ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0150 Ն. 09.09.2025
9 սեպտեմբերի 2025 թվականի |
թիվ 150-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգը, բարելավել ֆինանսական կազմակերպություններից ստացվող տվյալների որակը, օպտիմալացնել հաշվետվական համակարգը և անցում կատարել տվյալահեն միջավայրում որոշումների կայացման համակարգի,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ, 35-րդ և 37-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի «,Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասինե թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 3-ի 25-րդ կետը, Հավելված 2-ի «Բանկի միջոցով արտերկրից մուտք եղած և դեպի արտերկիր ուղարկված գումարների վերաբերյալ» Ձև 24-ը և «Բանկի միջոցով կատարված ներքին փոխանցումների վերաբերյալ» Ձև 24-ը ուժը կորցրած ճանաչել:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 377-Ն որոշմամբ հաստատված կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները․
1) Կարգի 2-րդ կետում «և «Ծանոթագրություն ֆինանսական վիճակի վերաբերյալ» բառերը փոխարինել «, «Ծանոթագրություն ֆինանսական վիճակի վերաբերյալ» և «Ծանոթագրություն դրամական միջոցների փոխանցումների վերաբերյալ» բառերով:
2) Կարգը բաժին 4-ից հետո լրացնել նոր 5-րդ բաժնով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ԲԱԺԻՆ 5․ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
176. «Ծանոթագրություն դրամական միջոցների փոխանցումների վերաբերյալ» հաշվետվությունում ներկայացվում է տեղեկատվություն միջազգային և ներհանրապետական փոխանցումների կամ ստացումների մասին, որոնք նախաձեռնվել են հաշվետու բանկի հաճախորդի, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպություն հաճախորդի կողմից՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով։ Սույն հաշվետվության իմաստով հաճախորդ է հանդիսանում՝ հաշվետու բանկ դիմած ցանկացած ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր:
177. Սույն հաշվետվության իմաստով միջազգային փոխանցումներ կամ ստացումներ են դիտարկվում հաշվետու ամսվա ընթացքում հաշվետու բանկի միջոցով արտերկիր փոխանցված կամ արտերկրից ստացված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը, ներառյալ՝ հայաստանյան և արտասահմանյան առանց հաշվի բացման արագ փոխանցումների համակարգերի միջոցով կատարված փոխանցումները։ Սույն հաշվետվության իմաստով առանց հաշվի բացման արագ փոխանցումների համակարգ է համարվում կանխիկ կամ անկանխիկ միջոցներով (բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվառման հաշվով) նախաձեռնած փոխանցման կամ ստացման կատարումն ապահովող համակարգը։ Ընդ որում, միջազգային փոխանցումների մեջ չեն ներառվում հաշվետու բանկի սեփական փոխանցումները (որոնք չեն նախաձեռնվել բանկի հաճախորդի կողմից), ինչպես նաև հաշվետու բանկի, որպես հաշվարկային գործակալ կամ միջնորդ օղակ, իրականացված փոխանցումները: Սույն հաշվետվության իմաստով հաշվետու բանկը համարվում է հաշվարկային գործակալ, երբ հայաստանյան և արտասահմանյան առանց հաշվի բացման արագ փոխանցումների համակարգում իրականացնում է տվյալ համակարգի մասնակիցների փոխանցում կամ ստացում կատարելու համար հաշվարկային գործակալի գործառույթ։ Սույն հաշվետվության իմաստով հաշվետու բանկը հանդիսանում է միջնորդ, երբ արտերկրից ստացել է կամ արտերկիր փոխանցել է ցանկացած գումար, որի նախաձեռնողը կամ ստացողը հանդիսացել է հաշվետու բանկում սպասարկվող այլ բանկ կամ վճարահաշվարկային կազմակերպություն հանդիսացող հաճախորդի հաճախորդը։
178. Սույն հաշվետվության իմաստով ներհանրապետական փոխանցումներ են դիտարկվում հաշվետու ամսվա ընթացքում հաշվետու բանկի միջոցով Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված և Հայաստանի Հանրապետությունում ստացված առանց հաշվի բացման արագ փոխանցումների համակարգերի միջոցով կատարված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը, որը ենթակա է լրացման փոխանցման նախաձեռնող հաճախորդի սպասարկումն իրականացնող բանկի կողմից: Ընդ որում, ներհանրապետական փոխանցումների մեջ չեն ներառվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Էլեկտրոնային վճարումների համակարգով կատարված փոխանցումները, միջբանկային և ներբանկային փոխանցումները։
179. Հաշվետու բանկի կողմից մինչև 50 000 ԱՄՆ դոլար միջազգային փոխանցումները կամ ստացումները լրացվում են ամփոփ տեսքով, սույն հաշվետվության 181-րդ կետի համաձայն, բացառությամբ 14-ից 16-րդ, 18-րդ և 22-րդ սյունակների, որոնց համար լրացվում է «չի կիրառվում» տարբերակը։
180. 50 000 ԱՄՆ դոլարից բարձր միջազգային փոխանցումները կամ ստացումները հաշվետու բանկի կողմից լրացվում են՝ գործարք առ գործարք սույն հաշվետվության 181-րդ կետի համաձայն, եթե միջազգային փոխանցումն իրականցվել է բանկի թղթակցային հաշիվներով կամ բանկի արտասահմանյան մասնաճյուղերով։ Իսկ ներհանրապետական և առանց հաշվի բացման արագ փոխանցումների համակարգերով միջազգային փոխանցումներ կամ ստացումներ իրականացնելու դեպքում՝ ամփոփ տեսքով սույն հաշվետվության 181-րդ կետի համաձայն, բացառությամբ 14-ից 16-րդ, 18-րդ և 22-րդ սյունակների, որոնց համար լրացվում է «չի կիրառվում» տարբերակը։
181. Սույն հաշվետվության շրջանակում միջազգային և ներհանրապետական փոխանցումների մասին տեղեկատվությունը լրացվում է հետևյալ սյունակների համաձայն՝
1) «Փոխանցման կամ ստացման բնույթ»,
2) «Փոխանցողի կամ ստացողի իրավական կարգավիճակ»,
3) «Գործարքի տեսակ»,
4) «Փոխանցման կամ ստացման եղանակ»,
5) «Փոխանցման կամ ստացման միջոց կամ համակարգ»,
6) «Փոխանցման կամ ստացման կատարման համար կիրառվող կապի միջոց»,
7) «Փոխանցման մարզ»,
8) «Ստացման մարզ»,
9) «Փոխանցման կամ ստացման երկրի կոդ»,
10) «Փոխանցման կամ ստացման գումար»,
11) «Փոխանցման կամ ստացման արժույթի կոդ»,
12) «Փոխանցման կամ ստացման գումարն արտահայտված ԱՄՆ դոլարով (հազար դոլար)»,
13) «Փոխանցման կամ ստացման գումարի մեծության դասակարգիչ (ԱՄՆ դոլարին համարժեք)»,
14) «Փոխանցող կամ ստացող իրավաբանական անձի անվանում»,
15) «Փոխանցող կամ ստացող իրավաբանական անձի ՀՎՀՀ»,
16) «Փոխանցողի կամ ստացողի հատվածային պատկանելիություն»,
17) «Փոխանցողի կամ ստացողի ռեզիդենտության երկիր»,
18) «Փոխանցման կամ ստացման գործարքի կողմ հանդիսացող իրավաբանական անձի անվանում»,
19) «Փոխանցման կամ ստացման գործարքի կողմ հանդիսացողի ռեզիդենտության երկիր»,
20) «Փոխանցման կամ ստացման գործարքի կողմ հանդիսացողի իրավական կարգավիճակ»,
21) «Փոխանցման կամ ստացման նպատակի դասակարգում»,
22) «Փոխանցման կամ ստացման նպատակի կոդ»,
23) «Փոխանցման կամ ստացման քանակ»
24) «Փոխանցման կամ ստացման դիմաց վճարված միջնորդավճար»:
182. «Փոխանցման կամ ստացման բնույթ» սյունակը լրացվում է՝
1) «միջազգային», եթե փոխանցումը կամ ստացումը կատարվել է արտասահմանից, կամ դեպի արտասահման,
2) «ներհանրապետական», եթե և´ փոխանցումը, և´ ստացումը կատարվել են Հայաստանից կամ Հայաստանում։
183. «Փոխանցողի կամ ստացողի իրավական կարգավիճակ» սյունակը լրացվում է՝ փոխանցողի կամ ստացողի կարգավիճակը, ըստ սույն Կարգի 25-րդ կետով սահմանված «Գործընկերոջ իրավական կարգավիճակը» սյունակի տարբերակների:
184. «Գործարքի տեսակ» սյունակը լրացվում է՝
1) «ուղարկված», եթե Հայաստանի Հանրապետությունից դեպի արտասահման կամ դեպի Հայաստանի Հանրապետություն ուղղված դրամական փոխանցման հանձնարարականը ստացել և կատարել է հաշվետու բանկը,
2) «ստացված», եթե արտերկրից դեպի Հայաստանի Հանրապետություն ուղղված դրամական փոխանցման հանձնարարականը ստացել և կատարել է հաշվետու բանկը:
185. «Փոխանցման կամ ստացման եղանակ» սյունակը լրացվում է՝
1) «բանկային հաշվով», եթե փոխանցումը նախաձեռնվել է հաշվետու բանկի հաճախորդի կամ փոխանցողի միջոցներից (բանկային հաշվից) կամ փոխանցումը ստացվել կամ մուտքագրվել է հաշվետու բանկի հաճախորդի կամ ստացողի բանկային հաշվին,
2) «հաշվառման հաշվով», եթե փոխանցումը նախաձեռնվել է հաշվետու բանկի հաճախորդի կամ փոխանցողի միջոցներից՝ հաշվետու բանկի կողմից թողարկված էլեկտրոնային փողի հաշվառման հաշվից կամ փոխանցումը ստացվել կամ մուտքագրվել է հաշվետու բանկի հաճախորդի կամ ստացողի՝ հաշվետու բանկի կողմից թողարկված էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին,
3) «կանխիկ միջոցներով», եթե փոխանցումը նախաձեռնվել է հաշվետու բանկի հաճախորդի կամ փոխանցողի կողմից տրամադրված կանխիկ միջոցներով կամ փոխանցումը ստացվել կամ ստացողին վճարվել է կանխիկ գումարով։
186. «Փոխանցման կամ ստացման միջոց կամ համակարգ» սյունակը լրացվում է՝
1) նշելով արտասահմանյան կամ հայաստանյան առանց հաշվի բացման արագ փոխանցումների համակարգի անվանումը, որի միջոցով փոխանցվել կամ ստացվել է փոխանցման գումարը: Ընդ որում, եթե արտասահմանից դրամական միջոցների ստացումը կամ ուղարկումն իրականացվում է հայաստանյան համակարգի միջոցով՝ արտասահմանյան համակարգի հետ համագործակցության շրջանակում, ապա պետք է նշվի արտասահմանյան համակարգի անվանումը, որի հետ համագործակցում է հայաստանյան համակարգը,
2) նշելով «բանկի թղթակցային հաշիվներով» տարբերակը, եթե հաշվետու բանկի կողմից միջազգային փոխանցում կամ ստացում կատարելու համար չի կիրառվում որևէ առանց հաշվի բացման արագ փոխանցումների համակարգ, և փոխանցումն կամ ստացումն իրականացվում է հաշվետու բանկի թղթակցային հաշիվների միջոցով,
3) նշելով «բանկի արտասահմանյան մասնաճյուղերով» տարբերակը, եթե հաշվետու բանկն ունի արտասահմանում գործող մասնաճյուղ(եր), և փոխանցումը դեպի Հայաստան իրականացվում է հաշվետու բանկի արտասահմանյան մասնաճյուղերի հաշիվների միջոցով կամ ստացումը արտասահմանում կատարվում է հաշվետու բանկի արտասահմանյան մասնաճյուղերի հաշիվների միջոցով։
187. «Փոխանցման կամ ստացման կատարման համար կիրառվող կապի միջոց» սյունակը լրացվում է բանկի կողմից «Փոխանցման կամ ստացման միջոց կամ համակարգ» սյունակում նշված տարբերակին համապատասխանող այն կապուղին, որը օգտագործվում է փոխանցում կատարելու համար՝ ընտրելով սույն կետի 1-ից 5-րդ ենթակետերով սահմանված տարբերակներից որևէ մեկը.
1) «ՍՎԻՖԹ»,
2) «Ինտերնետ միջավայր»,
3) «ԷՍ-ՊԷ-ԷՖ-ԷՍ»,
4) «Ֆաքս»,
5) «Առանձնացված կապուղի»։
188. «Փոխանցման մարզ» սյունակը լրացվում է Հայաստանի Հանրապետությունից փոխանցման նախաձեռնման վայրը՝ համաձայն սույն կետի 1-ից 12-րդ ենթակետերով սահմանված տարբերակների։ Այն դեպքում, երբ փոխանցումը նախաձեռնվել է անկանխիկ եղանակով, ապա նշվում է հաշվետու բանկի գլխամասային գրասենյակի գտնվելու մարզը․
1) «Երևան»,
2) «Արագածոտն»,
3) «Արարատ»,
4) «Արմավիր»,
5) «Գեղարքունիք»,
6) «Կոտայք»,
7) «Լոռի»,
8) «Շիրակ»,
9) «Սյունիք»,
10) «Տավուշ»,
11) «Վայոց Ձոր»
12) «չի կիրառվում», եթե փոխանցման նախաձեռնումն իրականացվում է արտասահմանում։
189. «Ստացման մարզ» սյունակը լրացվում է Հայաստանի Հանրապետությունում փոխանցման ստացման վայրը՝ համաձայն սույն կետի 1-ից 13-րդ ենթակետերով սահմանված տարբերակների։ Այն դեպքում, երբ փոխանցումը ստացվել է անկանխիկ եղանակով, ապա նշվում է ստացող բանկի գլխամասային գրասենյակի գտնվելու մարզը․
1) «Երևան»,
2) «Արագածոտն»,
3) «Արարատ»,
4) «Արմավիր»,
5) «Գեղարքունիք»,
6) «Կոտայք»,
7) «Լոռի»,
8) «Շիրակ»,
9) «Սյունիք»,
10) «Տավուշ»,
11) «Վայոց Ձոր»,
12) «չի կիրառվում», եթե փոխանցման ստացումն իրականացվում է արտասահմանում,
13) «անհասցե փոխանցում», երբ ներհանրապետական փոխանցման համար վճարողի կողմից չի հստակեցվել ներհանրապետական փոխանցման ստացման վայրը։
190. «Փոխանցման կամ ստացման երկրի կոդ» սյունակը լրացվում է այն երկրի կոդը (ըստ ԻՍՕ (ISO) 3166-1 alpha-3 միջազգային ստանդարտի), որտեղից կատարվել է դեպի Հայաստանի Հանրապետություն փոխանցումը կամ ստացումը կամ այն երկրի կոդը, որտեղ պետք է կատարվի փոխանցված գումարի վճարումը ստացողին։
191. «Փոխանցման կամ ստացման գումար» սյունակը լրացվում է փոխանցման կատարման կամ վճարման համար ստացված գումարը։
192. «Փոխանցման կամ ստացման արժույթի կոդ» սյունակը լրացվում է փոխանցման կատարման կամ վճարման համար ստացված գումարի արժույթի ԻՍՕ (ISO) 4217 ստանդարտին համապատասխան կոդը։
193. «Փոխանցում կամ ստացում՝ ԱՄՆ դոլարով» սյունակը լրացվում է փոխանցված կամ ստացված գումարն արտահայտված ԱՄՆ դոլարով: Ընդ որում, փոխանցման կամ ստացման արժույթը ԱՄՆ դոլարից տարբեր լինելու դեպքում փոխանցման կամ ստացման գումարն արտահայտվում է ԱՄՆ դոլարով՝ հաշվարկված գործարքի կատարման օրվա դրությամբ այն փոխարժեքով, որը հրապարակել է տվյալ արժույթը թողարկող Կենտրոնական կամ Ազգային բանկը:
194. «Փոխանցման կամ ստացման գումարի մեծության դասակարգիչ (ԱՄՆ դոլարին համարժեք)» սյունակը լրացվում է յուրաքանչյուր փոխանցված կամ ստացված մեկ գործարքի մեծությունից կախված միևնույն տողում խմբավորված գումարների դասակարգման բնութագրումը, ըստ հետևյալ տարբերակների՝
1) «մինչև 100»,
2) «101-ից մինչև 250»,
3) «251-ից մինչև 500»,
4) «501-ից մինչև 1000»,
5) «1001-ից մինչև 2500»,
6) «2501-ից մինչև 5000»,
7) «5001-ից մինչև 10000»,
8) «10001-ից մինչև 25000»,
9) «25001-ից մինչև 50000»,
10) «50001-ից մինչև 100000»,
11) «100001-ից մինչև 250000»,
12) «250001-ից մինչև 500000»,
13) «500001-ից մինչև 1000000»,
14) «1000001-ից մինչև 2500000»,
15) «2500001-ից մինչև 5000000»,
16) «5000001-ից ավել»։
195. «Փոխանցող կամ ստացող իրավաբանական անձի անվանում» սյունակը լրացվում է՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում գումարի փոխանցումը նախաձեռնող կամ գումարը ստացող իրավաբանական անձի անվանումը,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե «Փոխանցողի կամ ստացողի իրավական կարգավիճակ» սյունակում լրացվում է «ֆիզիկական անձ» կամ «անհատ ձեռնարկատեր» տարբերակը, փոխանցման կամ ստացման գումարը չի գերազանցում 50,000 ԱՄՆ դոլարը, «Փոխանցման կամ ստացման միջոց կամ համակարգ» սյունակում լրացվում է առանց հաշվի բացման արագ փոխանցումների համակարգի անվանումը կամ «Փոխանցման կամ ստացման բնույթ» սյունակում լրացվում է «ներհանրապետական» տարբերակը։
196. «Փոխանցող կամ ստացող իրավաբանական անձի ՀՎՀՀ» սյունակը լրացվում է՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում գումարի փոխանցումը նախաձեռնող կամ գումարը ստացող իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում գումարի փոխանցումը նախաձեռնող կամ գումարը ստացող իրավաբանական անձն ոչ ռեզիդենտ է, «Փոխանցողի կամ ստացողի իրավական կարգավիճակ» սյունակում լրացվում է «ֆիզիկական անձ» կամ «անհատ ձեռնարկատեր» տարբերակը, փոխանցման կամ ստացման գումարը չի գերազանցում 50,000 ԱՄՆ դոլարը, «Փոխանցման կամ ստացման միջոց կամ համակարգ» սյունակում լրացվում է առանց հաշվի բացման արագ փոխանցումների համակարգի անվանումը կամ «Փոխանցման կամ ստացման բնույթ» սյունակում լրացվում է «ներհանրապետական» տարբերակը։
197. «Փոխանցողի կամ ստացողի հատվածային պատկանելիություն» սյունակը լրացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գումարի փոխանցումը նախաձեռնողի կամ գումարը ստացողի հատվածային պատկանելիությունը, ըստ սույն Կարգի 23-րդ կետով սահմանված «Գործընկերոջ հատվածային պատկանելիությունը» սյունակից համապատասխան տարբերակը, բացառությամբ այն դեպքերի, երբ փոխանցման կամ ստացման գումարը չի գերազանցում 50,000 ԱՄՆ դոլարը, «Փոխանցման կամ ստացման միջոց կամ համակարգ» սյունակում լրացվում է առանց հաշվի բացման արագ փոխանցումների համակարգի անվանումը, «Փոխանցման կամ ստացման բնույթ» սյունակում լրացվում է «ներհանրապետական» տարբերակը, որոնց դեպքում լրացվում է «չի կիրառվում» տարբերակը։
198. «Փոխանցողի կամ ստացողի ռեզիդենտության երկիր» սյունակը լրացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գումարի փոխանցումը նախաձեռնողի կամ գումարը ստացողի ռեզիդենտության երկիրը, ըստ սույն Կարգի 24-րդ կետով սահմանված «Գործընկերոջ երկիրը» սյունակի տարբերակների։
199. «Փոխանցման կամ ստացման գործարքի կողմ հանդիսացող իրավաբանական անձի անվանում» սյունակը լրացվում է՝
1) արտերկրից փոխանցումը նախաձեռնած (փոխանցող) կամ արտերկրում փոխանցումը ստացող փոխանցման կամ ստացման գործարքի հակառակ կողմ հանդիսացող իրավաբանական անձի անվանումը,
2) «չի կիրառվում» տարբերակը, եթե «Փոխանցման կամ ստացման գործարքի կողմ հանդիսացողի իրավական կարգավիճակ» սյունակում լրացվում է «ֆիզիկական անձ» կամ «անհատ ձեռնարկատեր» տարբերակը, փոխանցման կամ ստացման գումարը չի գերազանցում 50,000 ԱՄՆ դոլարը, «Փոխանցման կամ ստացման միջոց կամ համակարգ» սյունակում լրացվում է առանց հաշվի բացման արագ փոխանցումների համակարգի անվանումը կամ «Փոխանցման կամ ստացման բնույթ» սյունակում լրացվում է «ներհանրապետական» տարբերակը։
200. «Փոխանցման կամ ստացման գործարքի կողմ հանդիսացողի ռեզիդենտության երկիր» սյունակը լրացվում է փոխանցման կամ ստացման գործարքի հակառակ կողմ հանդիսացողի ռեզիդենտության երկրի կոդը, ըստ սույն Կարգի 24-րդ կետով սահմանված «Գործընկերոջ երկիրը» սյունակի տարբերակների։
201. «Փոխանցման կամ ստացման գործարքի կողմ հանդիսացողի իրավական կարգավիճակ» սյունակը լրացվում է արտերկրից փոխանցումը նախաձեռնած (փոխանցած) կամ արտերկրում փոխանցումը ստացող փոխանցման կամ ստացման գործարքի հակառակ կողմ հանդիսացողի իրավական կարգավիճակը, ըստ սույն Կարգի 25-րդ կետով սահմանված «Գործընկերոջ իրավական կարգավիճակը» սյունակի տարբերակների։
202. «Փոխանցման կամ ստացման նպատակի դասակարգում» սյունակը լրացվում է՝
1) «սեփական հաշիվների միջև փոխանցում», երբ հաճախորդը տվյալ բանկում ունեցած իր բանկային հաշվից փոխանցում է իրականացրել իր՝ արտասահմանյան բանկում ունեցած բանկային հաշվին կամ արտասահմանյան բանկում ունեցած իր բանկային հաշվից միջոցներ է փոխանցել հաշվետու բանկում ունեցած իր բանկային հաշվին,
2) «առևտրային բնույթի փոխանցում», երբ․
ա․ ֆիզիկական անձը անշարժ գույք ձեռք բերելու կամ վաճառելու, ինչպես նաև շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով իրականացնում է փոխանցումներ, այդ թվում՝ այդ նպատակներով տրամադրվող անհատույց ֆինանսական օգնության կամ նվիրատվության տրամադրման միջոցով,
բ․ հաճախորդի կողմից փոխանցվող կամ ստացվող գումարի նպատակը սույն Կարգի 202-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ չի դասակարգվում որպես «ոչ առևտրային բնույթիե,
գ․ ֆիզիկական անձը փոխանցման կամ ստացման գումարը ստացել կամ փոխանցել է իրավաբանական անձից կամ իրավաբանական անձին, եթե չկա լրացուցիչ տեղեկատվություն, որ փոխանցվող կամ ստացվող գումարի նպատակը, սույն հաշվետվության 202-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, դասակարգվում է որպես «ոչ առևտրային բնույթի փոխանցում»,
3) «ոչ առևտրային բնույթի փոխանցում», երբ․
ա․ ֆիզիկական անձի անունով արտերկրից ստացվել է կամ արտերկիր փոխանցվել են անհատույց ֆինանսական միջոցներ, որոնց նպատակը ֆիզիկական անձի ընթացիկ կարիքների բավարարումն է։ Մասնավորապես, ընթացիկ ֆինանսական օգնությունը, նվիրատվությունը, նպաստը, թոշակը և այլ նմանատիպ միջոցների փոխանցումը կամ ստացումը,
բ․ ֆիզիկական անձի անունով արտերկրից ստացվել է կամ արտերկիր փոխանցվել է ֆիզիկական անձի աշխատանքի դիմաց աշխատավարձ։ Մասնավորապես, երբ ֆիզիկական անձն աշխատել է արտերկրում տեղակայված կազմակերպությունում և աշխատավարձը ստացել է՝ գտնվելով իր ռեզիդենտության երկրում,
գ․ ֆիզիկական անձի անունով արտերկրից ստացվել է կամ արտերկիր փոխանցվել է ֆիզիկական անձի աշխատանքի դիմաց աշխատավարձ։ Մասնավորապես, երբ ֆիզիկական անձն աշխատում է Հայաստանի Հանրապետությունում տեղակայված այնպիսի կազմակերպությունում, որտեղ աշխատավարձի վճարումը կատարվում է արտերկրից փոխանցման միջոցով,
դ․ իրավաբանական անձը փոխանցման գումարը փոխանցել կամ ստացել է դրամաշնորհ, նվիրատվություն և այլ անհատույց միջոցներ փոխանցելու կամ ստանալու նպատակով, որի մասին նշված է փոխանցման կամ ստացման հանձնարարականում:
203. «Փոխանցման կամ ստացման նպատակի կոդ» սյունակը լրացվում է՝
1) Հայաստանի Հանրապետությունից նախաձեռնված կամ Հայաստանի Հանրապետությունում ստացված փոխանցման կամ ստացման նպատակի կոդը՝ ընտրելով համապատասխանաբար Հավելված 10-ով սահմանված ցանկից։
2) «չի կիրառվում», եթե փոխանցման կամ ստացման գումարը չի գերազանցում 20,000 ԱՄՆ դոլարը կամ «Փոխանցման կամ ստացման միջոց կամ համակարգ» սյունակում լրացվում է առանց հաշվի բացման արագ փոխանցումների համակարգի անվանումը կամ «Փոխանցման կամ ստացման բնույթ» սյունակում լրացվում է «ներհանրապետական» տարբերակը։
204. «Փոխանցման կամ ստացման քանակ» սյունակը լրացվում է տվյալ տողում ամփոփված փոխանցումների կամ ստացումների քանակը։
205. «Փոխանցման կամ ստացման դիմաց վճարված միջնորդավճար» սյունակը լրացվում է հաճախորդի կողմից փոխանցման կամ ստացման դիմաց հաշվետու բանկին վճարված միջնորդավճարի գումարի չափը` արտահայտված ՀՀ դրամով։»։
Հավելված 10 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշման |
Դրամական միջոցների փոխանցման նպատակի կոդեր
Խմբի կոդ |
Կոդ |
Կատեգորիաներ |
Բացատրություն | ||
1000 |
Ապրանքներ | ||||
1001 |
Ապրանքների արտահանում կամ ներմուծում |
Փոխանցում կամ ստացում, որի հիմքում ընկած է ապրանքների արտահանումը կամ ներմուծումը՝ սեփականության իրավունքի փոփոխությամբ: | |||
2000 |
Ծառայություններ | ||||
2010 |
Ապրանքների վերամշակման դիմաց վճարներ |
Վերամշակման նպատակով ներմուծված կամ արտահանված ապրանքների վերամշակման դիմաց վճարումներ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև | |||
2020 |
Տեխնիկական սպասարկման և վերանորոգման դիմաց գումարներ |
Ներառում է վերանորոգման նպատակով շարժական միջոցների (օրինակ` նավեր, ինքնաթիռներ և այլ տրանսպորտային միջոցներ) վերանորոգման համար ստացված կամ վճարված միջոցները: | |||
2010 |
Տրանսպորտ | ||||
2031 |
Բեռնատար ծովային տրանսպորտ |
Փոխանցում կամ ստացում, որը վերաբերում է բեռնատար ծովային տրանսպորտային ծառայությունների դիմաց վճարմանը։ | |||
2032 |
Մարդատար օդային տրանսպորտ |
Փոխանցում կամ ստացում, որը վերաբերում է մարդատար օդային տրանսպորտային ծառայությունների դիմաց վճարմանը։ | |||
2033 |
Բեռնատար օդային տրանսպորտ |
Փոխանցում կամ ստացում, որը վերաբերում է բեռնատար օդային տրանսպորտային ծառայությունների դիմաց վճարմանը։ | |||
2034 |
Մարդատար երկաթուղային տրանսպորտ |
Փոխանցում կամ ստացում, որը վերաբերում է մարդատար երկաթուղային տրանսպորտային ծառայությունների դիմաց վճարմանը։ | |||
2035 |
Բեռնատար երկաթուղային տրանսպորտ |
Փոխանցում կամ ստացում, որը վերաբերում է բեռնատար երկաթուղային տրանսպորտային ծառայությունների դիմաց վճարմանը։ | |||
2036 |
Մարդատար ցամաքային տրանսպորտ |
Փոխանցում կամ ստացում, որը վերաբերում է մարդատար կամ ցամաքային կամ ավտոտրանսպորտային կամ ծառայությունների դիմաց վճարմանը։ | |||
2037 |
Բեռնատար ցամաքային տրանսպորտ |
Փոխանցում կամ ստացում, որը վերաբերում է բեռնատար կամ ցամաքային կամ ավտոտրանսպորտային ծառայությունների դիմաց վճարմանը։ | |||
2038 |
Հարակից, օժանդակ և այլ ծառայություններ |
Հարակից, օժանդակ և այլ ծառայությունների դիմաց վճարներին են վերաբերում օդանավակայաններում, նավահանգիստներում և այլ կայաններում մատուցվող ծառայությունները, հատկապես բեռնման-բեռնաթափման աշխատանքները, պահպանումն ու պահեստավորումը, փաթեթավորումը, նավերի, ինքնաթիռների ուղեկցումը, տրանսպորտային միջոցների շահագործումն ու մաքրումը, փրկարարական աշխատանքները: | |||
2040 |
Ճանապարհորդություն | ||||
2041 |
Հյուրանոցի ամրագրման վճարներ |
Փոխանցում կամ ստացում, որը վերաբերում է հյուրանոցում, հյուրատանը, բնակարաններում գիշերելու ծառայությունների դիմաց վճարներին։ | |||
2042 |
Առողջության հետ կապված վճարներ |
Փոխանցում կամ ստացում, որը վերաբերում է դեղորայքի ձեռքբերմանը և բժշկական ծառայությունների դիմաց վճարներին։ | |||
2043 |
Կրթության հետ կապված վճարներ |
Փոխանցում կամ ստացում, որը վերաբերում է կրթության դիմաց ծառայությունների վճարներին՝ հանրակացարանի, ուսուցման և այլ ուսումնական ծառայությունների դիմաց։ | |||
2044 |
Ճանապարհոր-դության այլ ծախսեր |
Փոխանցում կամ ստացում, որը ներառում է տուրիստական փաթեթների ձեռք բերումը և տուրիզմի նպատակով իրականացված այլ վճարներ (էքսկուրսիաներ, թանգարանների մուտքավճարներ և այլն)։ | |||
2050 |
Շինարարություն | ||||
2051 |
Շինարարություն արտասահմանում |
Ստացում, որը վերաբերում է հիմնական միջոցների, ինժեներական կառույցների՝ ճանապարհ, կամուրջ, կառուցման, վերազինման կամ վերանորոգման դիմաց իրականացված վճարներին։ Այստեղ լրացվում են մինչև 1 տարի տևողությամբ նախագծերի մասով ՀՀ ռեզիդենտների կողմից արտերկրում իրականացված աշխատանքների դիմաց վճարները։ | |||
2052 |
Շինարարություն հաշվետու երկրում |
Փոխանցում, որը վերաբերում է հիմնական միջոցների, ինժեներական կառույցների՝ ճանապարհ, կամուրջ, կառուցման, վերազինման կամ վերանորոգման դիմաց իրականացված վճարներին։ Այստեղ լրացվում են մինչև 1 տարի տևողությամբ նախագծերի մասով ոչ ռեզիդենտների կողմից ՀՀ-ում իրականացված աշխատանքների դիմաց վճարները։ | |||
2060 |
Ապահովագրական և կենսաթոշակային ծառայություններ | ||||
2061 |
Ապահովագրական վճարներ |
Ապահովագրական վճարները ներառում են կյանքի ապահովագրության, ոչ կյանքային ապահովագրության, վերապահովագրության, բեռների ապահովագրության և այլ տեսակի ապահովագրական ծառայությունների դիմաց վճարները։ | |||
2062 |
Ապահովագրական հատուցում |
Ապահովագրական հատուցումները ներառում են ապահովագրական ծառայությունների շրջանակներում ստացված կամ փոխանցված հատուցումները։ | |||
2063 |
Վճարված կամ Ստացված թոշակներ |
Ներառում են ոչ ռեզիդենտներին վճարված և ռեզիդենտների ստացած թոշակները և նպաստները | |||
2070 |
Հեռահաղորդակցության, տեղեկատվական, համակարգչային ծառայություններ, փոստային ծառայություններ | ||||
2071 |
Փոստային և սուրհանդակային ծառայություններ |
Փոստային ծառայությունները ներառում են փոստային գրասենյակի ծառայությունները, ինչպիսիք են նամականիշերի և դրամական պատվերների վաճառքը, մատուցված փոստային, հեռագրային ծառայության դիմաց վճարները և այլն: Բացառություն են կազմում փոստային գրասենյակների կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունները, ինչպիսիք են՝ բանկային և խնայողական հաշիվների հետ կապված ծառայությունները (որոնք հաշվառվում են ֆինանսական ծառայությունների ներքո), փոստի պատրաստման ծառայությունները (գրանցվում են այլ բիզնես ծառայությունների ներքո) և փոստային կապի համակարգերի հետ կապված կառավարման ծառայությունները (ներառվում են հեռահաղորդակցության ծառայությունների մեջ): | |||
2072 |
Հեռահաղորդակ-ցության ծառայություններ |
Հեռահաղորդակցության ծառայությունները ներառում են այն փոխանցումները կամ ստացումները, որոնք իրականացվել են ձայնի, պատկերի, տվյալների կամ այլ տեղեկատվության՝ հեռախոսի, հեռագրի, ռադիոյի կամ հեռուստատեսային ալիքների միջոցով հեռարձակման դիմաց: Ներառում է նաև հեռահաղորդակցության ցանցի սպասարկման դիմաց վճարները: | |||
2073 |
Համակարգչային ծառայություններ |
Համակարգչային ծառայությունները ներառում են համակարգչային սարքավորումների սպասարկման, վերանորոգման, պատվերով համակագչային ծրագրերի մշակման, համակարգչային ոլորտում տրամադրված խորհրդատվության դիմաց վճարները, ինչպես նաև ոչ անհատական պատվերով մշակված ծրագրային փաթեթներից օգտվելու համար լիցենզիոն վճարները և այլ նմանատիպ ծառայությունների դիմաց վճարները։ | |||
2074 |
Տեղեկատվական ծառայություններ |
Տեղեկատվական ծառայությունները ներառում են տեղեկատվական գործակալությունների ծառայությունների, ինչպես ԶԼՄ-ի նորությունների, նկարների ու հոդվածների տրամադրման, այնպես էլ տվյալների բազաների ստեղծման, տարածման ու պահպանման ծառայությունների դիմաց վճարները: Այստեղ ներառվում են նաև թերթերի և ամսագրերի ուղիղ անհատական բաժանորդագրությունը փոստային կամ այլ եղանակով առաքման միջոցով: | |||
2075 |
Ֆինանսական ծառայություններ |
Ֆինանսական ծառայությունները ներառում են ֆինանսական միջնորդությանը և այլ ֆինանսական ծառայությունների դիմաց վճարները, մասնավորապես այն վճարները, որոնք կապված են արժեթղթերի, ակտիվների կառավարման, ֆինանսական շուկայի կարգավորման և այլ գործառնությունների հետ (բացառությամբ ապահովագրական ընկերությունների և կենսաթոշակային հիմնադրամների ծառայությունների դիմաց վճարներից): | |||
2076 |
Վճարներ մտավոր սեփականության օգտագործման համար |
Մտավոր սեփականության օգտագործման դիմաց վճարները ներառում են մտավոր սեփականության օգտագործման դիմաց վճարները, որոնց թվում են՝ արտոնագրերը, ապրանքանիշերը, հեղինակային իրավունքը, առևտրային գաղտնիքները և այլ նմանատիպ վճարները։ | |||
2080 |
2080 |
Ֆինանսական ծառայություններ |
Ֆինանսական ծառայությունները ներառում են ֆինանսական միջնորդությանը և այլ ֆինանսական ծառայությունների դիմաց վճարները, մասնավորապես այն վճարները, որոնք կապված են արժեթղթերի, ակտիվների կառավարման, ֆինանսական շուկայի կարգավորման և այլ գործառնությունների հետ (բացառությամբ ապահովագրական ընկերությունների և կենսաթոշակային հիմնադրամների ծառայությունների դիմաց վճարներից): | ||
2090 |
2090 |
Մտավոր սեփականության օգտագործման դիմաց վճարներ |
Մտավոր սեփականության օգտագործման դիմաց վճարները ներառում են մտավոր սեփականության օգտագործման դիմաց վճարները, որոնց թվում են՝ արտոնագրերը, ապրանքանիշերը, հեղինակային իրավունքը, առևտրային գաղտնիքները և այլ նմանատիպ վճարները։ | ||
2100 |
Պրոֆեսիոնալ և կառավարման խորհրդատվական ծառայություններ | ||||
2101 |
Իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, հաշվետարական և հարկային խորհրդատվական ծառայություններ |
Ներառում է իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, հաշվետարական և հարկային խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարներ | |||
2102 |
Բիզնեսի և կառավարման ոլորտում խորհրդատվական ծառայություններ, հասարակության հետ կապեր |
Ներառում է կառավարչի, կառավարման ոլորտում խորհրդատվական, հասարակայնության հետ կապերի դիմաց մատուցած ծառայությունների դիմաց վճարները։ | |||
2103 |
Գովազդային, շուկայի ուսումնասիրման և հասարակական կարծիքների հետազոտման ծառայություններ |
Ներառում է գովազդային, շուկայի ուսումնասիրման և հասարակական կարծիքների հետազոտման ծառայությունների դիմաց վճարները։ | |||
2110 |
Տեխնիկական, առևտրի հետ կապված և այլ գործնական ծառայություններ | ||||
2111 |
Ճարտարապետական, ինժեներական և այլ տեխնիկական, գյուղատնտեսա-կան, հանքագործության և տեղում արտադրանքի վերամշակման ծառայություններ, առևտրի հետ կապված ծառայություններ, այլ բիզնես ծառայություններ |
Ներառում է ճարտարապետական, ինժեներական և այլ տեխնիկական, գյուղատնտեսական, հանքագործության և տեղում արտադրանքի վերամշակման ծառայությունների, առևտրի հետ կապված ծառայությունների (առևտրի հետ կապված ծառայություններն ընդգրկում են ապրանքների և ծառայությունների գործարքների միջնորդավճարները, որոնք վճարվում են առևտրականներին, ապրանքային բրոքերներին, դիլերներին, աճուրդավարներին և կոմիսիոն գործակալներին) և այլ բիզնես ծառայությունների դիմաց վճարները (անվտանգության ապահովման և հետաքննության, թարգմանչական, լուսանկարչական, շենքերի մաքրում և այլն)։ | |||
2112 |
Գործառնական վարձակալության ծառայություններ |
Ներառում է առանց անձնակազմ նավերի, օդանավերի և տրանսպորտային սարքավորումների, երկաթուղային վագոնների, բեռնարկղերի վարձակալության վճարները։ | |||
2120 |
2120 |
Անձնական, մշակութային և զվարճանքի ծառայություններ |
Ներառում է տեսալսողական ու հարակից ծառայությունների դիմաց վճարները, որոնց թվում են աուդիովիզուալ և հարակից ծառայությունները, շարժապատկերների (ֆիլմերի, տեսաերիզների, սկավառակի վրա կամ էլեկտրոնային եղանակով փոխանցվող և այլն), ռադիո և հեռուստատեսային հաղորդումների (ուղիղ կամ ուղիղ եթերում) արտադրության վճարները, կաբելային և արբանյակային ծառայությունների մուտքի համար վճարները, թատերական և երաժշտական բեմադրությունների, սպորտային միջոցառումների, կրկեսների և նմանատիպ այլ միջոցառումների հետ կապված դերասանների, ռեժիսորների և պրոդյուսերների վճարները։ Այստեղ են ներառվում նաև թանգարանների հետ կապված, այլ մշակութային, սպորտային, մոլախաղային և հանգստի գործունեության վճարները, բացառությամբ ճանապարհորդության մեջ ներառվածների։ Ինչպես նաև մարզիկների մրցանակները։ | ||
2230 |
2230 |
Պետական ապրանքներ և ծառայություններ |
Ներառում է դեսպանատների, ռազմական բազաների, միջազգային կազմակերպությունների հետ կապված առաքված կամ ստացված ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարները։ Ինչպես նաև արտերկրում գտնվող դիվանագետների, հյուպատոսական անձնակազմի, զինվորական անձնակազմի և նրանց ընտանիքների կողմից ձեռք բերված ապրանքների կամ ծառայությունների վճարները, ինչպես նաև այն ծառայությունների դիմաց վճարները, որոնք տրամադրվում են կառավարությունների կողմից կամ այլ կառավարություններին, բայց ներառված չեն այլ կատեգորիաներում։ | ||
2900 |
2900 |
Ծառայությունների համար վճարներ, որոնք չեն ներառվել նախորդ թվարկածներում |
Ծառայությունների համար վճարներ, որոնք չեն ներառվել նախորդ թվարկածներում։ | ||
3000 |
Եկամուտ | ||||
3010 |
Աշխատանքի դիմաց վարձատրություն |
Ստացված կամ փոխանցված աշխատավարձ, որը ներառում է սահմանային, սեզոնային և այլ կարճաժամկետ աշխատողների վարձատրությունը, որոնք հանդիսանում են ոչ ռեզիդենտ հաշվետու երկրում, ինչպես նաև այն ռեզիդենտ աշխատողների վարձատրությունը, որոնց գործատուն հանդիսանում է ոչ ռեզիդենտ: | |||
3020 |
Ներդրումային եկամուտներ | ||||
3021 |
Եկամուտ շահաբաժիններից |
Կապիտալում մասնակցության դիմաց ստացված կամ վճարված շահաբաժիններ։ | |||
3022 |
Պարտքային արժեթղթերի տոկոսավճարների (կուպոնների) ստացում կամ վճարում |
Պարտքային արժեթղթերի դիմաց տոկոսավճարների կամ կուպոնների ստացում կամ փոխանցում: | |||
3023 |
Վարկերի կամ փոխառություն-ների դիմաց ստացվող կամ վճարվող տոկոսավճարներ |
Տրամադրված կամ ստացված վարկի կամ փոխառության դիմաց տոկոսավճարների ստացում կամ փոխանցում: | |||
3024 |
Ավանդների դիմաց ստացվող կամ վճարվող տոկոսավճարներ |
Ներդրված ավանդի դիմաց տոկոսագումարների ստացում կամ վճարում: | |||
3030 |
3030 |
Այլ եկամուտներ (արտադրության և ներմուծման հարկեր |
Ներառում է արտադրության և ներմուծման հարկերի վճարները, ստացված կամ վճարված սուբսիդիաները և հողի կամ այլ բնական ռեսուրսների վարձակալության վճարները) | ||
4000 |
Ընթացիկ տրասֆերտներ կամ դրամական օգնություն | ||||
4010 |
4010 |
Պետական ընթացիկ տրանսֆերտներ |
Պետական կառավարման համակարգին ուղղված hարկեր եկամուտից, հարստությունից և այլ հարկեր՝ ներառյալ տուգանքներ, տույժեր, անդամակցության վճարներ և այլ տարատեսակ ընթացիկ տրանսֆերտներ | ||
4020 |
4020 |
Ֆինանսական կազմակերպու-թյուններ, ոչ ֆինանսական կազմակերպություններ, տնային տնտեսություններ և տնային տնտեսությունները սպասարկող շահույթ չհետապնդող կազմակերպություններ (ՏՏՍՈԱԿ) |
Նվիրատվություն, ժառանգություն, հումանիտար օգնություն, որոնք ստացել են ֆիզիկական անձինք և տնային տնտեսություն սպասարկող ոչ առևտրային կազմակերպությունները (ՏՏՍՈԱԿ-ներ) Հայաստանում կամ տրամադրվել են ֆիզիկական անձանց և ՏՏՍՈԱԿ-ներին արտերկրում, ալիմենտներ և այլ վճարումներ՝ երեխաների խնամքի համար, թոշակներ, կրթաթոշակներ և սոցիալական ապահովության շրջանակներում տրամադրվող այլ վճարումներ՝ պետական մարմինների և ՏՏՍՈԱԿ-ների կողմից։ Պարբերական փոխանցումներ (ներառյալ անդամավճարները) բարեգործական, կրոնական, գիտական և մշակութային կազմակերպություններին։ Մաքսային վճարներ և տուգանքներ, որոնք վճարվում են Հայաստանի ՏՏՍՈԱԿ-ների կողմից ոչ ռեզիդենտներին կամ ոչ ռեզիդենտների կողմից՝ Հայաստանի ՏՏՍՈԱԿ-ներին։ | ||
5000 |
Կապիտալ տրանսֆերտներ | ||||
5010 |
Պետական կապիտալ տրանսֆերտներ |
Հիմնական միջոցների ձեռքբերման կամ շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով պետական հատվածի ստացված (տրամադրած) անհատույց միջոցները, նվիրատվությունները, դրամաշնորհները | |||
5020 |
Ֆինանսական կազմակերպու-թյուններ, ոչ ֆինանսական կազմակերպություններ, տնային տնտեսություններ և ՏՏՍՈԱԿ |
Հիմնական միջոցների ձեռքբերման կամ շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով տնային տնտեսությունների կամ ՏՏՍՈԱԿ-ների կողմից ստացված (տրամադրած) անհատույց միջոցները։ | |||
5030 |
Ոչ արտադրական, ոչ ֆինանսական ակտիվների դիմաց վճարներ |
Այն ներառում է բնական պաշարների (բնական պաշարներից օգտվելու իրավունքի թույլատվություն), լիցենզիայի, վարձակալական համաձայնագրերի, առևտրային (մարքեթինգային) ակտիվների և գուդվիլի (բրենդային անվանումներ, առևտրային նշաններ, լոգոտիպեր և այլն) դիմաց վճարներ։ | |||
5040 |
Կրիպտոարժույթների դիմաց վճարներ |
Կրիպտոարժույթների ձեռքբերման կամ վաճառքի դիմաց վճարներ։ | |||
6000 |
Ներդրումներ | ||||
6010 |
Կանոնադրական կապիտալում ավելի քան 10 % փայամասնակ-ցության ձեռքբերում կամ ձեռնարկության հիմնադրում՝ կանոնադրական կապիտալում ավելի քան 10 % փայամասնակ-ցությամբ |
Ձեռնարկության կանոնադրական կապիտալում 10% և ավել փայամասնակցության ձեռքբերման կամ նոր ձեռնարկության հիմնադրման նպատակով գումարի ստացում կամ փոխանցում: | |||
6020 |
Կանոնադրական կապիտալում մինչև 10 % փայամասնակցության ձեռքբերում կամ ձեռնարկության հիմնադրում՝ կանոնադրական կապիտալում մինչև 10 % փայամասնակ-ցությամբ |
Ձեռնարկության կանոնադրական կապիտալում մինչև 10% փայամասնակցության ձեռքբերման կամ նոր ձեռնարկության հիմնադրման նպատակով գումարի ստացում կամ փոխանցում: | |||
6030 |
Պարտքային արժեթղթերի (պարտատոմսեր, մուրհակներ և այլն) վաճառք կամ առք |
Պարտքային արժեթղթերի առքի, վաճառքի կամ մարման հետ կապված ստացված կամ փոխանցված միջոցներ: | |||
6040 |
Այլ արժեթղթերի հետ գործարքներ (օր. ածանցյալ գործիքներ) |
Գործարքներ արժեթղթերի գծով (ածանցյալ գործիքներ, չեկեր և այլն), բացի պարտքային արժեթղթերից: | |||
6100 |
Այլ ներդրումներ | ||||
6110 |
Վարկերի կամ փոխառություն-ների տրամադրում |
Վարկի կամ փոխառության տրամադրման նպատակով գումարի փոխանցում կամ ստացում: | |||
6120 |
Վարկերի կամ փոխառություն-ների մարում |
Տրամադրված կամ ստացված վարկի կամ փոխառության մարման նպատակով գումարի ստացում կամ փոխանցում: | |||
6130 |
Ավանդների մարում |
Առևտրային բանկում ներդրված ավանդի մարում ռեզիդենտի կամ ոչ ռեզիդենտի կողմից: | |||
6200 |
Անշարժ գույքի առք կամ վաճառք | ||||
6210 |
Ստացողի համար անշարժ գույքի ձեռքբերման նպատակով գումարների ստացում կամ փոխանցում |
Գումարների ստացում կամ փոխանցում, որոնց նպատակն է միջոցները ստացողի համար անշարժ գույքի ձեռքբերումը: | |||
6220 |
Փոխանցողի համար անշարժ գույքի ձեռքբերման նպատակով գումարների ստացում կամ փոխանցում |
Գումարների ստացում կամ փոխանցում, որոնց նպատակն է միջոցները փոխանցողի համար անշարժ գույքի ձեռքբերումը (անմիջապես գույքը վաճառողից կամ միջնորդավորված): | |||
6230 |
Անշարժ գույքի վաճառքից գումարների ստացում կամ փոխանցում |
Սեփական անշարժ գույքի վաճառքից գոյացած գումարների փոխանցում կամ ստացում: | |||
6300 |
Հատուկ կոդեր | ||||
6310 |
Գումարի վերադարձ |
Երբ իրականացված գործարքի գումարի փոխանցումից հետո ինչ-ինչ պատճառներով տեղի է ունեցել գումարի հետվերադարձ գործարքի մյուս կողմի բանկի կողմից: | |||
6400 |
Այլ կոդեր | ||||
6410 |
Փոխանցում սեփական հաշիվների միջև |
Ներառվում են հաճախորդի սեփական մի հաշվից մեկ այլ սեփական արտասահմանյան հաշիվ միջոցների փոխանցումը: |
Հավելված 11 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշման |
ԿՈՇՏ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
Սույն կարգի «Ծանոթագրություն դրամական միջոցների փոխանցումների վերաբերյալ» հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության ճշգրտության և համապատասխանության ստուգման նպատակով ստորև ներկայացված են որոշակի կոշտ ստուգումներ:
If |
''F24_Trans_Purpose'' = "Own" |
Եթե փոխանցումը սեփական միջոցներով է, ապա այն կարող է լինել միայն բանկի թղթակցային հաշիվներով։ | |
Then |
''F24_Transfer_Method'' = "CorrAcc" | ||
If |
՛՛F24_Trans_Purpose՛՛ = "Own" '' F24_Legal_Status'' = ''Leg'' |
Եթե գործարքը իրավաբանական անձի սեփական հաշվիների միջև է, ապա փոխանցող/ստացողի իրավական կարգավիճակը նույնն է | |
Then |
'' F24_Legal_Status'' = "F24_Othside_LegStatus" | ||
If |
"F24_Trans_Count" <> 0 |
Քանակների դաշտում չի կարող լինել 0 | |
If |
'' F24_Legal_Status'' = "Leg'' |
Իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն, միշտ բաղկացած է 8 նիշից | |
Then |
Len(՛՛F24_LegEntTIN ՛՛) = 8 | ||
If |
'' F24_Legal_Status'' = ''Leg'' |
Իրավաբանական անձը չի կարող ստանալ աշխատանքի դիմաց վարձատրություն | |
Then |
"F24_Trans_PurposeCode" <> 3010 | ||
If |
'' F24_Legal_Status''՛ = "Leg'' ՛՛F24_Trans_Purpose՛՛ = "NonComm" |
Իրավաբանական անձը չի կարող ստանալ ոչ առևտրային նպատակով փոխանցում, բացառությամբ ընթացիկ և կապիտալ տրանսֆերտների | |
Then |
"F24_Trans_PurposeCode" in 4000, 5000 | ||
If |
"F24_TransChar" = ''Inter'' |
Արտերկիր փոխանցված/ստացված գումարների դեպքում երկիրը չի կարող լինել ՀՀ | |
Then |
"F24_Transfer_CntryCode" <> "ARM" | ||
If |
"F24_Transfer_SumUSD" < 50 000 |
50000 ԱՄՆ դոլարից փոքր փոխանցումների դեպքում 14,15,16,18,22 սյունակներում լրացվում է «չի կիրառվում» | |
Then |
"F24_LegEnt_Name" "F24_LegEntTIN" "F24_ResCntryCode" "F24_Othside_LegEnt_Name" = "NA" "F24_Trans_PurposeCode" | ||
If |
"F24_TransChar" = ''Inter'' "F24_TransType" = ''Received'' |
Արտերկրից փոխանցման դեպքում «Փոխանցման մարզ» սյունակում լրացվում է «Չի կիրառվում» | |
Then |
"F24_Transfer_Reg" = "NA" | ||
If |
"F24_TransChar" = ''Inter'' "F24_TransType" = ''Sent'' |
Դեպի արտերկիր փոխանցման դեպքում «Ստացման մարզ» սյունակում լրացվում է «Չի կիրառվում» | |
Then |
"F24_Transfer_Receive_Reg " = "NA" | ||
If |
"F24_Transfer_Sysytem" not in ''CorrAcc'', ''ForBranch'' |
Եթե գործարքն իրականացվել է արագ փոխանցումների համակարգերի միջոցով, ապա 14,15,16,18,22 սյունակներում լրացվում է «Չի կիրառվում» | |
Then |
"F24_LegEnt_Name" "F24_LegEntTIN" "F24_ResCntryCode" = "NA" "F24_Othside_LegEnt_Name" "F24_Trans_PurposeCode" | ||
If |
"F24_TransChar" = ''domesttic'' |
Եթե գործարքի բնույթը ներհանրապետական է, ապա 14,15,16,18,22 սյունակներում լրացվում է «Չի կիրառվում» | |
Then |
"F24_LegEnt_Name" "F24_LegEntTIN" "F24_ResCntryCode" = "NA" "F24_Othside_LegEnt_Name" "F24_Trans_PurposeCode" | ||
If |
"F24_Legal_Status" in ''Nat'', ''SEnt'' |
Եթե գործարքը նախաձեռնող կողմը ֆիզիկական անձ կամ անհատ ձեռներեց է, ապա 14, 15 սյունակներում լրացվում է «Չի կիրառվում» | |
Then |
"F24_LegEnt_Name" "F24_LegEntTIN" = "NA" |
։»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց վեց ամիս անց Կարգի ամբողջ տեքստում «50,000 ԱՄՆ դոլար» բառերը փոխարինել «20,000 ԱՄՆ դոլար» բառով։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` |
Ա. Նուրբեկյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|