ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2020 թվականի |
թիվ 137 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ, ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ հոդվածին և ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի 3-րդ հավելվածի 40-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կոլեգիան որոշեց.
1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 29.06.21 թիվ 70)
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումների առանձին դրույթներ՝ թիվ 2 հավելվածի ցանկի համաձայն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2021 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ |
Վ. Նազարենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 137 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում կատարվող, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր Ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԿ 29.06.21 թիվ 70)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 137 որոշման |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումների՝ուժը կորցրած առանձին դրույթների
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունվարի 27-ի «Նեֆրիտի և դիամոնիումի հիդրոֆոսֆատի (դիամոնիումի ֆոսֆատ) առնչությամբ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 4 որոշման 3-րդ կետը։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 8-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ ԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պարտավորություններին համապատասխան ապրանքների առանձին տեսակների առնչությամբ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 72 որոշման 2-րդ կետը։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 86 որոշման 2-րդ կետը։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 1-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի փոփոխության հետ կապված՝ Մաքսային միության հանձնաժողովի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 109 որոշման թիվ 1 հավելվածի 11-րդ կետը:
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում, Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում, ինչպես նաև էֆեդրին, պսևդոէֆեդրին և նորէֆեդրին պարունակող դեղապատրաստուկների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 150 որոշման թիվ 4 հավելվածի 1-ին կետը։
6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի փետրվարի 2-ի «Պոլիգրաֆիական արդյունաբերության մեջ օգտագործվող ապրանքների առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր սահմանելու, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 13 որոշման թիվ 2 հավելվածի 1-ին կետը։
7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մարտի 29-ի «ԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պարտավորություններին համապատասխան՝ ապրանքների առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը սահմանելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 26 որոշման 2-րդ կետը։
8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մարտի 29-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում ապրանքների առանձին տեսակների մասով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 27 որոշման 2-րդ կետը:
9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 31-ի ««Կաշվի և կոշկեղենի արդյունաբերության համար մակերևութային ակտիվ միջոցների առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 12 որոշման թիվ 4 հավելվածի 1-ին կետը։
10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 11-ի «ԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պարտավորություններին համապատասխան՝ ապրանքների առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը սահմանելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 44 որոշման 3-րդ կետը։
11. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 7-ի «Դրոշմատպման համար նախատեսված նրբաթիթեղի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ սահմանելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 113 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 141 որոշման 3-րդ կետը։
12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 24-ի «Ժամացույցների արտադրության մեջ օգտագործվող լրակազմող տարրերի առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր սահմանելու ու այն ապրանքների և դրույքաչափերի ցանկում փոփոխություն կատարելու մասին, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր» թիվ 60 որոշման 3-րդ կետը։
13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունիսի 5-ի «ԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պարտավորություններին համապատասխան՝ ապրանքների առանձին տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը սահմանելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 94 որոշման թիվ 3 հավելվածի 1-ին կետը։
14. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 29-ի ««Ալմաստների, սուտակների, շափյուղաների, զմրուխտների, ալեքսանդրիտների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 14 որոշման թիվ 4 հավելվածի 1-ին կետը։
15. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունիսի 25-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 106 որոշման հավելվածի 2-րդ կետը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: