ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
1 սեպտեմբերի 2015 թվականի |
թիվ 106 |
քաղ. Մոսկվա |
ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ II ԳԼԽԻ 22-ՐԴ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 2-րդ կետի 57-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 2-րդ հավելվածի 20-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի՝ 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 22-րդ բաժնում՝
ա) 2-րդ հավելվածում Е 300 դասիչով դիրքում երրորդ սյունակը լրացնել «, ալյուրի մշակման համար նյութ» բառերով,
բ) 15-րդ հավելվածում «Ֆոսֆորաթթու (E338) և սննդային ֆոսֆատներ» դիրքում՝ Ֆոսֆատներ՝ ամոնիումի (Е 342), կալիումի (Е340), կալցիումի (Е341, 542), մագնեզիումի (Е343), նատրիումի (Е339), Պիրոֆոսֆատներ (Е450), Տրիֆոսֆատներ (Е451), Պոլիֆոսֆատներ (Е452)՝ ավելացված ֆոսֆատ՝ առանձին կամ համակցված՝ Р205-ի վերահաշվարկով» «Մսամթերք (այդ թվում՝ երշիկեղեն)՝ բացառությամբ չմշակված մսամթերքի և մսային խճողակի», սննդամթերքի համար «Առավելագույն մակարդակը մթերքում» սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ավելացված ֆոսֆատի 3 գ՝ մսային հումքի 1 կգ-ի համար,
ընդհանուր (ավելացված + բնական) ֆոսֆատի 8 գ՝ պատրաստի մթերքի 1 կգ-ի համար»:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) մեջ սույն Որոշման 1-ին կետում նշված փոփոխությունները կատարելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրը, սակայն ոչ շուտ քան պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |