցիչ ծանոթագրության մեջ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8905 90 100 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8905 90 100» ծածկագրով.
դ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն թիվ 3 հավելվածի.
ե) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 41Դ ծանոթագրությամբ՝
«41Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը մաքսային արժեքից 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի հուլիսի 8-ի թիվ 73 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:»:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն ոչ շուտ, քան 2015 թվականի սեպտեմբերի 2-ը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 8-ի թիվ 73 որոշման |
ԴԻՐՔԵՐ,
որոնք հանվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորներ |
8905 90 100 0 |
- - ծովային |
հատ |
8907 90 000 0 |
- այլ |
հատ |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 8-ի թիվ 73 որոշման |
ԴԻՐՔԵՐ,
որոնք ընդգրկվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորներ |
8905 90 100 |
- - ծովային. |
|
8905 90 100 1 |
- - - լողացող միջոցներ՝ նախատեսված ձկների կերակրման համար, համալրված ի թիվս այլ սարքավորումների, կերը տալու համար սարքավորումներով և կերը պահելու համար՝ 155 մ-ից ոչ պակաս բեռնունակությամբ զետեղարաններով |
հատ |
8905 90 100 9 |
- - - այլ |
հատ |
8907 90 000 |
- այլ` |
|
8907 90 000 1 |
- - ձկնաբուծարաններ՝ կլոր, հիմնակմախքի` 20 մ կամ դրանից ավելի, սակայն 50 մ-ից ոչ ավելի ներքին տրամագծով |
հատ |
8907 90 000 9 |
- - այլ |
հատ |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 8-ի թիվ 73 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով) |
8905 90 100 1 |
- - - լողացող միջոցներ՝ նախատեսված ձկների կերակրման համար, համալրված, ի թիվս այլ սարքավորումների, կերը տալու համար սարքավորումներով և կերը պահելու համար՝ 155 մ3-ից ոչ պակաս բեռնունակությամբ զետեղարաններով |
1041Դ) |
8905 90 100 9 |
- - - այլ |
10 |
8907 90 000 1 |
- - ձկնաբուծարաններ՝ կլոր, հիմնակմախքի` 20 մ կամ դրանից ավելի, սակայն 50 մ-ից ոչ ավելի ներքին տրամագծով |
1541Դ) |
8907 90 000 9 |
- - այլ |
15 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|