Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 139
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
03.11.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2015 թվականի

թիվ 139

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 43-րդ կետի 15-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված), Մաքսային միության մաքսային օրենսգրքի 66-րդ հոդվածին և 180-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի նոյեմբերի 3-ի

թիվ 139 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

 

որոնք կատարվում են Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20–ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների մասին հայտարարագիրը լրացնելու կարգի մասին» հրահանգում՝

ա) 15-րդ կետի 42-րդ ենթակետը տասնիններորդ պարբերությունից հետո (աղյուսակից հետո) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«ապրանքների մասին հայտարարագրի գրանցման համարն այն ապրանքների նկատմամբ, որոնք նույնական են հայտարարագրվող ապրանքներին, և որոնց մաքսային արժեքն ընդունվել է մաքսային մարմնի կողմից՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 69-րդ հոդվածին համապատասխան կատարված լրացուցիչ ստուգման արդյունքներով՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 376 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ հսկողություն անցկացնելու կարգի 111 կետով նախատեսված դեպքում.».

բ) 43-րդ կետի 4-րդ ենթակետը քսանյոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«6-րդ բաղադրիչը՝ նշվում է այն ժամկետը լրանալու ամսաթիվը, որի ընթացքում հայտարարատուն մաքսային մարմին պետք է ներկայացնի լրացուցիչ փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ՝ լրացուցիչ ստուգում անցկացնելու ժամանակ մաքսային մարմնի կողմից ներկայացված հարցմանը համապատասխան:»:

2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 376 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ հսկողություն անցկացնելու կարգում՝

ա) 11-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ ներկայացված տեղեկությունները ոչ հավաստի լինելու հատկանիշներ կարող են լինել, մասնավորապես, հետևյալ հանգամանքները՝».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 111 կետ՝

«111. Այն դեպքում, երբ հայտարարագրվող ապրանքները ներմուծվում են այն արտաքին տնտեսական պայմանագրի շրջանակներում, որին համապատասխան ավելի վաղ ներմուծվել են դրանց նույնական ապրանքները, Կարգի 11-րդ կետում նշված հանգամանքները չեն դիտվում որպես ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացված՝ մաքսային արժեքի վերաբերյալ ոչ հավաստի կամ պատշաճ ձևով չհաստատված տեղեկությունների մասին վկայող հատկանիշներ՝ հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանմամբ՝

1) հայտարարագրվող ապրանքները և ավելի վաղ ներմուծված ապրանքները նույնական են, ներմուծվել են մեկ արտաքին տնտեսական պայմանագրի շրջանակներում՝ գործարքի անփոփող պայմանների պահպանմամբ (այդ թվում՝ ապրանքների գնի և մատակարարման պայմանների վերաբերյալ).

2) մաքսային արժեքի նկատմամբ հսկողություն անցկացնելու ընթացքում՝ մինչև հայտարարագրվող ապրանքների բացթողումը, հայտնաբերվել են Կարգի 11-րդ կետում նշված և դրանց նույնական ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ մաքսային հսկողության անցկացնելու ժամանակ ի հայտ եկած նույն հանգամանքները.

3) հայտարարագրվող ապրանքներին նույնական՝ ավելի վաղ ներմուծված ապրանքների մասով՝

մաքսային արժեքը հայտագրվել է ապրանքների մաքսային արժեքը ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքով որոշելու մեթոդով (մեթոդ 1),

անցկացվել է լրացուցիչ ստուգում, որի արդյունքներով հայտագրված մաքսային արժեքն ընդունվել է մաքսային մարմնի կողմից.

4) հայտարարագրվող ապրանքների մասով՝ ապրանքների մասին հայտարարագիրը, ինչպես և հայտարարագրվող ապրանքներին նույնական՝ ավելի վաղ ներմուծված ապրանքների մասով՝ ապրանքների մասին հայտարարագիրը ներկայացվել են միևնույն մաքսային մարմին.

5) Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20–ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների մասին հայտարարագիրը լրացնելու կարգի մասին» հրահանգին համապատասխան՝ հայտարարագրվող ապրանքների մասով՝ ապրանքների մասին հայտարարագրում հայտագրված է հայտարարագրվող ապրանքներին նույնական՝ ավելի վաղ ներմուծված ապրանքների մասով՝ ապրանքների մասին համապատասխան հայտարարագրի գրանցման համարը.

6) հայտարարագրվող ապրանքներին նույնական՝ ավելի վաղ ներմուծված ապրանքների մաքսային արժեքի ընդունման վերաբերյալ որոշման՝ լրացուցիչ ստուգման արդյունքներով ընդունման օրվանից մինչև հայտարարագրվող ապրանքների մասով՝ ապրանքների մասին հայտարարագրի գրանցման օրն ընկած ժամկետը չի գերազանցում ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ որոշվող, սակայն 180 օրից ոչ ավելի ժամկետը:»:

3. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված՝ մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի և տեղեկությունների տեսակի դասակարգչի 9-րդ բաժինը 09030 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

«09031 Այն հայտարարագրված ապրանքներին նույնական՝ ավելի վաղ ներմուծված ապրանքների մասով՝ ապրանքների մասին հայտարարագիրը, որոնց հայտագրված մաքսային արժեքն ընդունվել է մաքսային մարմնի կողմից՝ լրացուցիչ ստուգման արդյունքներով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.03.2018, թիվ 42 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան