ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2015 թվականի |
թիվ 113 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ ՀՈՐԱՏԱՆՑՄԱՆ ԵՎ ՄԱՔՐՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրքեր՝ 1-ին հավելվածի համաձայն.
բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ներառել ստորաենթադիրքեր՝ 2-րդ հավելվածի համաձայն.
գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ 3-րդ հավելվածի համաձայն։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ |
Ա. Սլեպնյով |
ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 113 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ,
որոնք հանվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորներ |
8430 41 000 9 |
- - - այլ |
հատ |
8430 50 000 1 |
- - հատուկ մշակված ստորգետնյա աշխատանքների համար |
հատ |
ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 113 որոշման |
ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ,
որոնք ներառվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորներ |
- - - այլ.* |
||
8430 41 000 2 |
- - - - մեքենաներ հորատանցիչ՝ ածխի հանույթի համար, թրթուրավոր անիվների վրա՝ սլաքից և կտրող ատամներով (կտրիչներով) պտտվող թագագլխիկից բաղկացած աշխատանքային օրգանով և բեռնման սարքավորումներով համալրված |
հատ |
8430 41 000 8 |
- - - - այլ |
հատ |
8430 50 000 2 |
- - հատուկ մշակված ստորգետնյա աշխատանքների համար** |
հատ |
8430 50 000 3 |
- - - այլ |
հատ |
* ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8430 41 000 1 ստորաենթադիրքին հաջորդող առանց ծածկագրի ստորաենթադիրք
** ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8430 50 000 ստորաենթադիրքին հաջորդող առանց ծածկագրի ստորաենթադիրք։
ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 113 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով) |
8430 41 000 2 |
- - - - մեքենաներ հորատանցիչ՝ ածխի հանույթի համար, թրթուրավոր անիվների վրա՝ սլաքից և կտրող ատամներով (կտրիչներով) պտտվող թագագլխիկից բաղկացած աշխատանքային օրգանով և բեռնման սարքավորումներով համալրված |
2 |
8430 41 000 8 |
- - - - այլ |
0 |
8430 50 000 2 |
- - - մեքենաներ մաքրող՝ նեղ կալիչով |
7.5 |
8430 50 000 3 |
- - - այլ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.08.2021, թիվ 100 | 01.01.2022, թիվ 113 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|